ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
- Ես ինքս` որպես քաղաքացի, համարում եմ, որ հնարավորություն բացարձակ չկա, եթե իշխող խմբավորումը, անկախ նրանից` ԲՀԿ-ն կլինի դրա մեջ, թե չի լինի, 51 տոկոս «հավաքի». ուրեմն անարդար ընտրություն է տեղի ունեցել: Այս դեպքում պետք է փողոցի պայքարը խստացնել, ուժեղացնել և գնալ շատ ավելի ռադիկալ, շատ ավելի հստակ քայլերի,- օրերս հայտարարել է ընդդիմադիր գործիչ Սմբատ Այվազյանը:
Ստացվում է, որ ընտրություններից առաջ արդեն Այվազյանը կասկածի տակ է առնում դրանց արդյունքները և պատրաստվում գրոհի: Հավանաբար, Այվազյանը չի ուզում հաշվի առնել այն հանգամանքը, որ իշխանությունը ներկայացնող կոալիցիոն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն արդեն իսկ ունեն այնքան անդամներ, որ 51 տոկոսն ինքնին ապահովված է: Կասկածելու փոխարեն` լավ կլիներ, որ նախկին նախարարը հորդորեր իր ընկերներին` իրար հետ լինել ազնիվ և ընտրազանգվածին չօգտագործել իշխանության գալու ու այդ իշխանությունը սեփական շահերին ծառայեցնելու համար…