Հոգևորականներն ընդդեմ Մադոնայի


 

53-ամյա գերաստղն իր նոր ծրագրով նորից որոշել է շփոթահար անել հանրությանը. այնպես, ինչպես առժամանակ առաջ իրեն խաչել էր շոուի ժամանակ: Համաշխարհային համերգային շրջագայության օրերին նա մերկացրել է կուրծքը, և եկեղեցականները զգուշանում են Ռուսաստանում նրա սադրանքներից:

Իր շոուով դեռ ՌԴ չհասած Մադոնայի այցի շուրջ քննարկումները մեծ աղմկարարարության են հասել: Հռոմի և Ստամբուլի համերգային հրապարակներում, բազմահազարանոց ամբոխի առաջ, հոլիվուդյան արտիստուհին իրեն թույլ է տվել մերկացնել կուրծքը, «առանց խղճի խայթ» զգալու ցուցադրել է ներքնազգեստը: Այս ամենը վրդովեցրել է Ռուսաստանի ուղղափառ գործիչներին:

- Չէ՞ որ նա սատանիստուհի է և սրբապիղծ,- իր զայրույթը չի թաքցրել հոգևոր հովիվ Ալ. Շումսկին` պահանջելով չեղյալ հայտարարել նրա այցն իրենց երկիր (գրել է Life Newss-ը):

Իր երկրպագուներին անվերջ զարմացնող երգչուհին էլ միայն համերգներով ու մանրամասները ցուցադրելով չի բավարարվում: Հենց այս շրջագայության ընթացքում նա խոստացել է, որ Սանկտ-Պետերբուրգում հրապարակայնորեն հավանության է արժանացնելու համասեռամոլության քարոզչություն արգելող օրենքը: Իրականում նա սեռական փոքրամասնությունների բուռն պաշտպանն է, և այդ թեման նախկինում բարդացրել էր նրա հարաբերությունները ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի իշխանությունների հետ:

Գուցե ճի՞շտ են հոգևորականները. Մադոնան կարող է իշխանություններին հաճելի խոսքեր հնչեցնել, բայց համերգասրահում այլ կրքեր բորբոքել: