ԳՈՐԾԵՐԸ ՎԱՏ ԵՆ-1


 

Նախորդ տարվա ընթացքում վիճակագիրների հավաստմամբ շինոլորտը Հայաստանում շարունակել է անկում ապրել: Ցեմենտի արտադրությունը մասնավորապես 13,4 տոկոսով կրճատվել է: Հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտ» ընկերությունը, որը տեղական շուկայի առաջատարն է համարվում, Պետեկամուտների կոմիտեի կողմից օրերս հրատարակված առաջատար հարկատուների հարյուրակում անգամ տեղ չի գտել: Իսկ ոլորտի մյուս տնտեսվարողը` «Արարատ-ցեմենտը», հանգրվանել է ընդամենը 75-րդ հորիզոնականում:

«Միկան» թեև ողջ տարվա ընթացքում հերքում էր աշխատակիցների կրճատման մասին տեղեկությունները, սակայն այս դեպքում էլ պարզվում է, որ ընկերությունը 2011-ի ընթացքում մի քանի տասնյակ մարդու գործազուրկ է դարձրել: