ԳՈՐԾԵՐԸ ՎԱՏ ԵՆ-2


 

«Բիլայնի» ղեկավար Իգոր Կլիմկոն օրերս հայտարարել է, թե նախորդ տարվա ընթացքում իրենց ընկերության գործերը լավացել են, և «ԱրմենՏելին» հաջողվել է կտրուկ նվաճումներ արձանագրել ոչ միայն բջջային կապի, այլ նաև ինտերնետի ընդլայնման գործում: Ի. Կլիմկոյի հայտարարությունը, սակայն, ուղղակիորեն հակասում է ՊԵԿ-ի ներկայացրած խոշոր հարկատուների ցուցակի տվյալներին, համաձայն որի 2011-ի ընթացքում «Բիլայնի» վճարած հարկերը շեշտակիորեն նվազել են:

Հարկ է կարծել, որ «Բիլայնի» ղեկավարի լավատեսական պնդումներն իրականության հետ աղերսներ չունեն, ու դրանք սոսկ ընկերությունը գովազդելու նպատակ են հետապնդում: Ինչպես ասում են` անզեն աչքով էլ նկատելի է, որ «ԱրմենՏելի» գործերը վատ են: