ՆԱԵՎ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԿԵՐԵՍԱՆԻՈՒԹՅՈՒՆ


 

Ֆրանսիայի արտգործնախարարը Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց ընթացքում զոհվել է 260 մարդ, համարել է մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործություն: Նա մասնավորաբար ասել է.

- Հոմսում կատարված դեպքերը մարդկության դեմ հանցագործություն են, իսկ նման միջադեպերի դեմն առնելուն ուղղված բանաձևն արգելափակողները մահացու պատմական պատասխանատվություն են ստանձնում:

Հավանաբար` ճիշտ է մեկնաբանել, բայց ահա այս նույն արտգործնախարարն ամեն կերպ խոչընդոտում էր Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` ոչինչ չասելով այն մասին, որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկուկես միլիոն հայ է հոշոտվել: Ինչպես երևում է, այս նախարարը փարիզեցիությունը շփոթել է փարիսեցիության հետ և այժմ կամենում է ամեն կերպ դուր գալ ԱՄՆ-ին ու Թուրքիային: Վերոբերյալ նախադասությունն արտաբերող նախարարը չի պատրաստվում, արդյոք, իր և Սահմանադրական խորհուրդ դիմած 73 պատգամավորների արարքը ևս համարել պատմական պատասխանատվության ստանձնում...