ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումի առաջին հասցեատերը
Արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում: Հրանտ Վարդանյանին հանձնելով առաջին անգամ շնորհվող պատվավոր կոչումը հավաստող շքանշանը` Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել «Գրանդ Հոլդինգի» նախագահի ակնառու վաստակը մեր երկրի տնտեսական առաջընթացի, տնտեսության ավանդական ճյուղերի վերակենդանացման եւ զարգացման, ինչպես նաեւ արտահանման խթանման ուղղությամբ: Հանրապետության Նախագահն ընդգծել է նաեւ գործարարի մեծ ներդրումը նոր աշխատատեղերի ստեղծման հարցում եւ բարձր գնահատել նրա մշտական ուշադրությունը երեխաների նկատմամբ: «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին նման բարձր կոչման համար` այն համարելով պարտավորեցնող եւ նոր եռանդով աշխատանքի մղող բարձր գնահատական: «Գրանդ Հոլդինգի» նախագահը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է նաեւ իր գործարար նախաձեռնությունների եւ առաջիկա ծրագրերի մասին: Վայելք կոչվող ըմբոշխանքը, իհարկե, մեծագույն հաճույք է£ Բայց երբ այն ուրիշին ես պարգևում… միայն պարգևողին հասու բերկրանք է` նրբակիրթ հոգու թելադրանք£ Արդեն քանի¯ տարի` Հրանտ Վարդանյան Հայ Մարդը գտնում է առիթն ու ինքնատիպ կերպեր` հայ աշխատավորին մեծարելու, իր կողքին ապրող և արարումով հիացողներին վայելքի պահեր պարգևելու£ Անգամ իր ծննդյան օրը հոգու շռայլությամբ նա տոն նվիրեց մարդկանց` սերնդակիցներին «տեղափոխելով» ոչ հեռու այն անցյալը, որտեղ պարզապես չէին խեղաթյուրվում ճշմարիտ արժեքները£ Հայ մշակույթի սրբություն սրբոց Օպերային թատրոնի կամարների ներքո այդօր վերստին մշակութային շուքն էր թևածում, և ներկաներին ոչ թե զարմացնում, այլ հոգեպարար զմայլանք էին պատճառում վայրկյանի արագությամբ սահող ժամերը£ Չէր զարմացնում, զի նախաձեռնողը անանց արժեքների երկրպագու Հ. Վարդանյանն էր£ Եվ հյուրին հարգելու վայելչությամբ` բծախնդիր խնամքով էր «ծրագրված» յուրաքանչյուր պահը, և ջերմիկ մթնոլորտում բոլորը վերստին իրենց երկիրն ու վարդագույն մայրաքաղաքը սիրող Հայեր էին… Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ I տիկին Ռիտա Սարգսյանի, երկրիս բարձրաստիճան այլ պաշտոնյաների ներկայությունը, ընդգրկուն դահլիճի ծով¬մարդաշատութ յունը խոսուն վկայությունն էր այն փաստի, որ լավ մարդու, լավ քաղաքացու գնահատանքը համընդհանուր երևույթ է£ Այո, կենսագրությունը նաև քեզ սնած ժամանակի ոգին պահպանելն է, նախասիրություն-երազներդ դեպ իրականություն տանող ճանապարհին հոգուդ թրթիռները կենսունակ պահելը, մանկությանդ հուշերով թոռնահասակ ճստիկներին համակելը£ Հրանտ Վարդանյանն անվերջ նորոգում է իր մանկությունը. և ոչ թե սոսկ հուշեր պատմելով, այլ ապրած բոլոր տարիների ամբարած տպավորությունները առարկայորեն վերաբաշխելով£ Անկարելի էր չզգալ մի «փոքրիկ» նրբերանգ. Հոբելյարը հյուրերին դիմավորում էր ռուսական հին ու բարի երգի ուղեկցությամբ` Մենք երջանկություն ենք ձեզ մաղթում, Երջանկություն այս մեծ աշխարհում… Ի°նքն էր մաղթում` անհոգության հրավառություն նվիրելով բոլորին£ Իսկ իրեն մաղթանք հասցեագրելը դժվար է. ոչ այն պատճառով, որ անհրաժեշտ բառերը չես գտնում, այլ` որովհետև անկարելիության չափ բարդ է խոսքի վերածել այն ակնածանքը, որ նա է ներշնչում. դժվար է հատուցանել այն ջերմության համար, որ ճշմարիտ հարազատի հոգածությամբ ի°նքն է պարգևում£ Շնորհավոր հոբելյանդ, թանկագի°ն Հրանտ Վարդանյան£ Հանրապետության նախագահի կողմից Ձեզ շնորհված ՀՀ Տնտեսության վաստակավոր աշխատողի կոչումը իսկապես գտել է արժանավոր հասցեատիրոջը. Դուք դրա առաջին կրողն եք£ Ասել է թե` աննկատ չի մնում ոչինչ, և բարձր կոչումներն էլ արդեն չեն շռայլվում հենց այնպես£ Ու թե այն պարտավորեցնելու է Ձեզ (իհարկե° պարտավորեցնելու է), ուրեմն խոստացեք բոլորիս ու ջանացեք` երկար ապրել, դժվարություններն արժանապատվորեն հաղթահարելու, Ձեր կամքով միշտ անդրդրվել մնալ և շարունակել նպաստել, որպեսզի մեր ժողովրդի այսօրվա ներկան էլ բյուրեղանա ապագան կերտողների կենսակերպում£