ԱՍԱ ԸՆԿԵՐԴ ՈՎ Է` ԿԱՍԵՄ...


 

Օրերս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նորից արցունքաբեր հայտարարություն է արել.

- Հովհաննես Թամամյանն իմ լավ ընկերն է և նրա հանդեպ նորից լավ վերաբերմունք ունեմ: Ձեզ թվում է ինձ համար հաճելի՞ է, որ մարդիկ անազատության մեջ են: Իհարկե, հաճելի չի: Ես նրանց հաջողություն եմ մաղթում, և թող դատավարությունը վերջնական որոշումը կայացնի:

Պարզվում է, որ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին և գնդապետ Մարգար Օհանյանին ձերբակալության սանկցիա տված նախկին պաշտոնյան շատ վատ է զգում, որ իր ընկերները անազատության մեջ են… Ու եթե ինքը չամաչի` կգնա դատարան ու կխնդրի` ՃՈ նախկին պետին ազատ արձակել: Այսինքն, կխնդրի հանցագործին չպատժել…

Ստացվում է, որ նախկին ոստիկանապետը «տեղյակ» չի եղել, թե ով է ձերբակալության հրաման տվել, թե ով է իրականացնում ձերբակալությունների գործառույթը… Ա˜յ քեզ բան, ուրեմն տևական ժամանակ մեր ոստիկանությունը ղեկավարել է ոլորտից անտեղյակ մի մարդ, ով հասցրեց գնդապետից հասնել գեներալ-լեյտենանտի աստիճանի, սակայն այդպես էլ չիմացավ ոստիկանապետի պարտականությունները… Ասենք` ինչպես իմանար, երբ զբաղված էր «ընկերություն-ախպերություն» անելով ու մեկ էլ հայրենի գյուղի փողոցներից մեկն իր անունով կոչելով: