ԱՆԿՈՒՄ


 

100 և ավելի աշխատողներ հայտարարագրած ընկերությունների թիվը մեր հանրապետությունում 2010 թ.-ին եղել է 417: Իսկ անցյալ տարի խոշոր համարվող գործատուների թիվն աճել է` հասնելով 431-ի: Սրանով հանդերձ` ճանաչված ու հայտնի ընկերությունների մի մասը նաև աշխատակիցների կրճատումներ է իրականացրել: Այսպես, 137 մարդ կրճատվել է Էլցանցերում, 17-ը` «Հայռուսգազարդում», 179-ը` «ԱրմենՏելում», 34-ը` «Նաիրիտում», 127-ը` «Հայջրմուղկոյուղիում», 57-ը` «Երևան Ջուր» ընկերությունում: Երևանի մետրոպոլի տենում 56 աշխատակից է գործազուրկ դարձել, 85-ը` Ռուս-հայկական համալսարանում, 88-ը` «Միկա ցեմենտում», 119-ը` Վանաձորի Քիմպրոմ գործարանում, 10-ը` ՄԱՊ-ում և այլն:

Հակառակ այն իրողությանը, որ 100 և ավելի աշխատակիցներ հայտարարագրած կազմակերպությունների թիվն աճել է, այնուամենայնիվ, բացի վերևում նշված ընկերություն ներից, քիչ թվով չի հաշվվում նաև այն կառույցների թիվը, որոնցում կրճատված աշխատակիցների քանակը հասնում է մինչև մեկ կամ երկու տասնյակի: