ԱՐԱՅԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է


 

ՕԵԿ-ական նվիրյալ և հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանը` «Լավանդայի Արայիկը», օրերս սենսացիոն բացահայտում է արել: Նա հայտարարել է, որ կուսակցության քաղխորհրդի նիստեր շատ վաղուց տեղի չեն ունենում, դրանք անորոշ ժամանակով հետաձգվում են… Եթե այդպես է, ապա ինչպե՞ս են ՕԵԿ առաջնորդներն անընդհատ հայտարարում, թե իրենք արտահայտում են կուսակցության և նրա քաղխորհրդի տեսակետները: Գուցե քաղխորհուրդ ասելով` նկատի ունեն Արթուր Բաղդասարյան-Հեղինե Բիշարյան-Մհեր Շահգելդյան եռյակը, որն, այո´, հաճախ է հավաքվում ոչ կլոր սեղանի շուրջ` Ա. Բաղդասարյանին ու իր այս երկու ընկերներին պատկանող գինու-կոնյակի գործարանում կամ էլ որևէ էկզոտիկ երկրում… Զարմանալին այն է, որ ժողովրդավարության մասին խոսող կուսակցությունում մոռացել են հենց ժողովրդավարության մասին: