Գնդակակեր դելֆինը


 

 

Չինաստանի արևելքում գտնվող Նանջինջ քաղաքի «Ստորջրյա աշխարհ» զվարճանքների կենտրոնի «աստղ» Յանգ Բո դելֆինը կուլ է տվել վոլեյբոլի գնդակը: Դա պատահել է նրա մարզումների ժամանակ, երբ գնդակով հերթական հնարանքն էր փորձում: Նրա մարզիչները տեսել են միայն, որ նա գնդակով սուզվել է ու անհետացել:

Բոն արագ տեղափոխվել է հիվանդանոց և եզակի վիրահատության ենթարկվել: Եզակի` այն առումով, որ անասնաբույժները մինչ այդ երբևէ նման մեծ առարկաներ չեն հանել կաթնասունների որովայնից:

3 ժամ տևած վիրահատությանը մասնակից են դարձրել նաև արհեստավարժ բասկետբոլիստի, որպեսզի նա կատարված կտրվածքից իր երկար ձեռքերով դուրս բերի գնդակը: Սակայն զգացել են, որ դա ևս անվտանգ չէ կենդանու կյանքի համար: Եվ մասնագետները հաջողեցրել են փչելով և բժշկական ամուր մետաղալարով դելֆինի ստամոքսից դուրս բերել գնդակը:

- Արդեն վստահորեն կարող ենք ասել, որ Յանգ Բոյի կյանքին վտանգ չի սպառնում: Բայց նրան վերականգնման երկար ժամանակ է պետք,- տեղեկացրել են անասնաբույժները: