ԱՉՔ Է ԴՐԵԼ «ԱՐՄԱՎԻԱՅԻՆ»


 

Շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ նախկին պատգամավոր, այժմ` մոսկվաբնակ գործարար Հարություն Փամբուկյանը ցանկանում է գնել ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը: Անգամ խոսվում է նախնական գնի մասին` 55 միլիոն դոլար: Իհարկե, այս 55 միլիոնը չնչին գումար է, որովհետև մասնագետները բոլորովին այլ կարծիք ունեն և «Արմավիան» գնահատում են մոտ 400 միլիոն դոլար: Սակայն խնդիրն այնքան էլ առաջարկվող գինը չէ: Հարություն Փամբուկյանը կատարում է «Ռոսավիացիայի» հրահանգը և ցանկանալով գնել «Արմավիան»` ըստ էության, այն հանձնելու է Ռուսաստանին: Սա չափազանց վտանգավոր քայլ է, որովհետև ավիացիան ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի` որքան էլ համարվի քաղաքացիական: Եվ այն հանձնելով Ռուսաստանին` Հայաստանն ամբողջապես կհայտնվի Ռուսաստանի գերազդեցության դաշտում: Ավելին, հատկապես հիմա չի կարելի ավիացիան հանձնել Ռուսաստանին, որովհետև այս երկիրը չափազանց սերտացրել է իր կապերն Ադրբեջանի հետ, իսկ սա նշանակում է, որ չի բացառվում Ադրբեջան-Ռուսաստան ալյանսի ձևավորումը ցանկացած ռազմական գործողության ժամանակ: Ռուսաստանն, իհարկե, բացահայտորեն չի կանգնի Ադրբեջանի կողքին, սակայն թիկունքից հարվածը չի բացառվում...