ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ


 

Առաջիկա կիրակի օրը հանրապետության շուրջ չորս տասնյակ համայնքներում կայանալիք ընտրություններում միայն չորս կուսակցություն է թեկնածուներ առաջադրել: Բացի ՀՀԿ ներկայացուցիչներից, ովքեր փետրվարի 12-ին գրեթե ամենուր փորձելու են վերանվաճել տեղական մարմիններում ունեցած լծակները, ընդամենը 3-ական թեկնածուներ են առաջադրել «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց Երկիրը»: Ընդդիմադիր համարվող ՀՅ Դաշնակցությունն ու Կոնգրեսը համայնքապետի մեկական թեկնածու ունեն:

Թեև հանրապետությունում գրանցված քաղուժերի թիվը յոթ տասնյակի է հասնում, ու նրանց մեծ մասն արդեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտարարություններ է տարածել, բայց, սովորույթի համաձայն` տեղական քվեարկություններին մասնակցելու ցանկություն դարձյալ չունեն: Նրանք հազիվ թե անտեսեն ՏԻՄ-երում ունենալիք լծակների կարևորությունը: Պարզապես երևի իրատես են սեփական հնարավորությունների նկատմամբ: