«ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Հավանական է, որ երբ հանրային կյանքը բախվում է ոչ սովորական իրավիճակների, ապա իշխանությունն ինքնաբերաբար կանգ է առնում նույնքան անսովոր լուծումներ առաջարդելու անկանխատեսելի խնդրի առաջ: Տարեվերջին ծայր առած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ալիքները, որքան անհավատալի, նույնքան էլ օրինաչափ ընթացքով շուրջկալել են նաև մեր հանրապետությունը:

Չզրկեցին...

ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն երեկ ԵԽԽՎ Մոնիտորինգի նիստում առաջարկել են հայկական պատվիրակությանը առայժմ չզրկել ձայնի իրավունքից:

ԱՆՀԱՐԿԻ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Երեկ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը որոշում կայացրեց Հայաստանի վերաբերյալ:

Հա՞ որ...

ԱՄԵՐԻԿՅԱՆ ցնծությունը համակել է մոլորակը: Համենայն դեպս նույնիսկ հայկական հեռուստալիքների գլխավոր հերոսը աֆրո-ամերիկյան ծագումը ԱՄՆ նախագահի պաշտոնին մեկտեղելու միջոցով այս երկրի պատմության անիվը շրջած Բարաք Օբաման է:

ԼՐԱՀՈՍ

p Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում, նույն օրը Ցյուրիխում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Ժողովրդագրական համաղետի եզրին

ԵԽ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելու մասին ԵԽԽՎ որոշումն այսօր, թերևս, այնքան կարևոր չէ, քան այն իրավիճակը, որ ստեղծվել է մեզանում` մեր իսկ մեղքով: Իսկ իրողությունն այն է, որ անկախության ձեռքբերումից հետո անցած ժամանակահատվածում երկրից արտագաղթել է ավելի քան մեկ միլիոն մարդ:

ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումի առաջին հասցեատերը

Արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում:

«Մեծ երկյակ» կամ` «Սեպը` սեպո՞վ»

Ամերիկյան հայտնի քաղաքագետ Զբիբնև Բժեզինսկին, ով Նախագահի ընտրարշավի ընթացքում Բարաք Օբամայի խորհրդականն էր` արտաքին քաղաքականության հարցերով, հանդես է եկել «Մեծ երկյակի» առաջարկով£ ԱՄՆ¬ՉԺՀ այս նոր ձևաչափը երկկողմ հարաբերություններից զատ, բնականաբար, ենթադրում է նաև աշխարհաքաղա քական խնդիրների քննարկում£ Եվ Բժեզինսկին գտնում է, որ Չինաստանի ու Նահանգների առաջնորդները պետք է ոչ պաշտոնական հանդիպում ունենան£ Ամերիկյան նոր վարչակարգը ծայրաստիճան բարդ ժառանգություն է ստացել, և բոլորովին նոր քաղաքականություն պետք է որդեգրի` նոր իրողություններից ելնելով£ Պաշտոնական Վաշինգտոնը չի կարող շրջանցել լրջագույն այն հարցը, թե ո՞ւմ ընտրել դաշնակից£ Առաջին հայացքից այդ հարցի պատասխանը հստակ է թվում` նախևառաջ` Եվրախորհրդին£ Սակայն ԱՄՆ¬ում, կարծես, հասկանում են, որ այս պահին ԵԽ¬ն ամենահարմար ընտրյալը լինել չի կարող£ Թեկուզ այն պատճառով, որ ռազմաքաղաքական առումով այն գրեթե ոչինչ չի կարող ավելացնել Վաշինգտոնի ունեցած հնարավորություններին. Եվրոպայի ռազմական կարողություններն անշեղորեն անկում են ապրում£ Բացի այդ` ԵԽ¬ն ձգտում է նույնիսկ սահմանափակ հնարավորություններ օգտագործել` առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու£ Մի խոսքով` Ամերիկայի համար Եվրոպայի օգտակարությունը շոշափելի չէ£ Նույնը կարելի է ասել Ճապոնիայի պարագայում, որն արդեն 60 տարի գտնվում է ԱՄՆ¬ի ազդեցության ոլորտում և բացառիկ ինչ¬որ կարողություններ չունի, որոնցից զերծ լիներ Ամերիկան£ Հնդկաստանն առայժմ չի կարող հավակնել գերտերության կարգավիճակին, քանի որ այն մնում է սոսկ տարածաշրջանային խաղերի մասնակից. (թեկուզև` շատ հզոր)£ Ռուսաստանի «թեկնածությունը» նույնպես անտրամաբանական է. այն հզոր է հետխորհրդային շրջանակներում£ Ավելին, երկխոսության ռուսական ոճը մնում է կոպիտ ճնշման մեթոդը (գազազրկելով կամ զինուժի սպառնալիքով), և ԱՊՀ շատ երկրներ ձգտում են հեռանալ ՌԴ¬ից£ Դե, ԱՊՀ ասվածն էլ վաղուց արդեն ավելի շատ պատրանք է, քան գործուն դաշինք£ Մոսկվային որևէ առավելություն չեն տալիս նույնիսկ «սիրախաղերը» ԱՄՆ¬ի հակառակորդ Իրանի, Վենեսուելայի, «ՀԱՄԱՍ» շարժման ու այլոց հետ£ Մինչդեռ տնտեսական ընդգծված փոխկախվածության պատճառով նվազում է ԱՄՆ¬ՉԺՀ հակամարտության հավանականությունը£ Ընդհակառակը` մեծացնելով նրանց համագործակցության հնարավորությունը` ընդհուպ մինչև աշխարհը միմյանց միջև բաժանելը£ Ավելին, արտաքին ընդարձակումը Չինաստանի համար կենսական անհրաժեշ տություն է դարձել£ Եվ Վաշինգտոնի համար դժվար չէ կողմնորոշվել` որ եթե այդ ընթացքը հնարավոր չէ կանխել, ուրեմն հարկավոր է գլխավորել այն£ Այսպիսով, եթե Վաշինգտոնն ու Պեկինն իսկապես սկսեն իրար միջև բաժանել աշխարհը, ապա գերտերության հավակնություններից չհրաժարվող Ռուսաստանը (ավելի ստույգ` նրա ասիական հատվածը) կմնա Չինաստանի ազդեցության ոլորտում, և ՉԺՀ-ն այստեղ կսկսի հիմնավորվել հնարավոր բոլոր մեթոդներով, ինչը ձեռնտու է նաև ԱՄՆ¬ին£ Վերջին հաշվով այդ հսկա և գրեթե անբնակ տարածքները ահռելի քանակի բնական պաշարներով են հարուստ, որոնք անհրաժեշտ են Չինաստանին£ Ամերիկան, իհարկե, կշտապի նաև հասկացնել իր նոր դաշնակցին, որ ինքը չի առարկի, եթե ՉԺՀ¬ն բռնի միակցի և Հյուսիսային Կորեան. դրանով թիվ 1 գերտերությունը կազատվի կորեացիների միջուկային հավակնությունների գլխացավանքից£ Հավանաբար Պեկինի ազդեցության ոլորտում կհայտնվեն նաև Ասիայի հարավ-արևելյան մայրցամաքային տարածքները£ Այս ամենը լիուլի բավարար կլինեն Չինաստանի համար, իսկ Նահանգների համար` միանգամայն ընդունելի «զոհաբերություն»£ :

Զորավարժություններ Վրաստանում

Անցյալ շաբաթ Վրաստանում կայացած` ՆԱՏՕ¬ի զորավարժությունների պլանավորման երկօրյա կոնֆերանսում որոշվել է մայիսի 3¬ից հունիսի 3¬ը «Վազիանի» ռազմաբազայում անցկացնել զորախաղեր (հաղորդել է Ինտերֆաքսը)£ Զորախաղերին կմասնակցեն 900 զինծառայողներ` ՆԱՏՕ¬ի անդամ և համագործակից 23 պետություններից£ Վրացական կողմից վարժանքները ղեկավարելու է գնդապետ Նուգզար Ցինիցիձեն, ՆԱՏՕ¬ի կողմից` Հյուսիսատլանտյան դաշինքի մադրիդյան շտաբի պետի տեղակալ, գեներալ Ջովաննի Սավարեզեն£ :

«Մրոտեց ԱՄՆ-ի վարչակարգի դեմքը»

Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի ուղերձը Գազայի կեղեքված ժողովրդի սոսկալի ցեղասպանության ողբերգության վերաբերյալ Սիոնիստական վարչակարգի սոսկալի հանցագործությունը Գազայի հատվածում եւ հարյուրավոր հալածյալ տղամարդկանց, կանանց ու երեխաների բնաջնջումը եւս մեկ անգամ բացահայտեց սիոնիստական արնախում գայլերի վերջին տարիների կեղծավոր դեմքը եւ անտեղյակներին ու անտարբերներին հիշեցրեց այս պատերազմող անհավատների ներկայության մասին իսլամական երկրների սրտում£ Այս սոսկալի աղետը յուրաքանչյուր մահմեդականի եւ խղճով ու ազնիվ մարդու համար` աշխարհի ամեն մի կետում, ծանր ու ցնցող է, սակայն որոշ արաբական պետությունների եւ մուսուլմանության հավակնորդ երկրների լռությունը ավելի մեծ աղետ է£ Կա արդո՞ք առավել մեծ արհավիրք, քան այն , որ իսլամական երկրները պետք է պատերազմող ու անհավատ ու զավթիչ վարչակարգի դիմաց պաշտպանեին Գազայի հալածյալ ժողովրդին, այնպիսի կեցվածք ընդունեին, որով սիոնիստական հանցագործ պաշտոնյաները համառորեն նրանց ներկայացնեն այս խոշոր ողբերգական գործողության հետ համաձայնեցված եւ համամիտ£ Այդ երկրների ղեկավարները ի՞նչ պատասխան են տալու Մուհամմեդ մարգարեին£ Ի՞նչ պատասխան են տալու իրենց ժողովուրդներին, որոնք վստահաբար սգում են այս ողբերգության համար£ Վստահաբար այսօր Եգիպտոսի, Հորդանանի եւ այլ իսլամական պետությունների ժողովուրդների սիրտը արյունով է լցված այդ կոտորածի եւ դրան հաջորդող սննդի ու դեղորայքի երկարատեւ շրջափակման հետ կապված£ Բուշի հանցագործ կառավարությունն իր նենգ իշխանության վերջին օրերին, համագործակցելով այս մեծ հանցագործության հարցում, ավելի մրոտեց ԱՄՆ-ի վարչակարգի դեմքը եւ իր հանցագործությունների դոսիեն, որպես` մարտական հանցագործ, առավել ծավալուն դարձրեց£ Եվրոպական պետությունները իրենց անտարբերությամբ միգուցե եւ այս մեծ ողբերգությունում իրենց գործակցությամբ, մեկ անգամ եւս ապացուցեցին մարդու իրավունքների ջատագովության հավակնությունների կեղծ լինելը եւ ցույց տվեցին իրենց մասնակցությունը` իսլամին ու մուսուլմաններին ընդդիմանալու ճակատում£ Ահա իմ հարցն ուղղված արաբական աշխարհի հոգեւորականներին ու առաջնորդներին եւ Եգիպտոսի Ալազհարի ղեկավարներին. արդյո՞ք պահը չէ, որ իսլամի ու մուսուլմանների համար վտանգի զգացողություն ունենաք£ Արդյո՞ք պահը չէ, որ կատարեք չարիքից խուսափելու պատվիրանը եւ բռնակալների մոտ ճշմարտության մասին բարձրաձայնեք£ Արդյո՞ք առավել բացահայտ բնագավառ է հարկավոր, որպեսզի հոգեւոր պարտականության զգացողություն ունենաք, քան մուսուլմաններին ճնշելու նպատակով հավատացյալների հակառակորդների հետ պատերազմող անհավատների մասնակցությունն այն ամենում, ինչը նկատվում է Գազայում ու Պաղեստինում£ Իմ հարցը իսլամական աշխարհի, հատկապես, արաբական աշխարհի լրատվամիջոցներին եւ մտավորականությանը այն է, որ մինչեւ ե՞րբ եք դուք անտարբեր մնալու տեղեկատվական եւ մտավորականության ձեր պատասխանատվության նկատմամբ£ Հնարավոր է արդյո՞ք սրանից ավելին հեղինակազրկվեն արեւմուտքի մարդու իրավունքների վարկաբեկված կազմակեր պություններն ու ՄԱԿ-ի, այսպես կոչված, Անվտանգության խորհուրդը£ Պաղեստինցի մուջահեդներն ու մահմեդական աշխարհի բոլոր հավատացյալները պարտավորված են հնարավոր ամեն կերպ պաշտպանել Գազայի անպաշտպան կականց, երեխաներին ու բնակչությանը եւ նա, ով զոհվելու է այս լեգիտիմ ու սրբազան պաշտպանության ընթացքում, հանդիսանալու է նահատակ եւ լիահույս կլինի, որպեսզի Մուհամմադ մարգարեի առջեւ դասվի «Բադր» եւ «Օհոդ» պատերազմներում զոհված նահատակների շարքին£ Իսլամական կոնՖերանս կազմակերպությունը այս լարված իրավիճակում պետք է կատարի իր պատմական պարտականությունը եւ սիոնիստական վարչակարգի դեմ կազմի վերապահումներից ու չեզոքությունից զերծ միասնականության ճակատ£ Սիոնիստական ռեժիմը պետք է պատժվի մահմեդական պետությունների միջոցով£ Այդ բռնակալ վարչակարգի ղեկավարները պետք է այս ոճրագործության, ինչպես նաեւ երկարաժամկետ շրջափակման համար դատապարտվեն եւ պատժվեն£ Մահմեդական ազգերը կարող են իրենց հաստատակամությամբ իրագործել այս պահանջները, եւ այս գործում քաղաքական գործիչների, գիտնականների եւ մտավորականների պարտականությունը ավելի մեծ է£ Գազայի հատվածում տեղի ունեցած ողբերգության առթիվ երկուշաբթի օրը հայտարարում եմ համընդհանուր սուգ եւ երկրի պաշտոնյաներին կոչ անում կատարել իրենց պարտականությունները այս ցավալի իրադարձությունների կապակցությամբ£ Սեյեդ Ալի Խամենեի :

ՀՈՒՆՎԱՐԻ 28. ՕՐ ԾՆՆԴՅԱՆ.

Այսօր ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին: Բանակում ծառայելը մեծ առաքելություն է :

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի° հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր մենք նշում ենք մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկի` Հայկական բանակի տոնը:

Հարգելի° սպաներ ու զինվորներ.

Բանակում ծառայելը մեծ առաքելություն է, իսկ հաղթանակած բանակում ծառայելը` պատիվ ու պատասխանատվություն: Պատմությունը մեր ժողովրդի մեջ արմատավորել է հարգանք Հայոց բանակի նկատմամբ ու պատահական չէ, որ անգամ օտարի համար հայ զինվորի կերպարը մնում է որպես քաջության ու արիության խորհրդանիշ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական բանակի օրվա կապակցությամբ պարգեւատրել է մի խումբ զինծառայողների

Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով: :

Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով

Ավանդույթի համաձայն, հունվարի 27-ին, Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

ԲԱՆԱԿԸ` ՀԶՈՐ, ՀԱՅՐԵՆԻՔՆ` ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ

Ամբողջ տարվա ընթացքում հանրությանը ներկայացնելու արժանի ամենատարբեր բազմապիսի ձեռնարկումների, միջոցառումների առիթով նախարարն, իսկապես, թափանցիկ է դարձնում գերատեսչության աշխատանքը:

-ՊԱՏՐԱ°ՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ:

Հունվար ամիսը հոբելյանական էր հայրենիքին, ռազմական գործին նվիրված երկու հայորդիների համար: Գնդապետներ Ռուբեն Բախշյանը և Հրաչյա Հակոբյանը դարձան 70 տարեկան:

Հպարտանում ենք մեր ձեռքբերումներով

Ի՞նչ է հայրենասիրությունը, ովքե՞ր ենք մենք, ո՞րն է ազգապահպանման հիմնաքարը… Ասում ենք` մեր տարեգրությունը յուրօրինակ է, ու ավելի հաճախ մեր փառավոր էջերին ենք ապավինում: Եվ հիշելիս, երբ գրիչն է արյունում թղթի վրա, ակամա հառնում են թշնամուն սարսափեցնող անուններ:

Նվիրումի վեհությունը

«Տարիքով երիտասարդ չէր, բայց երբեք չէր տրտնջում, երբեք ցույց չէր տալիս, որ հոգնած է£ Պատահել է` անքուն գիշերներ է անցկացրել` վիրավոր զինվորի անկողնու մոտ£ Գնդի անձնակազմը սիրում ու հարգում էր նրան` որպես հրաշալի մարդու ու բժշկի£ Նա միշտ զինվորների կողքին էր, նաև մարտի դաշտում…»£ Այսպես է գրել «Անմահության արահետով» գրքում ազատամարտիկ Սամվել Եղիազարյանը` վիրաբույժ Ռուդիկ Ստեփանյանի մասին£ «Հատուկ գնդի» ազատամարտիկնե րից էր Սամվելը£ Շահումյանում այդ օրերին իր հայրենասիրական պարտքն էր կատարում բժիշկը£ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Երևանի շտապօգնության հիվանդանոցում էր աշխատում£ 1991¬ին էր£ Վիրավորներ բերեցին Շահումյանից` մեծ մասը հրազենային վերքերով£ Իր գործընկերների հետ անքուն գիշերներ անցկացրեց£ Ռուդիկը վիրավորներից իմացավ այդ օրերին Շահումյանում ստեղծված ծանր վիճակի մասին, որ այնտեղ բժիշկների խիստ կարիք է զգացվում£ Հաջորդ օրը ներկայացավ «Հատուկ գնդի» հրամանատար Սերգեյ Առաքելյանին ու խնդրեց իրեն ուղարկել Շահումյան£ Նրան ընդգրկեցին Շահումյան մեկնող ջոկատի կազմում£ Մի քանի օր անց մարտական ջոկատն արդեն Շահումյանում էր, Խարխափուտ գյուղում£ Բժիշկը լքված տների նկուղները դարձրեց բուժկետ, վիրահատարան ու հիվանդասենյակ£ Վիրավորներին վիրահատում էր մոմի լույսի տակ… Տասնյակ զինվորների կյանք է փրկել Ռուդիկ Ստեփանյանը, վերստին շարք վերադարձրել£ Պատերազմը, այո, նաև բուժաշխատողների ուսերին էր ծանրացած£ Եվ այդ ծանրությունը նրանք տանում էին արժանապատվորեն£ Հաճախ նշտարը փոխարինելով զենքով` նրանք զինվորների հետ նետվում էին մարտի` ցուցաբերելով արիության ու խիզախության օրինակներ£ Վիրաբույժ Արմեն Ղասաբյանը մեկն էր նրանցից£ Ռուդիկի հավատարիմ գործընկերն էր նա£ 1992-¬ին էր£ Հակառակորդը մարտի նետելով թարմ ուժեր` վայրի մոլուցքով լցված հերթական գրոհը ձեռնարկեց Խարխափուտի ուղղությամբ£ Օգնության հասնելով անձնուրացաբար դիմադրող տղաներին, Արմենը գնդացրային հուժկու կրակով գետին սեղմեց ազերիների շարքերը` կասեցնելով նրանց առաջխաղացումը դեպի գյուղ, որտեղ դեռևս կային խաղաղ ու անզեն բնակիչներ` կանայք, երեխաներ ու ծերեր£ Եվ համատեղ ուժերով ապահովվեց նրանց դուրսբերումը£ Ռուդիկ Ստեփանյանն այդ օրը Գյուլիստանում էր. «Հատուկ գնդի» հրամանատար Վլադիմիր Կարապետյանի հանձնարարությամբ էր մեկնել. օգնել էր վիրավորներին Խարխափուտից տեղափոխել Գյուլիստան, այնտեղից էլ` Երևան£ Երբ մարդկանցով լեցուն ուղղաթիռն արդեն ուր որ է պիտի օդ բարձրանար, բժիշկը նկատել է երկու աղջնակների, աղերսագին հայացքով նրանք դեպի ուղղաթիռն էին նայում£ Նրանց վերցրել և ուղղաթիռով իր հետ բերել-հասցրել է Երևան£ Աղջնակները ութ ամիս մնացին իրենց տանը£ Աննա և Ռուզաննա քույրերին բժշկի կինը` Սվետան է պահել ու խնամել, տվել իր մայրական սրտի ջերմությունը, քնքշանքն ու գորովը, տվել այն ամենը, ինչը կարող է օգնել վերականգնելու նրանց խաթարված հոգու անդորրը£ Ծնողները երկար որոնումներից հետո «Հատուկ գնդի» մարտիկներից իմացել են երեխաների Երևանում գտնվելու մասին£ Վերցրել են բժշկի տան հասցեն, եկել ու գտել են նրանց£ Այսօր Աննան ու Ռուզաննան ողջ ու առողջ են£ Նրանք միշտ երախտապարտ կմնան Ստեփանյանների ընտանիքին, Սվետա մորաքրոջը£ Արցախյան պատերազմի տարիներին այդ տոկուն ու վեհանձն կինը հարազատներ է ճամփել ռազմի դաշտ, սպասել նրանց վերադարձին` հոգու խորքում միշտ էլ ամուր պահելով հաղթանակի նկատմամբ հավատը£ Վերջերս իմացա, որ ազատամարտիկ Համլետ Բուրանյանը, որի սխրանքների մասին շատերը գիտեն, Սվետայի քրոջ որդին է£ Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչությունում է ծառայում փոխգնդապետ Համլետ Բուրանյանը, բաժնի պետ է£ …1994¬ի աշնանն էր£ Մարտական հերթափոխի հետ ինքն էլ պիտի մեկներ Քելբաջար£ Սրտամկանի ծակոցներին բանի տեղ չդրեց, գնաց տղաների հետ£ Երեք ամիս մնաց Քելբաջարում£ Արդեն պիտի վերադառնար, սակայն… Սրտի կաթվածով բժշկին տեղափոխեցին մայրաքաղաքի հանրապետական հիվանդանոց£ Բուժվելուց հետո զեկուցագրով ներկայացավ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին. որոշել էր զինված ուժերից զորացրվել£ Մերժվեց զեկուցագիրը. «Դուք անհրաժեշտ եք բանակին»,¬ ասել է պաշտպանության նախարարը£ Ռուդիկ Ստեփանյանին նշանակեցին հրետանային ուսումնական զորամասի բուժծառայության պետ£ Պահեստի բուժծառայության գնդապետն այսօր էլ շարունակում է իր առաքելությունը. հրետանային ուսումնական զորամասի ռազմադաշտային վիրաբուժության մեթոդիստն է, իր հոգու ջերմությունն է տալիս հայրենիքի պաշտպաններին, իր անմնացորդ նվիրումը£ Ռուդիկ Ստեփանյանի անբասիր ծառայության արժանի գնահատականը «Արիության համար», «Վազգեն Սարգսյան» մեդալներն են, պատվոգրերն ու շնորհակալագրերը£ Ապաքինված ազատամարտիկներից ու զինվորներից նա բազմաթիվ նամակներ է ստանում. երախտիքի, շնորհակալական նամակներ են դրանք, որ հպարտությամբ են համակում նրան և ամեն անգամ վսեմ պահեր պարգևում ու ջերմացնում հարգված ու սիրված բժշկի հոգին£ :

Որպես լավագույն օրինակ

Հ. Խ. Հակոբյանը հայ ժողովրդի այն զավակներից է, որոնց բնութագրում են որպես անմնացորդ հայրենասեր` պատրաստ կատարելու իրեն առաջադրված խնդիրները` ժամանակին և անթերի:

Անմահության գաղտնարանում

Կարճատև է երկրային անցողիկ կյանքը արվեստագետի անհատականության մեծության սահմանները ճշգրիտ չափագրելու համար: Քանի¯- քանիսն են մոռացության գիրկն անցել ֆիզիկական մահով` հնչեղ անուն լինելով ապրած օրերին:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ստեղծագործող երաժիշտ «Երբևէ չեմ գնացել փառքի հետևից» ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամեն ինչն է դժվար. դեպի նպատակ տանող ճանապարհի խոչընդոտները պետք է հաղթահարես£ Հարկավոր է սեր և աշխատասիրություն, քանի որ ոչինչ հեշտությամբ չի տրվում£ Հեշտ է երևի միայն դրախտում, բայց այնտեղ հայտնվելու համար էլ ջանասիրություն է պետք£ Իհարկե, դյուրին չէ նաև կորուստների հետ հաշտվելը, մանավանդ` ծնողի կամ շատ մտերիմ ընկերոջ պարագայում£ Մորս մահը իմ կյանքի ամենադժբախտ, անտանելի դեպքն էր£ Ունենալով թե° հարազատների, թե° մտերիմների կորուստներ, այդպիսի ցավ երբեք չէի ապրել. շատ անսպասելի եղավ£ Փոքր¬ինչ մխիթարող է այն հավատը, որ կա հանդերձյալ աշխարհ, և կգա օրը, ու միգուցե կհանդիպենք այնտեղ£ Շատերը չեն հավատում այդ աշխարհի գոյությանը, ես ուզում եմ հավատալ անդրշիրիմյան իրականությանը£ Դեռ չծնված երեխան գիտե՞ արդյոք` ո՞ւր է գալու, ո՞վ է լինելու, ինչո՞վ է զբաղվելու. անշուշտ` ոչ, որովհետև նա տեղյակ չէ, չի տեսել£ Այդպես էլ այն աշխարհից ոչ ոք չի վերադարձել, որպեսզի մեզ պատմի£ Մեր հոգիներն էլ այնտեղի համար են դեռ սաղմնային վիճակում£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Ուրիշ ոչ մի. ես հայ եմ ծնունդով, գենետիկորեն, էությամբ, դաստիարակությամբ և ուժերիս ներածին չափով ամեն ինչ անում եմ, որպեսզի երեխաներս էլ այդպիսին մեծանան£ Բայց կան եվրոպական մի քանի ազգեր, որ գրավիչ են իրենց քաղաքակրթությամբ, ժողովրդավարությամբ. կուզենայի, որ մենք էլ այդպիսին դառնայինք£ Օրինակ` Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան. նրանք մեր երկրում չէին կարող ապրել, որովհետև կամ ավտովթարի կենթարկվեին, կամ էլ ինչ-որ մեկի խաբեության զոհը կդառնային£ Այնտեղ և մեզանում օրենքները տարբեր կերպ են գործում£ Բայց կարծում եմ` կյանքն ամեն դեպքում կարճ է և ծայրահեղ խստությունն էլ լավ չէ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Կուզենայի շատ ավելի լավ նվագել. ստեղծագործողը միշտ ձգտում է կատարելության£ Երանի ժամանակը բավարարեր, որ ավելի կատարելագործվեի£ Ստեղծագործա կան միտքը ժամանակից թույլտվություն չի խնդրում. այն տրված է ի վերուստ, հույզերիդ կուտակումների պոռթկման պահը կանխորոշված չէ£ Դու պետք է պատրաստ լինես` այդ պոռթկումին կերպ ու ձև հաղորդելու, այն գեղեցիկ ստեղծագործություն դարձնելու£ Հակառակ դեպքում, եթե ընկղմված ես միայն սոցիալ-կենցաղային խնդիրների ճահճուտում, բնականաբար, մտքի այդ հրաշալի փայլատակումներն ակնթարթորեն էլ քեզ լքում են£ Ասեմ նաև` միշտ չեմ սիրել ուրիշի հաշվին անուն վաստակել, երբևէ չեմ գնացել փառքի հետևից, ինչպես նաև ծանոթի միջոցով մրցանակ ստանալու£ Ցավոք սրտի` այսպիսի երևույթներ կան մեր շրջապատում, բայց եթե Գ. Մահարու բառակապակ ցություններով ձևակերպեմ` «ինքնուրույնության սանդուղքի» վրա «փառքի մուրացկանությունը» գահավիժման է դատապարտում£ Եվ ոչ միայն տենչալի փառքն է գահավիժում, այլ ընդհանրապես մարդկային արժեքներդ են «կործանման անդունդն» ընկնում£ Եթե դու հոգևոր սնունդով չես ապրում, եթե դու չես նկատում, որ քեզ տեսնում են, եթե չես գիտակցում, որ դու չգիտես… հաջողության մասին երազել անգամ չարժե£ Եկեք ապրենք սիրով, եկեք բարիանանք£ Աստված շնորհքը տվել է բոլորին, ուղղակի կախված է նրանից, թե ով ինչպես կկարողանա իրեն դրսևորել£ Զիմզիմովի «մեկին դեսը պիտի բոթես, մյուսին` դենը» խոսքերի հետևորդները դժբախտաբար այսօր էլ մեզանում քիչ չեն£ Բաժակաճառերի ժամանակ չենք մոռանում ասել. «Դե ինչ որ անում ենք` մեր երեխեքի համար է»£ Բայց ի՞նչ ենք անում. գողությունը, պոռնկությունը (նկատի չունեմ միայն մարմնական°), մարդասպանությունը, անգրագիտությունը, բնությունն ավիրելը շատերի համար առօրեական կենսակերպ են դարձել£ Դե, երեխաներն էլ տեսածով են դաստիարակվում£ Գրպանները գումարներ լցնելը դեռ ոչինչ չի նշանակում. պետք է ինքդ ուղղվես առաջինը£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Հետաքրքիր է. երկար ժամանակ չէի մտածել այդ մասին£ Ինձ համար առեղծվածը էապես ինչ¬որ չափ համարժեք է անակնկալներին. չէիր սպասում, այսինքն` չգիտեիր` ինչ է լինելու, սակայն ինչ¬որ անակնկալ հանկարծ փոխում է ծրագրերդ£ Օրինակ. միջազգային ավտոռալլիի մրցաշարում սիրողական կարգում գրավեցի առաջին տեղը£ Կամ` կարողացանք բարձրանալ Արարատ լեռը£ Հետո մի քանի անգամ հայտնվեցի արցախյան պատերազմի դաշտում£ Կյանքում հանգամանքների դասավորման ընթացքն ու դրանից առաջացող իրավիճակներն էլ հաճախ անմեկնելի առեղծվածներ են ինձ համար£ Չէ՞ որ մենք աշխարհ ենք գալիս, ներկա ստանում` կյանքի մեր պատառիկը ապրում ու գնում ենք այն կյանք, և այդ ընթացքում եղած անակնկալները հենց Աստծո փորձություններն են£ Դու չգիտես ու չես էլ կարող իմանալ, թե երկնային Տերը քեզ ինչպես կփորձի. դեռ Սոկրատեսն է ասել. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, բայց ուրիշները` այդ էլ չգիտեն»£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Մեր դպրոցի ուսմասվարն ու ուսուցչուհիներից մեկը պետք է ամուսնանային, և իրենց հարսանիքին մորթվելիք հավերին պահում էին դպրոցի տանիքում£ Մեր դասարանի տղաներից մեկը բացահայտել էր այդ «մթերապահեստային գաղտնիքը»£ Առաջարկեց, որ պետք է դրանք մենք մորթենք¬ուտենք (ափսոս չէ՞ այդ «գանձը» էդպես մնա)£ Եվ տղաներով բարձրացանք դպրոցի տանիք… պատկերացրեք, թե ծպեղնահարկում ինչ էր կատարվում. փոշեբմբուլախառը ամպ էր առաջացել մեր վազքաորսից£ Մի խոսքով, բռնեցինք, տարանք մեր դասընկերուհիներից մեկի տուն ու կերանք£ Եվ այդ օրը մեզ համար ավանդույթ ստեղծվեց. մինչև հիմա ամեն տարի այդ օրը դասարանցիներով հավաքվում ենք£ Արդեն 32 տարի է պարտաճանաչ կատարում ենք «հավի» արարողությունը£ Բնականաբար, մեր սեղանակիցների շրջանակն էլ գնալով ընդլայնվում է, քանի որ մեր դասարանի աշակերտներից ոմանք անգամ տատիկներ ու պապիկներ են դարձել£ - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ£ - Մինչև հիմա ինձանից անբաժան են մանկությանս խաղալիքները£ Ես ունեմ մեծ հավաքածու, շատ եմ սիրում դրանք, նաև նվերներ եմ ստանում£ Մանկության անաղարտությունը համապատասխան հոգեվիճակ է բերում, իսկ եթե ստեղծագործող ես` պետք է հոգիդ մաքուր լինի, ազնիվ լինես, որպեսզի երաժշտությունդ էլ անկեղծ լինի£ Տատիկս երգում էր եկեղեցում, իսկ պապիկս այդտեղի ծխական խորհրդի նախագահն էր£ Երբ մայրս` երգչուհի Վալյա Սամվելյանը և թառահար հայրս` Կառլեն Գևորգյանը հյուրախաղերի էին գնում, ես ամեն օր եկեղեցում էի լինում, ու այդ պահերը, առ Աստված աղոթքները միշտ անմոռանալի են£ Մեր տան միջավայրը միշտ հիշում եմ£ Մեր տանը տիրող մթնոլորտից եմ ստացել հայկական մշակութային ահռելի սնունդը, թեև ռադիոյով էլ եվրոպական ժամանակակից երաժշտություն էի լսում (Բիթլզ, Փինք Ֆլոյիդ, Դիփ Փարփըլ և այլն)£ Իմ երաժշտության մեջ կա ամեն ինչ և մեր ուրիշ կոմպոզիտորները, խայթող մեկնաբանություններ անելուց առաջ, թող ուշադիր լսեն մեղեդին ու իրենց չարության պատճառները որոնեն սեփական փոքրոգության ու նախանձկոտության կապանքներում£ Իրենցից այն կողմ չեն կամենում ոչ մեկին տեսնել£ Մինչդեռ այլոց գնահատելու կարողությունը նույնպես վեհացնում է հոգիդ£ :

Հուզախռիվ գունապոռթկումներ

Հասարակական-քաղաքական կացութաձևերի կտրուկ շրջադարձերն անկանխատեսելի փոփոխությունների են ենթարկում մարդ արարածի ոչ միայն բնականոն դարձած առօրյան, այլև հոգեկերտվածքը£ Անհատական բարոյակամային հատկանիշների, կենսական հանգամանքների, մտավոր ներուժի աներևույթ միաձույլ ուղղորդմամբ ի հայտ եկող մետամորֆոզները երբեմն այնպիսի իրականություն են ձևավորում, որի օրինաչափ ծնունդը երբևէ անգամ ենթադրել չէր կարող նույնիսկ ինտելեկտուալ համակողմանի պատրաստվածությամբ աչքի ընկնող առանձնաշնորհյալը£ Ճիշտ այսպես պատահեց Բորիս ՄԱՏԻՆՅԱՆԻ հետ£ Գորբաչովյան «վերակառուցման» արդյունքում ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի երբեմնի գլխավոր տնտեսագետը, ով, այնուհետև որպես Երևանի տուրբյուրոյի խմբավար 10 տարուց ավելի շրջելով ԽՍՀՄ տեսարժան վայրերով, իրեն հզոր միջուկային տերության կենսակայուն քաղաքացի էր համարում, առաջիններից մեկը սեփական մաշկի վրա զգաց մոտալուտ փլուզման խորագնա լիցքերի բացած վերքերի անպատմելի ցավը£ Մեծ Հայրենականի ռազմադաշտում ծանոթացած, 4 տարի կողք-կողքի մարտնչած Աշոտ Մատինյանի և Նինա Պոլուշկինայի հետպատերազմյան ամուսնությունից ծնված լինելով` Բորիսը դեռ մանկուց էր կոփվել կյանքի դժվարությունների համընդհանուր պայքարում£ Բնագիտական բազմաստիճան կրթությամբ` ռադիոէլեկտրակապի տեխնիկում, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ¬բավականաչափ զարգացրել էր վերլուծական միտքը` Խորհրդային Միության տնտեսական քայքայումը նկատելու, կանխազգալու համար£ Գերմանական փիլիսոփայության դասականների խորազնին ուսումնասիրությամբ` անվրեպ գուշակում էր անխելամիտ տնտեսավարման հետևանքները£ Մինչևիսկ փորձել է իր նկատառումների հրապարակմամբ կանխել ակնհայտ անհամամասնությունների արմատավորումը£ Ապարդյուն£ Պիտի կատարվեր անխուսափելին` մատնելով նրան աննախադեպ հոգեցնցման£ Պարապ հետաքրքրությունից ապրուստի միջոցի ու նոր կյանքի ճանաչողության համալսարանի պիտի վերափոխվեր գործազուրկ գոյատևման փոքրիշատե հնարավորություն ընձեռող փողոցային լայնատարած շուկայում հաստատվելը£ Փերեզակի կարգավիճակի բարդույթավորող դառնահամը ներքին հիվանդագին զգացողություն ների ճահճից սպրդելու պահանջի պիտի վերածվեր` կենտրոնացնելով միտքը ելքի որոնման վրա£ Մարդկությանը պատուհասած աղետների գերզգայական ընկալման վերջին կաթիլը` Դիանա արքայադստեր եղերական մահը, ներքին կուտակումներից թոթափվելու անսպասելի ուղին պիտի նախանշեր` Քեոփսի բուրգը մագլցելու խորհրդանշական երազի իրականացման առհավատչյա գտածոյով հուշելով հետագա անելիքը£ Տեսնես, ո՞ր հուսալքված նկարիչն էր վճռել փողոց շպրտել իր աշխատանքային բոլոր պարագաները` ներկեր, վրձիններ, կտավ… Բուրգի նման կիտված գրասեղանի դարակի վրա` դրանք հայտնություն եղան ինքնարտահայտման փնտրտուքով համակված Մատինյանի համար, նոր կյանքի կոչող ավետիս£ Եվ նկարելում անվարժ մենակյացը ձեռնարկեց համառ փորձերի` 50 տարեկանում կտրուկ փոխելով կյանքի ընթացքը£ Արթնացան, կարծես արվեստագետների միջավայրում անցած մանկության տպավորությունները£ Բնագիտության խորիմացությամբ մշակեց նկարելու սեփական տեխնիկան, ստացավ իրեն անհրաժեշտ գունահամադրումներ£ Ինչ¬որ մեկը, ասես, աննկատ առաջնորդում էր վրձնի շարժումները£ Գուցե անհամբերությունից` սկսեց 2 ձեռքով աշխատել£ Ի վերջո, հաջողությունը ժպտաց£ «Ձնաբքին գրկախառնված զույգը» տպավորիչ ստացվեց£ Իրար հաջորդեցին հուզախռիվ գունապոռթկումները, որոնց խուսափեց անուններ տալ` չբռնանալու համար մարդկանց երևակայության վրա£ Հավասարակշռության ձգտող ներքին էներգիայի հորձանուտը զարմանալիորեն արդյունավետ եղավ£ Գունազարդում էր ոչ միայն կտավը£ Նկարում էր ափսեների, սկուտեղների, ձայնասկավառակների, խոհանոցային տախտակների վրա£ Սկսեց տարվել շրջապատի առարկաները գեղեցկացնելով£ Փայտի ու բրոնզի կոմպոզիցիաներ էր ստեղծում, տիկնիկներ վերահանդերձավորում, կոլաժներ ձևավորում… Իր արտասովոր կենսամտածողությամբ հոգեհարազատ Բոսխին` շարունակում էր նկարել` խանդավառված Դալիի, Կաֆկայի ու Մասարիկովի դիպլոմանտ, նկարիչ Գագիկ Մանուկյանի ընծայած կտավներով£ Նվիրում էր իր գործերը ոչ հարուստներին ու գեղեցիկներին` հաճույք ստանալով նրանց ուրախություն պարգևելուց£ Ստորագրում էր Մատինյան-Պոլուշկին` իրեն համարելով հավասար ժառանգը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի պոլիգրաֆիստ հոր` Աշոտ Մատինյանի և մոր` Նինա Պոլուշկինայի£ Վերջինիս կամքով էլ մեկական ցուցահանդես է մտածում նվիրել Նադեժդա Բաբկինային, Լյուդմիլա Զիկինային և Նադեժդա Կադիշևային£ Իր անգերազանցելի կուռքը «Սևծովյան մանյակ», «Ղրիմի մարգարիտ» Սոֆիա Ռոտարուն է, ում համարում է նախկին ԽՍՀՄ տարածքում ամենատաղանդավոր արվեստագետը£ Պատահաբար չէ, որ Մատինյանի մասին նկարահանած իր մեկուկես ժամանոց վավերագրական ֆիլմը` յուրօրինակ փիլիսոփայական տրակտատ, Ռուբեն Անտոնյանը վերնագրել է «Սիրահար սամուրայը և Սոֆիա Ռոտարուն»£ Բացառիկ աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ օժտված այս զարմանալի մարդն այսօր մոտ 4 հազար աշխատանք է հեղինակել, կազմակերպել 45 անհատական ցուցահանդես և ցուցադրվում է աշխարհի 25 երկրներում£ Շատ գործերից միայն լուսանկարներն է պահպանել, նաև` բազմաթիվ շնորհակալագրերն ու պատվոգրերը£ «Մարդը աշխարհ է գալիս մերկ, այդպես էլ պիտի հեռանա մի օր» սկզբունքով£ Անհաշիվ նվիրատվություններ է արել 2002¬ից մինչ օրս կրթամշակութային օջախներին, ծերանոցներին ու մանկատներին, ՀՀ և ՌԴ զինվորական միավորումներին, Արցախին (Բերդձոր) ու տարբեր թանգարաններին£ Արածի ամենանվիրական գնահատականը ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» մեդալն է, որում, ասես, խտացված լինեն ականավոր զորավարի հետ ունեցած անմոռանալի ծանոթության հուշերը£ 80¬ից ավելի տարալեզու լրագրեր են անդրադարձել անշեղորեն Քերոփսի բուրգով վեր մագլցող ինքնատիպ այս արվեստագետի համակողմանի մշակութային հետաքրքրութ յուններին, աշխարհընկալման խենթություններին. մասունքի պես թանկ է մնում առաջինը` «Ավանգարդ»¬ի էջերում (2002 թ., թիվ 19)£ Անհանգիստ բնավորությամբ ու չմարող եռանդով գործունեության դաշտն է շարունակ ընդարձակում£ Սոչիի քաղաքապետարանի հետ պայմանավորվածությամբ` 2 հազար աշխատանք է փաթեթավորած պատրաստ պահում գերծանրաբեռնված արվեստանոցի վերածված բնակարանում` մինչ տեղակայման հարցի գործնական լուծումը£ Ամենասիրելի կտավը` "Ըկխ "ԽցՐրՍ"`ատոմային սուզանավի խորտակման իր ապրումներով ծնված, մտադիր է նվիրել Վլադիմիր Պուտինին` ըստ իրեն, ժամանակի խոշորագույն քաղաքագետին£ Ակնածանքը բարոյակամային հզոր նկարագրով ցայտուն անհատների նկատմամբ պաշտամունքի է վերափոխվել նրանում, ինչն էլ կորով է ներարկում հետագա արարման£ :

«Ես հավատում եմ քեզ...»

Երբ 2007-ի տարեմուտին «Hanguyc.am» կայքը դիմեց ուսանող երիտասարդությանը իրենց երազանքները Ձմեռ պապին հասցեագրելու, շատերը անակնկալի եկան: Արձագանքները, սակայն, հուշեցին, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել: