Հարգելի° սպաներ ու զինվորներ.


Բանակում ծառայելը մեծ առաքելություն է, իսկ հաղթանակած բանակում ծառայելը` պատիվ ու պատասխանատվություն: Պատմությունը մեր ժողովրդի մեջ արմատավորել է հարգանք Հայոց բանակի նկատմամբ ու պատահական չէ, որ անգամ օտարի համար հայ զինվորի կերպարը մնում է որպես քաջության ու արիության խորհրդանիշ: Այդ պատճառով մեզանում զինվորականի գործը համարվում է ամենապատվաբերներից մեկը: Հայաստանն ավարտին է հասցնում զինված ուժերի բարեփոխումների հերթական փուլը: Մեր խնդիրը ժամանակակից, մարտունակ ու շարունակական զարգացում ապրող հզոր բանակ ունենալն է` խարսխված առաջավոր փորձի ու հայ զինվորականության հաղթական ավանդույթների վրա: Սիրելի° հայրենակիցներ, Միասին շնորհավորենք բոլորին, ովքեր մասնակցել են մեր ազատամարտին, ծառայել մեր զինված ուժերում, իրենց ներդրումն ունեցել մեր բանակի կայացման ու ամրապնդման գործում: Մենք հիշում ենք բանակաշինության բոլոր երախտավորներին, մեր զինակիցներին ու մարտական ընկերներին, ովքեր ոչինչ չխնայեցին այսօրվա ու վաղվա Հայաստանի համար: Եվ անշուշտ խոնարհվում ենք յուրաքանչյուր զինվորի ու սպայի հիշատակի առջեւ, ով իր կյանքը զոհեց հանուն Հայրենիքի: Այս տոնական օրը ձեզ մաղթում եմ խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ մեր զինվորներին` բարի ծառայություն եւ հաջողություններ: Կեցցե° Հայաստանի Հանրապետությունը եւ փա°ռք Հայկական բանակին: