ԲԱՆԱԿԸ` ՀԶՈՐ, ՀԱՅՐԵՆԻՔՆ` ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ


Ամբողջ տարվա ընթացքում հանրությանը ներկայացնելու արժանի ամենատարբեր բազմապիսի ձեռնարկումների, միջոցառումների առիթով նախարարն, իսկապես, թափանցիկ է դարձնում գերատեսչության աշխատանքը: Ինչպես նշեց նախարարը ԶԼՄ ներկայացուցիչներին տարեկան հաշվետու զեկույցում ՀՀ ԶՈՒ 2008թ. ուսումնական տարվա պլանային միջոցառումների կատարման արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ զինված ուժերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են մարտունակությունը, պատվով կատարել իրենց գլխավոր խնդիրը` ՀՀ սահմանների պաշտպանությունը: ... ՀՀ զինված ուժերի 2009թ.-ի հիմնական խնդիրն է նաև բարձրացնել. բոլոր օղակների հրամանատարների և շտաբների կարգապահական և կատարողական պատասխանատվությունը, հմտորեն օգտագործել գործող հասարակական օղակների աշխատանքների արդյունավետությունը, բարելավել զորքերի ծառայությունը, մարտական հերթապահության կատարման որակը, մարտական դիրքերի պաշտպանական տեղամասերում մարտակարգերի բոլոր տարրերի ինժեներական կահավորման աստիճանը: ... Այս և նման միջոցառումներն, ինչ խոսք, կնպաստեն ՀՀ զինված ուժերի մարտունակության էլ ավելի բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը»: Նախարարությունում հաճելի մեկ այլ ավանդույթ էլ կա ձևավորված. ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների լուսաբանման գործում ունեցած ավանդի համար խրախուսել լրագրողներին: Եվ ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի նախօրյակին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով պարգևատրվեցին մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ: Նրանց թվում և «ԱՎԱՆԳԱՐԴ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: ՀՀ պաշտպանության նախարարի նույն հրամանի համաձայն պատվոգրով պարգևատրվեցին «Մարտիկ» հաղորդաշարի ստեղծագործական խմբի անդամներ ռեժիսոր Հրաչյա Աղաջանյանը, ռեժիսոր, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գուրգեն Հովսեփյանը, օպերատոր Կարեն Աղոյանը, լրագրողներ Սերոբ Հարությունյանը և Սյունէ Համբարձումյանը, հեռուստամեկնաբան Զարուհի Վարդանյանը: Պարգևն անչափ պարտավորեցնող է, և մեր խորին շնորհակալությունը հայտնելով նախարար Սեյրան Շահսուվարյանին, ուզում ենք վերստին հավաստիացնել`