Աստծուն մոռացած` սատանայի հետ մի˜ գրկախառնվեք ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ´. ԲԱՅՑ ՀԱՍՏԱՏ` Ո´Չ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

    Ոստիկանները պարտավոր են պաշտպանել բոլորի, հատկապես` տուժողի շահերը, անկախ նրանից` գործազո՞ւրկ է, գործարա՞ր, թե՞ գլխավոր խմբագիր: Պարտավոր են գտնել ու բռնել իրավախախտին, այս դեպքում` վրաերթ կատարողին, քննությունից խուսափողին, մարդկայնության տարրական կանոնները չպահպանողին:

ԱՍԱ ԸՆԿԵՐԴ ՈՎ Է` ԿԱՍԵՄ...

  Օրերս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նորից արցունքաբեր հայտարարություն է արել. - Հովհաննես Թամամյանն իմ լավ ընկերն է և նրա հանդեպ նորից լավ վերաբերմունք ունեմ: Ձեզ թվում է ինձ համար հաճելի՞ է, որ մարդիկ անազատության մեջ են:

ՆԱԵՎ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԿԵՐԵՍԱՆԻՈՒԹՅՈՒՆ

  Ֆրանսիայի արտգործնախարարը Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց ընթացքում զոհվել է 260 մարդ, համարել է մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործություն: Նա մասնավորաբար ասել է. - Հոմսում կատարված դեպքերը մարդկության դեմ հանցագործություն են, իսկ նման միջադեպերի դեմն առնելուն ուղղված բանաձևն արգելափակողները մահացու պատմական պատասխանատվություն են ստանձնում:

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵՑ ՎԱՍՅՈՒԿԻՆ

    «Հայկական Դավոս» հռչակված տնտեսական համաժողովին, ինչպես ներկայացրեցին որոշ լրատվամիջոցներ, աշխարհի բազմաթիվ երկրներից մոտ 300 գործարար է եկել:

  ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ

  Առաջիկա կիրակի օրը հանրապետության շուրջ չորս տասնյակ համայնքներում կայանալիք ընտրություններում միայն չորս կուսակցություն է թեկնածուներ առաջադրել: Բացի ՀՀԿ ներկայացուցիչներից, ովքեր փետրվարի 12-ին գրեթե ամենուր փորձելու են վերանվաճել տեղական մարմիններում ունեցած լծակները, ընդամենը 3-ական թեկնածուներ են առաջադրել «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց Երկիրը»:

ԳՈՐԾԵՐԸ ՎԱՏ ԵՆ-1

  Նախորդ տարվա ընթացքում վիճակագիրների հավաստմամբ շինոլորտը Հայաստանում շարունակել է անկում ապրել: Ցեմենտի արտադրությունը մասնավորապես 13,4 տոկոսով կրճատվել է:

  ԳՈՐԾԵՐԸ ՎԱՏ ԵՆ-2

  «Բիլայնի» ղեկավար Իգոր Կլիմկոն օրերս հայտարարել է, թե նախորդ տարվա ընթացքում իրենց ընկերության գործերը լավացել են, և «ԱրմենՏելին» հաջողվել է կտրուկ նվաճումներ արձանագրել ոչ միայն բջջային կապի, այլ նաև ինտերնետի ընդլայնման գործում:

  ԿԱՅՔԸ` ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

  Մինչև վերջերս «Օրինաց երկիր» կուսակցության կայքը ներկայացնում էր հպարտ մենության մեջ կանգնած մի հարցում` «Իսկ դուք տեղյա՞կ եք…» նախադասությամբ սկսվող տողով: ՕԵԿ-ն ինչ-որ ժամանակ ինչ-որ օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողով ու, իրեն հատուկ պոպուլիստական հռետորաբանությամբ իրազեկում էր իր էլեկտորատին:

  ՎԵՐՍԱՆԴԻԿՆ ՈՒ «ԿԱԴԻԼԱԿԸ» ԲԱԶԱՐ ԵՆ ԱՆՈՒՄ

  Մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում իսկական պատերազմական վիճակ է տիրում: ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանը հայտարարել է, որ իր բիզնեսն ու կյանքն էլ կտա, միայն թե այս ընտրատարածքից պատգամավոր դառնա:

ԱՐԱՅԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է

  ՕԵԿ-ական նվիրյալ և հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանը` «Լավանդայի Արայիկը», օրերս սենսացիոն բացահայտում է արել:

ԲՀԿ անակնկալը

  Փետրվարի 16-ին խորհրդարանում կսկսվեն համամասնական-մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քաղաքական ուժերի միջև առկա տարակարծությունների առնչությամբ լսումները: Սակայն այսօր արդեն զգացվում է, որ քաղաքական ուժերին չի հաջողվի ընդհանուր հայտարարի հանգել, քանի որ նրանց դիրքորոշումները ծայր աստիճան բևեռացված են:

ԱՆԿՈՒՄ

  100 և ավելի աշխատողներ հայտարարագրած ընկերությունների թիվը մեր հանրապետությունում 2010 թ.-ին եղել է 417: Իսկ անցյալ տարի խոշոր համարվող գործատուների թիվն աճել է` հասնելով 431-ի:

  Հարյուրամյա կենսագրության վնասները

  Ասում են` որոշ ընդդիմադիր ուժեր խուսափում են ՀՅԴ-ի հետ դաշինք կազմել, որովհետև «Մի բարձի ծերանաք» մաղթանքը զավեշտալի է հնչում. ՀՅԴ-ն էն գլխից շատ ծեր էր: :

  Դրական ընկալման մեխանիկան

  Ըստ լուրերի` ԲՀԿ-ն ընտրություններից հետո, եթե իրեն անհրաժեշտ քվեն ապահովված լինի, բնակչությանը ոչ թե օպտիկական, այլ արևային ակնոցներ է բաժանելու, որ երկրում կատարվելիքը տեսնեն վարդագույն լույսի ներքո: :

  Ընդդիմության «վատ» երազը

  Ըստ ջղաձգվող ընդդիմության` Պրեսսկոտը և Համարբերգը դարձել են ՀՀԿ պատվավոր համանախագահներ: :

  Առանց «մանկաբարձի» հեղափոխության ծնունդը ձախողվում է

  Արդեն հինգ տարի Հայաստանում հեղափոխության ծնունդն անորոշ ժամանակով հետաձգվում է, քանզի ՀԱԿ-ին թյուրիմացաբար թվում էր, թե Արևմուտքը մեկընդմիշտ մանկաբարձ է «աշխատելու» իրենց համար: :

  Եթե իհարկե` խաշն է պատճառը

  Արձագանքելով Ռուբեն Հախվերդյանի հայտարարությանը, որ «ԱԺ-ում շատերի դեմքերը բութ ու անհասկանալի են. ոնց որ հենց նոր խաշ կերած ու չմարսած լինեն», Առողջապահության նախարարությունը առաջարկում է խաշի հետ բողկ ուտել: Ճիշտ է, մի քիչ կբղկան, բայց խաշը կմարսեն:

  Բայց քոնը երգելն է, ոչ թե լափելը

  Մի խելացի մարդ ասել է, որ տաղանդավոր մարդկանց մեծ մասը հակասական ու անտանելի բնավորություն ունեն: Դա վերաբերում է նաև Ռուբեն Հախվերդյանին:

  Պիեռ Սարկոզիի վերադարձը` 60.000 դոլար

  Ո՞վ է ասում, որ երկրի թիվ 1 քաղաքացին պետք է զերծ լինի հայրական գորովից: Ֆրանսիայի նախագահն էլ, ինչ խոսք, չէր կարող անտարբեր մնալ հիվանդ որդու հանդեպ:

  Գնդակակեր դելֆինը

    Չինաստանի արևելքում գտնվող Նանջինջ քաղաքի «Ստորջրյա աշխարհ» զվարճանքների կենտրոնի «աստղ» Յանգ Բո դելֆինը կուլ է տվել վոլեյբոլի գնդակը: Դա պատահել է նրա մարզումների ժամանակ, երբ գնդակով հերթական հնարանքն էր փորձում:

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 07.02.2012 թ.

  Այս օրը հաջողակ է` մարդկանց հետ հարաբերությունների տեսանկյունից: Կարող եք հանգիստ արտահայտել ձեր մտքերը և մարդկանց ցույց տալ ձեր ունակությունները: