Կաղամբները զրուցո՞ւմ են


 

Բրիտանական Էկսետեր քաղաքի համալսարանի գիտնականների այս հայտարարությունը կարող էր որպես անհեթեթություն կամ միգուցե կատակ ընկալվել, եթե առաջինն այդ մասին բարձրաձայնողը BBC-ն չլիներ: Բրիտանացի գիտնականները կրկին զարմացրել էին իրենց անսովոր գյուտով: Պարզվում է` բուսական աշխարհի ներկայացուցիչները կարողանում են հաղորդակցվել միմյանց հետ:

Փորձն իրականացվել է կաղամբի վրա: Երբ նրա տերևից մի փոքրիկ հատված են հեռացրել, նա յուրահատուկ գազ է արձակել` հարևան կաղամբներին զգուշացնելով պատուհասի մասին: Վերջիններս էլ նրա հրահանգով իրենց կենսաքիմիական բաղադրության մեջ ավելացրել են թունավոր նյութերի քանակը, որոնք հակազդում են վնասատուին` այս դեպքում` թրթուրներին: Պրոֆեսոր Յան Ստյուարտը հայտարարել է, որ այդ յուրահատուկ գազը բույսերի հաղորդակցման լեզուն է, որի միջոցով նրանք զգուշացնում են միմյանց` արտաքին միջավայրի սպառնալիքների մասին: