Հրաշալի սերունդ ունենք

  Սփյուռքի նախարարը շարունակում է համակարգել իր իսկ հիմնադրած գերատեսչության գործունեությունը: «Ղեկավարել» բայը միտումնավոր չենք օգտագործում, որովհետև նա սոսկ չի հրահանգավորում. անձամբ մասնակիցն է բոլոր ձեռնարկումների` դրանց անհրաժեշտությունը հիմնավորելուց մինչ իրագործում:

  ԲԱՐԵԽՈՍ ԼԻՆԵԼ ԲԱԼԵՏԻ ՀԱՄԱՐ

  Մեր ազգային բալետը չի կարող զարգանալ, որովհետև չկան համապատասխան օրենքներ, չկան այս արվեստը խթանող ենթաօրենսդրական ակտեր: Այս կարծիքին են մեր բալետի ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ շատ արտիստներ, ում հետ զրուցեցինք այս օրերին:

  «ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ»

  Կառավարությունը որոշել է թանկացնել հակակարկտային կայանների տարեկան սպասարկումների գները: Մինչև այժմ համայնքապետարանները վճարել են 250 հազար դրամ, իսկ ահա նոր որոշմամբ` այս գումարը կրկնապատկվելու է:

  ԹԻՐԱԽԸ ՎԱՐԴԱՆԻԿՆ Է

  ՏԻՄ ընտրությունների նախօրյակին մեծ թվով գյումրեցիներ նամակ են հղել երկրի Նախագահին, ուր մասնավորաբար ասվում է. - Վարդանիկի իշխանությունը քաղաքին տվել է ընդամենը մի քիչ խնամված կենտրոն և խայտառակ արվարձաններ, քաղաքապետին` անչափելի հարստության և Սլաբոդկայի բանդան, որի հաղթարշավի արդյունքում տասնյակ փակված բիզնեսներ են, ծեծված ու դանակահարված երիտասարդներ, ցիրուցան եղած գերդաստաններ, խեղված ճակատագրեր, վախի, ատելության, նախանձի և թշնամանքի թվում է առհավետ արմատացած մթնոլորտ:

  «ՓԱՐՎԱՆԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԴԱՏԱՐԿՎԵԼ Է

  Վերջին օրերին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ոչ միայն Ռ. Հայրապետյանին պատկանող Սևանի «Հարսնաքար» հյուրանոցառեստորանային համալիրում, այլև Ս. Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող «Փարվանա» ռեստորանում: Սևանի «Հարսնաքար» գրեթե ոչ ոք ոտք չի դնում, մի շարք մարզական ընկերություններ հրաժարվել են վաղօրոք այստեղ նախատեսված ամառային հանգստից:

  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՆԵՎՐՈՒՄ» Է

  Երբ տարիներ առաջ ընդունվեց «ՀՀ օրենքը հասարակական կազմակերպությունների մասին»` շատերն իրենց դժգոհությունը հայտնեցին: Հատկապես ստեղծագործական միությունները բարձրաձայնեցին, թե` այդ օրենքով այլևս չգոյության են դատապարտվում իրենց կառույցները` հավասարվելով տարատեսակ հասարակական կազմակերպություններին:

  Ընդդիմությունը միասնական թեկնածու կառաջադրի՞

  Առաջիկա նախագահական ընտրությունների և այդ ընտրություններում ընդդիմության կողմից մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հավանականության վերաբերյալ  «Ավանգարդ»-ի հարցերին պատասխանում է Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն ԲԱԴԱԼՅԱՆԸ - Նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն, և ակնհայտ է, որ քաղաքական դաշտն աստիճանաբար կենտրոնանում է այդ խնդրի վրա:

Վնասարար մաքսիմալիզմ

  «Մեզ ամբողջն է հարկավոր և ոչ թե ամբողջի մասը»,- Բենդերի ոճով ձևակերպեց Ռ. Քոչարյանը և ԲՀԿ նախարարների, մարզպետների հացը կտրեց: ՀՀԿ-ն հո ջուրն էլ չի՞ կտրի:

Խույս տվեցին զոքանչ-փեսա հարաբերությունից

  Ըստ վերլուծաբանների` դուրս գալով կոալիցիայից ԲՀԿ-ն թույլ չտվեց, որ ՀԱԿ-ը դառնա իր զոքանչը, քանզի, իրենք ուրիշի փեսացուն են: :

Բոլորին շշկռացրել է

  Ըստ փորձագետների, օսկանյանական «այլընտրանքից» խճճվել են թե´ իշխանությունները, թե´ ընդդիմությունը, թե´ ԱՄՆ-ը, թե´ Ռուսաստանը: :

  Ոստիկանությունը ձեռնունայն հեռացավ

  Նիկոլա Սարկոզիի դեմ հնչած մեղադրանքները հերքելու կամ հաստատելու «գործընթացը» կարծես սկսվել է: Երկու օր առաջ նրա տանն ու գրասենյակում խուզարկություն է կատարվել (հաղորդել է «Կոմերսանտ FM»-ը):

  Որ «ավելորդ» երեխաներ չծնվեն

  Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանն իր քաղաքացիներին նախազգուշացրել է, որ առաջիկայում երկրի իշխանությունները կարող են ամեն ընտանիքում երեխաների քանակը կանոնակարգող օրենք ընդունել: Նրա խոսքերով` եթե խիստ հսկողություն չսահմանվի ծնելիության վրա` Նիգերիայի ապագան կարող է սպառնալիքի ներքո հայտնվել:

  Իմաստուն պահանջ

  Ո՞վ կարող էմեղադրել այն պետության ղեկավարին, ում երկրում արդյունաբերություն կա, այն էլ` ավտոարտադրություն, բայց պետական պաշտոնյաները պետբյուջեի միջոցներով արտասահմանյան մեքենաներ են գնում: Խոսքը ոչ թե անձնական օգտագործման, այլ ծառայողական փոխադրամիջոցների մասին է:

  Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԿԻՆՈՆ

  Հերթական մտահոգություններ` ոչ հերթական հարցադրումներով «Ոսկե ծիրանն» այս օրերին ոգևորել է հատկապես երիտասարդ կինեմատոգրաֆիստներին ու Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինո բաժնի ուսանողներին, ովքեր ներկայանալու հնարավորություն են ստացել, ովքեր վերջապես հայտնվել են փառատոնը կազմակերպողների ուշադրության կենտրոնում:

  ՍԵՓԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ

  Հայաստանի Հանրապետությունում միասնական քննությունների նպատակն էր չծանրաբեռնել շրջանավարտներին, չպարտադրել երկու ամսում երկու պետական քննություն հանձնել, բարձրացնել դպրոցների դերը և ստեղծել գնահատումների միասնական համակարգ: Եվ հենց այդպես էլ գործում են մեր բուհերը` միասնական քննությունների գնահատականները համարելով ընդունելության գնահատականներ:

«Երջանիկ եմ, որ ունեմ Հայաստանի նման հայրենիք»

  Նշանավոր հայ թատերագետ, արվեստագիտության դոկտոր Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով մոտ քառասուն տարի ապրում է Մոսկվայում, երբեք հեռու չի եղել Հայաստանից. երկար տարիներ հանդիսացել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում հայ թատրոնի պատմությունն ու տարեգրությունն են, հայ բեմի մեծերը:

  ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՄԻԱՅՆ ՎԱԽԿՈՏՆԵՐՆ ԵՆ ՄԱՐՏԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ

  Կարսից ու Անիից գաղթած Վիլիանդ Մարգարյանի և Շողիկ Հովհաննիսյանի ծնողներն սկզբում պատսպարվել էին Գյումրիում, իսկ հետո ապաստանել օտար երկրներում: Ի հեճուկս անսպառ դժվարություններին ու կորստի չխամրող վշտին, նրանք ուժ էին գտել ապրելու:

  Որպեսզի չկրկնվի «Հարսնաքարը»

    Հասարակության ողջախոհ զանգվածը դեռ երկար ուշքի չի գա «Հարսնաքար» ռեստորանային համալիր կոչվող հաստատությունում հունիսի 17-ին տեղի ունեցած մղձավանջից, երբ անվտանգության աշխատակիցներ անվանյալ հրոսակախմբի կողմից ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու հետևանքով հունիսի 29-ին հիվանդանոցում մահացավ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

  ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ

  Սա առաջին դեպքն է մեր նորոգ պատմության մեջ, երբ նորանշանակ դեսպանին հիշեցնում են նաև Մշակույթի նախարարության հասցեն: Ուրեմն, իսկապես մեր երկրում ինչ-որ բան է կատարվում, իսկապես արձանագրվում են արժեքների և պատկերացումների վերանայումներ:

  ԱՉՔ Է ԴՐԵԼ «ԱՐՄԱՎԻԱՅԻՆ»

  Շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ նախկին պատգամավոր, այժմ` մոսկվաբնակ գործարար Հարություն Փամբուկյանը ցանկանում է գնել ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը: Անգամ խոսվում է նախնական գնի մասին` 55 միլիոն դոլար:

  ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ

  պատմվածք Ֆարիդ Գուրգենի ԳՐԻԳՈՐՅԱՆ Բանասեր, զինվորական, թարգմանիչ, բառարանագիր, գրող, սցենարիստ, աստվածաբան Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 25 տարի ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում:

  Հոգևորականներն ընդդեմ Մադոնայի

  53-ամյա գերաստղն իր նոր ծրագրով նորից որոշել է շփոթահար անել հանրությանը. այնպես, ինչպես առժամանակ առաջ իրեն խաչել էր շոուի ժամանակ: Համաշխարհային համերգային շրջագայության օրերին նա մերկացրել է կուրծքը, և եկեղեցականները զգուշանում են Ռուսաստանում նրա սադրանքներից:

  Փարիզի «Կիևյան կամուրջը»

  Ինքնասպանություն կոչվող ախտը երկիր ու ազգություն չի ճանաչում: Ոմանք պնդում են, որ կամքի մեծ ուժ ունեն սեփական անձը ոչնչացնողները, ոմանք դա թուլակամության նշան են համարում:

  Հյուսթոն-շոու

  Ուիթնի Հյուսթոնի հարազատները մտադրվել են փրկել երգչուհու դստերը` Բոբբի Քրիստինա Բրաունին` նրան դարձնելով հեռուստատեսային «Հյուսթոն ընտանիքի տարեգրությունը» իրական շոուի հերոսուհի: Շատերի հավաստմամբ` աղջիկը ևս տառապում է թմրամոլությամբ: