ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ԸՆԹԵՐՑՈՂ

Այս տարի մենք վերջին անգամ ենք հանդիպում, Ընթերցող£ Ա°յս տարի` 2010ին, որին հրաժեշտ կտանք 8-9 օրից£ Հրաժեշտ կտանք անցնող տարուն, բայց` ո°չ իրար£ Վերստին կհանդիպենք գալիք տարեսկզբից` հավատով, որ ընթերցողական մեր լսարանն ավելի ընդլայնված կլինի, իսկ թերթը` նորացած ու է°լ ավելի հետաքրքիր£ Հավանաբար մեր հանդիպումներն ավելի հաճախակի կլինեն, Ընթերցող, խորագրերն` ավելի բազմազան£ Անաչառությունը, շիտակախոսությունը, սակայն, շարունակելու են մեր մշտական ուղեկիցները մնալ և ինչպես միշտ` «Ավանգարդ»ի էջերում մերժված են մնալու թյուր տեղեկատվությունը, հայհոյախոսությունն ու չարախինդ ասեկոսեները£ Մեր նպատակը Անկախ Հայաստան պետության հզորացմանը գոնե փոքրինչ նպաստելն է£ Իսկ դրա համար հարկավոր է սիրել այս եզերքը, որը Հայրենիք է կոչվում£ Սիրել և տիրոջ հոգածությամբ պաշտելպաշտպանել նրան£ Պաշտպանել` չխռովելով Հայրենիքից, չլքելով այն և նվաճված խաղաղությունը պահպանելով£ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, Ընթերցող£ 2011ը թող հույսերի ու հավատի նորոգման, բարի նպատակների իրագործման և, ամենակարևորը` խաղաղության տարի լինի£:

ՖԱՇԻԶՄ` պատանեկան «խաղի» տեսքով

Տարեվերջը գրեթե ամենուր մի տեսակ անբնական ընթացքով է առանձնանում£ Մոսկվայում ու Ռուսաստանի մի քանի այլ խոշոր քաղաքներում ազգայնամոլների սանձարձակությունները, օրինակ, կարելի էր նաև ֆաշիզմ անվանել£ Սակայն անկախ ամեն ինչից` ֆաշիզմն ու ռուս ժողովուրդն ուղղակիորեն անհամատեղելի են, քանի որ դեռ հարյուր տարի էլ չի անցել այն ժամանակներից, երբ մեր ռազմավարական թիվ 1 գործընկերը սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում անառողջ ազգայնականությունն ու ինչի կարող է հանգեցնել այն£ Սրանով հանդերձ` Ռուսաստանի հատկապես խոշոր քաղաքներում այլազգիների դեմ ուղղված մոլեգնությունների հերթական ականատեսն ենք այս օրերին£ Այսուհանդերձ, հենց հյուսիսից եկող առատ լրատվությունն է հուշում, որ այնտեղ բոլորովին էլ և բարեբախտաբար ֆաշիզմը չի ծաղկում£ Այսպես, հաղորդագրություններում նշվում է, որ այս ամենում նախ և առաջ այլատյացության ընտրովի դրսևորումներն են ընդգծվում£ Այսինքն, մեկեն ակտիվացած երիտասարդական խմբավորումների ցասումը բոլորի դեմ չի ուղղված£ Կարելի է կարծել, թե ազգերի «հաշվարկված» դասակարգման նոր գործելաոճը որոշակի կենտրոնից է ղեկավարվում և կոնկրետ նպատակներ է հետապնդում£ Ակնհայտ է, որ պատանի «ազգայնականներին» կարգի հրավիրելու` պատկան մարմինների գործողություններն ավելի շատ ձևական ու ցուցադրական բնույթ ունեն£ Տպավորությունն այնպիսին է, թե հուզումների թեման կոչված է առավելապես ռուսական գործակալությունների լրահոսը հետաքրքիր դարձնել£ Տեղի ունեցող դեպքերի տրամաբանությունը պարզապես անընկալելի է, քանի որ պատանի «հայրենասեր ների» ծրագրերն ու պահվածքը դատապարտելուց զատ, պետությունը նաև իր լծակները պետք է գործի դներ` առաջին բռնկումը կանխելու, ինչու չէ` նաև ճնշելու համար£ Ինչ խոսք, այս դեպքում ինքն իրեն գրեթե անզոր ներկայացնող արհեստավարժ իշխանության վերնախավում լավ են հասկանում, որ այն, ինչն այս օրերին իրենք որպես «մանկական խաղ» են ներկայացնում, հաշված ժամերի ընթացքում կարող է անկանխելի զարգացումների վերափոխվել£ Հավանական է նաև, որ մռայլ գույներ հագած ռուսաստանյան խճանկարն իրականում շատ ավելի պարզունակ նպատակներ ներառի£ Միգուցե տեղի իշխանությունները, տարեվերջն ամփոփելով, իրենց երկրում ժամանակավոր թե մշտապես բնակվող բոլոր եկվորներին փորձում են հասկացնել, որ վերջիններիս վերապահված համապատասխան-երկրորդական կարգավիճակը երբեք չի կարող անտեսվել£ Ի վերջո, եթե խոսքը մեզ քիչ ծանոթ որևէ այլ երկրի մասին լիներ, գուցեև այլ տողատակեր որոնեինք£ Ռուսաստանում համենայն դեպս ամենաբարձր մակարդակներում և միշտ են ձգտում ցույց տալ, թե շահագրգռված են այլազգիների ու հատկապես նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների վերաբնակեցմամբ£ Արժե ընդգծել, որ այս երկրի իշխանությունները, ինչ¬որ միգրացիոն ծրագրեր իրականացնելով, անտեսում են անգամ նույն նախկին ԽՍՀՄ հանրապետությունների գործընկերությունը կորցնելու հնարավորությունը£ Ուստիև անվիճելի է, որ այլազգիներից այսչափ ցուցադրաբար խորշող և այն էլ սեփական երկրի երիտասարդությանը գործիք դարձնելու միջոցով իշխանությունը պետք է որ այլ երկրներից Ռուսաստանում վերաբնակեցման ծրագրեր չմշակեր£ Այն էլ` բավական լայնամասշտաբ և հսկայական միջոցներ պահանջող ծրագրեր£ Իսկ մեծ ջանքերի գնով տնտեսական ճգնաժամը հաղթահարած երկրի կառավարությունը հաստատ նման քայլի չէր դիմի, եթե միջոցները չարդարացնեին նպատակները£ Իսկ մանր¬մունր ազգայնական կրքերը նման առավելությունից գերադասելը մեծագույն և անուղղելի սխալ կդառնա այս երկրի իշխանության համար£ Եվ եթե ռուսական «ֆաշիզմի» հերթական բռնկումը հերթական անգամ ազդակներ ուղղելու նպատակին է միտված, ապա մեծ հաշվով դրա կարիքն էլ չկա, քանի որ նման ճնշումներն անխուսափելիորեն դիմադրությամբ են հակազդվելու, ինչը կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ£ Գրեթե պարտադրված անհրաժեշտություններ :

ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Տարեմուտին մի քանի օր է մնացել, ու եթե առաջնորդվեինք ավանդական մոտեցմամբ, ապա իրավիճակը մեր երկրում արդեն լիարժեքորեն տոնական պետք է լիներ£ Հատկապես առևտրային կետերում դեկտեմբերյան աշխույժն, իհարկե, հաստատում է հայկական շքեղ Ամանորի աստիճանական հասունացման անխուսափելիությունը, սակայն բոլորովին այլ է իրավիճակը` քաղաքական առումով£ Քաղաքական ասելիս էլ տվյալ դեպքում որոշ վերապահումների անհրաժեշտություն է առաջանում. ազատ երկրի ազատ խոսքի իրավունքից օգտվելով` ով ինչ գնահատական գտնում, տալիս է վերջին շաբաթների պաշտոնանկությունների ու հրաժարականների շքերթին£ Այլ հարց է, որ կադրային փոփոխություններն իրականում հեռու են ներքաղաքական զարգացումներ կոչվածից, և քաղաքական դաշտը (բացառությամբ կոալիցիոն կուսակցությունների, որոնք որոշակի ներգավվածություն ունեն այս ամենում) պարզապես դիտորդի կարգավիճակում է£ Բոլորովին այլ խնդիր է, որ հայրենի քաղուժերն անցնող տարին նախընտրական առումով մեծամասամբ տանուլ տալուց հետո, փորձում են ինքնակամ ներգրավվել նշված գործընթացներում` անձնանպաստ հայտարարություններով ու գնահատականներով սեփական ներկայությունը կրկին պարտադրած լինելու ակնկալիքով£ Այս ամենը միանգամայն օրինաչափ ու բնական համարելն, իհարկե, սխալ է£ Ո°չ գործադիրը, ոչ էլ նույնիսկ խորհրդարանը նախատոնական հանդարտության շրջափուլում չեն£ Մեծ հաշվով, տարին միայն օրվա թելադրանքով է ամփոփվում, սակայն գործընթացն ակնհայտորեն դուրս է շռայլ գնահատականների ու հաջորդելիք տասներկու ամիսներին ավելիին հասնելու նույնքան շռայլ խոստումների շրջանակից£ Ի վերջո ու հատկապես տարվա այս հատվածում որևէ հրաժարական կամ պաշտոնանկություն, բնականաբար, հենց այնպես չի կարող հասունանալ£ Այլ հարց է, որ, դիցուք, հանրության պարագայում կոնկրետ անունների ի հայտ գալն է անակնկալի տեսքով ներկայանում£ Եվ, ի տարբերություն ոչնչից մեծ աղմուկ բարձրացրած քաղուժերի, հանրությունը դրականորեն է արձագանքում տեղի ունեցող փոփոխություններին£ Իսկ ընդհանուր առմամբ, որոշ պաշտոնյաներից ազատվելու կարիքը (առավել ևս այս պահին) հաստա°տ կա£ Ի վերջո, իշխանությունը ոչ թե նախորդից ժառանգած, այլ հենց սեփական կադրերին է նոր հայացքով նայում£ Իսկ ներկայիս կառավարության գործունեության ժամկետները բավարար են` անցածն ինքնաքննադատորեն ամփոփելու համար£ Ի դեպ, «ինքնակամ» հեռացող կամ այդ քայլին պատրաստվող պաշտոնյաները, գրեթե առանց բացառության, Սերժ Սարգսյանի կամ Տիգրան Սարգսյանի մերձավորներն ու թիմակիցներն են համարվում£ Տարածված է նաև այն կարծիքը, թե պատասխանատու պաշտոնները գերազանցապես թիմակիցներին են վստահվում£ Եվ այստեղ ուշագրավ է, որ քննադատվում էր ոչ թե, ասենք, առաջին դեմքերի անբավարար աշխատանքը, այլ հատկապես կուսակցական-գաղափարական համախոհությունը, աշխատանքային երկարամյա համագործակցությունն ու այլ նման հարցեր£ Այսինքն, հեռացողները դեռևս պաշտոնավարման ընթացքում երբեմն քննադատվել են ոչ միայն վատ աշխատանքի, այլ «թիմակից» լինելու համար£ Մինչդեռ համագործակցության փորձը, կադրերին լավ ճանաչելը վստահության կարևոր նախապայման է£ Ինչ խոսք, իշխանության ներսում ավելի լավ կնկատվի, թե ով ինչպես է աշխատում, և ում գործունեության արդյունավետությունն է համեմատաբար բարձր£ Ասել է թե` պաշտոնանկությունները նաև հեռացողների աշխատանքային գործունեության գնահատականն է£ Թեև այս շարքում Երևանի արդեն նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանի պարագան ինչ¬որ առումով բացառություն կարելի է համարել£ Նրա պարագայում ամեն ինչ սկանդալային միջադեպից սկսվեց` չնայած այստեղ էլ վերջաբանն օրինաչափությունից չշեղվեց£ Երևանն արդեն նոր քաղաքապետ ունի£ Ու անկախ այն իրողությունից, թե ով դարձավ հասունացած պաշտոնաթողությունների առաջին ծիծեռնակը, և մինչև որտեղ հասավ փոփոխությունների ալիքը, պարզ է, որ իշխանության կադրային զինանոցը թարմացնելու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում£ Այս առումով սովորաբար խաղաղ համարված տարեվերջյան ամսին իշխանությունը չխուսափեց կադրային բարեփոխումներից£ Կարելի է հուսալ, որ փոփոխությունները կբարձրացնեն գործադիրի (և ոչ միայն) աշխատանքի արդյունավետությունը£ :

Խորհրդարանական հնգյակ. նախընտրական մեկնարկից առաջ

Մինչ ազգս (մանավանդ` անապահով ու կիսաապահով ընտանիքները) ամենայն կենտրոնացմամբ ու միահամուռ Ամանորի պատրաստություններով է զբաղված` քաղաքական օղակներում նույն ջերմեռանդությամբ, սակայն բոլորովին այլ բնույթի նախապատրաստություններ են ընթանում£ Առավել քան պարզ տեսանելի է, որ, օրինակ խորհրդարանական հնգյակը, բնականաբար, խիստ տրամադրված է ու ջանքեր չի խնայում` «խորհրդարանականի» կոչումը ընտրություններից հետո էլ անսասան պահպանելու£ ԱԺ «բուրգի» գագաթ ՀՀԿ¬ն արդարացիորեն իրեն այնքան հզոր է զգում, որ անգամ առանց կոալիցիայի աջակցության էլ կարող է վճռորոշ մեծամասնություն կազմել 2012¬ին կազմավորվելիք խորհրդարանում£ ՀՀԿ¬ական վերջին վերադասավորումներն ու վերակերպարանավորումները մի տեսակ նման են ճակատամարտից առաջ դիրքերն ամրացնելուն և հավաստիացման` «Պատասխանատվություն ենք ստանձնել և հավատարիմ ենք մեր նախընտրական բոլոր խոստումներին»£ Եվ, իրոք, իշխող ուժ դառնալով` Հանրապետականը չնիրհեց իշխանության դափնիների վրա£ «ՕԵԿ»¬ը, որ անկախ իր անդամների քանակից, մեկ մարդու կուսակցություն է իրականում, կեղծ ընդդիմության դիմակը պատռելուց ի վեր հեղինակազրկվել է ահագին£ Վերջինս, բացի իշխող ուժի քաղաքական կցորդը լինելուց, այլընտրանք չունի, քանզի առանց աջակցության` նույնիսկ 5 տոկոսանոց շեմը հաղթահարել հազիվ թե կարողանա£ Լիովին իրատեսական կարելի է համարել ԲՀԿ¬ի երազները£ Այսօր նրան կարելի է բավականին հզոր համարել. ունի հեղինակություն ու լուրջ մրցակից կարող է լինել ցանկացած կուսակցության (առաջատարից բացի)£ Կոալիցիայում մնալու նրա որոշումն ամենաիրատեսականն էր£ Ոչ միայն այն պատճառով, որ պատասխանատվությունից խուսափելը կարող էր ստվերել նրա հեղինակութ յունը£ Թեկուզ 2¬րդ ուժի կարգավիճակով ԲՀԿ¬ն է°լ ավելի օգտակար ներդրում կարող է ունենալ երկրի տնտեսության զարգացման ու քաղաքական դաշտի առողջացման գործում` իր գործունեությունն ավելի համակարգված դարձնելու պարագայում£ Ներկայիս իշխանությունների հանդեպ դիրքորոշումը գնալով կոշտացնում է ՀՅԴ¬ն` հատկապես հրապարակավ ելույթներով£ Ինքնահաստատվել ձգտող բոլոր քաղուժերի նման, Դաշնակցութ յունն էլ համոզված է, որ իշխող կուսակցությանն ընդդեմ դիրքորոշումը քաղաքական շահաբաժին շահելու փայլուն միջոց է£ Դաշնակցությունն, իհարկե, ինքնահաստատման խնդիր չունի և ավելին, ունի միջոցներ. միայն Հայ Դատի պաշտպանի ավանդական «հեղինակային իրավունքն» արդեն նշանակալի PR է£ Իր արևմտամետ դիրքորոշումը չկարողացավ կամ չփորձեց թաքցնել «Ժառանգությունը»£ Փոխարենը հստակ ցուցադրեց հակառուսական կեցվածքը£ Այդուհանդերձ, որպես ընդդիմություն, վերջինս ակտիվ ու գրագետ քաղաքականություն է վարում£ Ունի աշխատասեր պատգամավորներ, ովքեր օպերատիվ արձագանքում են քաղաքական տարբեր հնչեղության խնդիրներին£ Գալիք խորհրդարանական ընտրություններում վերջինս, հավանաբար, կակնկալի ավելին£ :

2011¬ը կարող է առավել հետաքրքիր լինել

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հիմնական նպատակն ուժային երեք կենտրոնների` Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության ազդեցության, նրանց շահերի հավասարակշռության պահպանումն էր£ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ողջ գործընթացը ցույց տվեց, որ հիշյալ երեք կողմերի գլխավոր խնդիրը ոչ թե հակամարտության կարգավորումն էր, այլ` թույլ չտալ, որպեսզի իրենցից որևէ մեկը տիրանա կարգավորման նախաձեռնությանը և արդյունքների հասնի£ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում աշխարհաքաղաքական պայքարն ընթանում էր կոշտ ձևաչափով և դեռևս չի ավարտվել£ Ռուսաստանը շարունակում է գործել Իրանի միջուկային ծրագրին առնչվող հիմնախնդրի շրջանակներում` գործընկերային հարաբերությունների մեջ մտնելով եվրոպական պետությունների հետ£ Անցած մի քանի տարիների ընթացքում Մոսկվան համոզվել է, որ Թուրքիան մեծ ճիգեր է գործադրում` Միացյալ Նահանգների ազդեցությունը թոթափելու համար£ Սակայն Կրեմլի տերերը որոշել են թույլ չտալ Անկարային` որպես իրավահավասար տերություն ամրապնդվել Հարավային Կովկասում, առավել ևս, միջնորդի դեր ստանձնել առկա հակամարտություններում£ Այսինքն, հնարավոր համարելով Թուրքիայի հետ նոր հարաբերությունների կառուցումը, Ռուսաստանը միաժամանակ նրան որոշ հեռավորության վրա է պահում հարավկովկասյան առանցքային նշանակության խնդիրներից£ Մոսկվան անթույլատրելի է համարում համատեղել հայ¬թուրքական և հայ¬ադրբեջանական խնդիրները£ Այսինքն, Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ևս Թուրքիան բախվում է Հայկական գործոնին£ Այն, որպես Անկարայի վրա ճնշում գործադրելու գործիք, առկա է նաև Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների հետ Թուրքիայի հարաբերություններում£ Ռուս քաղաքական վերնախավի համար այսօր էլ տհաճ կլինի խոստովանել, որ 2008 թ. օգոստոսյան հնգօրյա պատերազմում Ռուսաստանի գործողությունները նախագծվել էին Վաշինգտոնում£ Այդպիսով ամերիկացիները, կարծես, հաջողեցրել էին Հարավային Կովկասում Ռուսաստանի մեկուսացումը£ ԱՄՆ¬ն շահագրգիռ է այդ իրավիճակի շարունակմամբ. դա նրան ազատում է Վրաստանի տարածքային կորուստների համար պատասխանատվությունից£ Ռուսաստանն, իր հերթին, ձգտում է շտկել այս իրավիճակը` փորձելով համախոհներ գտնել Վրաստանի կառույցներում, ինչը կարծես, հաջողվում է. վրացիներն աչքի են ընկնում իրենց կոմֆորմիզմով` համակողմանի հարմարավետության որոնումներով£ Միաժամանակ, ամերիկացիներին, թերևս, արդեն «ձանձրացրել է» Սահակաշվիլին£ ԵԱՀԿ` Աստանայի գագաթնաժողովում զգացվեց, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են պայմանավորվածությունների հասնել Հարավային Կովկասի շուրջ£ Եվ Վրաստանի նոր նախագահի թեկնածուն, որն ընդունելի կլինի ամերիկացիների համար, պետք է նաև ռուսների հավանությանն արժանանա£ Ակներև է, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գործընթացներում իրենց տեղն ու դերն ունեն նավթա-գազային խողովակաշարերը£ Տնտեսական գործոնը կարևոր նշանակություն ունի ռուս-ադրբեջանական հարաբերություններում£ Ռուս քաղաքական վերնախավի ներկայացուցիչները բազմիցս են նշել, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության տնտեսական կարևոր գործընկերն է£ Փաստ է, որ անցած մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ է խաղարկել թե° Ռուսաստանի, թե° Արևմուտքի էներգետիկ շահագրգռությունները£ Թերևս, շատերը կմտաբերեն ռուս¬ադրբեջանական պայմանավորվածությունները` Մոսկվայի կողմից Բաքվի գազային ծավալների հիմնական մասը գնելու մասին£ Չի մոռացվել նաև ադրբեջանական գազի գնի շուրջ Բաքվի և Անկարայի բանակցությունները. Թուրքիան հավակնում էր դառնալ էներգակիրների տարանցման տարածաշրջանային հանգույց£ Վերջերս հայտնի է դարձել, որ Ադրբեջանի գազային «խաղը երկու դարպասների վրա», կարծես, մոտենում է իր ավարտին£ Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բաքուն որոշել է սկսել Ռուսաստանը շրջանցող «Նաբուկո» խողովակաշարի շինարարությունը£ Նոր գազամուղի կառուցումը նախնական հաշվարկով մոտ երեք միլիարդ դոլար կարժենա£ Գազամուղի երկարությունը կազմելու է 400 կմ` մինչև ադրբեջանա¬վրա ցական սահմանը£ Վրաստանի տարածքում այն կմիացվի Հարավկովկասյան խողովակաշարին£ Նախագծի շրջանակում նախատեսվում է «Շահ-Դենիզ» հանքավայրից տարեկան լրացուցիչ 16 մլրդ խմ գազ արտահանել£ Նաև նախատեսվում է առաջին գազը ստանալ 2017¬ին£ Բաքուն հույս ունի իր տարածքով Եվրոպա տեղափոխել մոտ 40 մլրդ խմ թուրքմենական գազ£ Նկատենք, որ այս որոշումով Բաքուն հաստատում է միջազգային ասպարեզում անկանխատեսելի և անհուսալի գործընկեր լինելու իր համբավը£ Ըստ էության, օդում մնացին «Շահ-Դենիզ» հանքավայրից գազ ստանալու Ուկրաինայի հույսերը. Օդեսայի` տարեկան 10 մլրդ խմ հզորությամբ գազապահեստարանը նախատեսված էր Բաքվի խոստումների հիման վրա£ Դատարկաձեռն մնաց նաև «Գազպրոմը», որը պատրաստակամություն էր հայտնել գնել «Շահ¬Դենիզի» գազի ողջ ծավալը£ Շատ փորձագետներ, վերլուծաբաններ ռուս¬ադրբեջանական հարաբերություններում նկատվող ջերմացումը բացատրում էին նաև «գազային» շահերով£ Նույն կերպ էր մեկնաբանվում նաև Ղարաբաղյան հակամարտության հարցում դեպի Ադրբեջան Ռուսաստանի հակվածությունը£ Չի բացառվում, որ Բաքվի այս որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում գործող ուժերի դասավորության վրա£ Մանավանդ որ, Ռուսաստանին, կարծես, հաջողվում է լեզու գտնել եվրոպական գործընկերների հետ£ Այս առումով 2011 թվականը խոստանում է առավել հետաքրքիր լինել£ :

Հա՞ որ..

.ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ կուսակցություններն ստեղծվում են ամենատարբեր պատճառներով£ Քիչ չեն դեպքերը, երբ նոր քաղուժի ծննդյան պատճառը մարդկային պարզ մի զգացողություն` նեղացածությունն է դառնում£ Նման առիթ էքս-պաշտոնյաները հաճախ են գտնում£ Օրինակ, հիմա էլ լուրեր են պտտվում, հանրապետությունում գրանցված, բայց մեծամասամբ չգործող կուսակցությունների շարքն առաջիկայում կարող է համալրվել Գագիկ Բեգլարյանի ստեղծելիք քաղաքական նոր միավորով£ Ասում են, թե հայտնի իրադարձություններից հետո դեռևս Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող նախկին քաղաքապետը սկսել է մտմտալ ու նույնիսկ որոշ գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ£ Ստացվում է, որ Գ. Բեգլարյանին կուսակցությունից չհեռացնելու` ՀՀԿ¬ի մեծահոգությունը` երբեմնի «նվիրյալը» կանխավ դատապարտված անիմաստ նախաձեռնությա՞մբ է հակադարձում£ ՀԱՅԱԶԳԻ լրագրող Էռնեստ Վարդանյանի հանդեպ (ով այդպես էլ մինչև վերջ չպարզված շարժառիթներով այս տարվա ապրիլի 7¬ից ձերբակալված է) բավական տարօրինակ դատավճիռ է կայացրել Մերձդնեստրի դատարանը£ Պետական դավաճանության մեղադրանքը լրագրողի կենսագրությանը դաջելով` նրան 15 տարվա ազատազրկման են դատապարտել£ Է. Վարդանյանը Մոլդովայի օգտին իբր թե լրտեսություն կատարելու համար մեկ ու կես տասնամյակ ուղղիչ աշխատանքային (և այն էլ` ծանր ռեժիմի) գաղութում պետք է անցկացնի£ Հետաքրքիր է, որ դատապարտյալը հայտարարել է, թե իրենից ցուցմունքներ են կորզել ճնշումների արդյունքում£ Իր հերթին լրագրողին լրտես հռչակած դատարանը վճիռ կայացնելիս չի ցանկացել հաշվի առնել նման կարևորագույն հանգամանքը£ ՏԱՐԵՎԵՐՋԸ հայրենի վիճակագիրների հաշվելիքն ավելացրել է£ Ամփոփումների շրջան է£ Վիճակագրական ծառայությունը հիմա էլ արձանագրել է, թե որքան եկամուտ ունեցող քաղաքացիները կարող են համարվել աղքատ, շատ աղքատ կամ ծայրահեղ աղքատ£ Այն, որ աղքատությունն արդեն իսկ ծայրահեղ վիճակ է` իհարկե, նման տվյալներ հրապարակողների քննելիքը չէ£ Այսուհանդերձ, ըստ ԱՎԾ գնահատականների` ամսական 17-30 հազար դրամ ստացող մեր հայրենակիցները համապատասխանում են նշված կարգավիճակներից որևէ մեկին£ Հերիք է միայն թոշակառուների կես միլիոնանոց բանակը մատնանշենք, և նման չնչին գումարի հույսին մնացած ու աղքատության դառնությունները կրող մարդկանց անհանդուրժելի թիվն ի հայտ կգա£ Սակայն կարևորը ոչ թե իրականության խոցերը փաստելն է, այլ խնդրի ուշացած, բայց հիմնավոր լուծումը գտնելը£ Եվ արժե լավատեսությամբ զինված հուսալ, թե գոնե հաջորդ տարվանից վիճակագրությունն այս առումով հաշվելիք գրեթե չի ունենա£ :

«Սունդուկյանական» կրքեր

«ԱՐ» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարին հյուրընկալած Լևոն Մութաֆյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի և Սուրեն Շահվերդյանի բարձրաձայնած տագնապը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, թերևս միտումնավոր երկարաձգվող հոգեվարքով էր պայմանավորված£ ՀՀ մշակույթի նախարարության կողմից մասնակցության հրավերի մերժումը ավելի հիմնավոր էր դարձրել կասկածները£ «Երիտասարդացմանն», իբր, միտված «նախարարական բարեփոխումները», փաստորեն, առ այսօր որևէ դրական լիցք չեն հաղորդել Մայր թատրոնին£ «Ազատ բեմահարթակի» սկզբունքով Վահե Շահվերդյանից ավելի արժանավոր գեղարվեստական ղեկավար գտնելու նախանշված ժամկետներն անփութորեն երկարաձգվելով, բարոյալքման հասցրեցին ստեղծագործական խմբին£ Շենքի վերանորոգմամբ էլ չվերականգնվեց թատրոնի աշխատանքային կանոնավոր առօրյան£ Թատրոն ոտք դրած նոր սերունդը մատնվեց անորոշ դեգերումների£ Այս կամ այն կերպ, տարերայնորեն ի ցույց դրվեց «մինչռեֆորմատորական» խաղացանկը` աչք փակելով «սիրահոժար» «ազատականների» «նորածինների» թերարժեքության վրա£ Ներքին «հեղափոխականները» և դրսեկ «գեղարվեստափրկիչները» մի կողմ քաշվեցին£ Ամենահետաքրքրասեր ԶԼՄ¬ներն էլ ժամանակ առ ժամանակ «սունդուկյանական» կրքերը բորբոքել ջանացին£ Առանց «վերին» կամքի` տնօրինությունը շարունակեց աշխատել ինչպես կարող էր` իրավասու չլինելով ստեղծագործական խնդիրների խճճվող հանգույցներն ինքնուրույն քանդել£ Անպտուղ փորձարարության արդյունքին ապարդյուն համբերելուց հոգնած մարդիկ, բնական է` սեփական վարկածները պիտի շրջանառեին£ Ու համերաշխ անտաբերությանը մեր օրերի համար բնորոշ բացատրություն գտնվեց` թատրոնի շենքը վաճառվելու է£ Եվ տարեվերջին Սունդուկյանի անվան թատոնում հրավիրված ասուլիսում ստիպված էին պատասխան տալ նաև գլորվող ձնագնդի նման ուռճացող ասեկոսեներին£ Իսկ նախարարության կայքէջում զետեղված պաշտոնական պատասխանի ոճից զարմացած լրագրողներն իրենց հարցասիրությամբ ակամա պիտի փորփրեին «բզեզի բույնը»£ Չլիներ «Փոսի» թատրոնի ամոթալի գործարքի կոծկման արտառոց պատմությունը, շրջող ասեկոսեներին, իհարկե, ոչ մեկը լուրջ չէր վերաբերվի£ Ու թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի ներկայացրած ամփոփ հաշվետվությունը շատ ավելի դրական կընկալվեր£ Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթները միշտ էլ առանձնանում են իրենց անկեղծությամբ, կուռ տրամաբանությամբ և հափշտակությամբ են ունկնդրվում` եզրահանգումների մղելով£ Այդպիսին էր նաև ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հնչած նրա խոսքը. շիտակ երկխոսության նմանվող վերլուծություն, իրատեսական նկատառումներ և, իհարկե, հարգանքի տուրք` Հանրապետականի առաջին ղեկավարներ, արժանահիշատակ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. - Մեր երեք առաջնորդների կորուստը ծանր է եղել բոլորիս համար:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Զգուշանալ` հավաստի աղբյուրների ջրից Քաղաքականապես հասուն ընթերցողների պնդմամբ` ԶԼՄ¬ների մեծ մասի «սեփական» և «հավաստի» աղբյուրների «ջրերին» հարկավոր է բավական քլոր խառնել` վարակներից ապահովագր վելու համար£ Իսկ առանց քլորի` այդ աղբյուրներով կարելի է «ոռոգել» միայն քաղաքական դաշտի անբերրի հատվածներ£ «Հրաշքներ»` անկախությունից 20 տարի անց Բարձրաստիճան իշխանավորների պաշտոնազրկումը` խիստ որակավորումներով, այնքան է ապշեցրել ՀՀ քաղաքացիներին, որ նրանք իրենց զգում են այնպես, ինչպես «Ալիսան հրաշքների աշխարհում»£ Թեպետ էսթետիկան քաղաքական կատեգորիա չէ Ըստ վարչապետի` էթիկայի կանոնները սովորելուց հետո, պաշտոնյաները պետք է յուրացնեն էսթետիկայի կանոնները£ Որովհետև ԳԵՂԻ գիտությունը այլ բան է, ԳԵՂագիտությունը` այլ£ Ճիշտ կադրեր ընտրելու տեստ Ինչպե՞ս բարձրաստիճան պաշտոնների համար արժանի կադրեր գտնել£ Շատ պարզ ձևով£ Նշանակում են պաշտոնի` մեկ ամիս փորձաշրջան£ Այդ մեկ ամսում եթե պաշտոնյան ոչ թե գլխապտույտ ունեցավ, այլ լուրջ գլխացավ, ուրեմն իրոք արժանի կադր է£ Նախկին քաղաքապետն այժմ ավելի ուժգին է սիրում Երևանը Ռ. Հախվերդյանի երգի նմանությամբ - «Ես քեզ սիրում եմ». էս խոսքերը Ասում եմ քեզ, իմ Երևան, Արժեր «տանել» անողոք ծեծը, Որ էս խոսքերը հասկանամ... Ում համար գովելի, ում համար մերժելի հատկանիշներ Երբ սկսեցին դրական գնահատականներ հնչել քաղաքապետի ռեալ թեկնածու Տարոն Մարգարյանի մասին` որ լավ կազմակերպիչ է, աշխատանքի փորձ ունի, բարի է, համեստ, առաքինի, քրեական աշխարհի հետ կապերը պահպանող պաշտոնյաներն անմիջապես արձագանքեցին` - Էլ ուրիշ այիբ չունի՞£ Ձու արտադրողները` ձվային նոր գնաճի առիթով - Այն` ինչ խանգարում է վատ «պարողներին», լավ «պարողներիս» հսկայական գերշահույթ է բերում£ «Վիկիլիկսի» հայաստանյան մրցակիցը Կինեմատոգրաֆիստների միությունը հրավիրել է Արամ Կարապետյանին` նկարահանվելու «Բոլոր գաղտնիքների ինքնահռչակ տիրակալը» լիամետրաժ ֆիլմում£ Ինչպես ապրել նապաստակի տարում Քանի որ 2011¬ը նապաստակի տարի է, կառավարությունը կազմել է ցանկ, որի միջոցով հանրությունը տեղեկացվում է, թե այդ կենդանուն բնորոշ հատկանիշներից ո՞րը պետք է ընդօրինակել, որը մերժել£ Ընդօրինակել. 1. Բազմացման հակումը (իհարկե, ոչ ճագարային «աննորմալ» տեմպերով). յուրաքանչյուր հայ ընտանիք 3-4 երեխա պետք է ունենա£ 2. Շատ օգտագործել կաղամբ, քանզի դա միակ սննդատեսակն է, որ դեռևս գնաճի չի ենթարկվել և մատչելի է ընչազուրկ մեծամասնությանը£ 3. Արագ վազել, բայց ոչ թե ետ` փախուստի նպատակով, այլ առաջ` դեպի զարգացում£ Ի՞նչը մերժել. 1. վախկոտությունն ու փնթիությունը, 2. չափից դուրս շատակերությունը, 3. իներցիոն կենսակերպը, 4. սեռական սանձարձակությունը£ Տ. Կարապետյանը` Գ. Ամալյանին ԱԼՄ¬ն եթերից զրկելուց հետո Բենդերի ոճով - Տեղյա՞կ եք, արդյոք, որ ԱԼՄ¬ով հիացած են ՀՀ բոլոր տնային տնտեսուհիները, այրիները, և նույնիսկ մեկ կին ատամնատեխնիկ£ ԺԿ ղեկավարի գանգատը - Ես իմ ձեռքերով եմ Սևանում լողացրել մարդկանց, կնքել եկեղեցիներում, օծել ադամանդներով, ապահովել հեռուստացույցերով, երգացրել ուղիղ եթերում£ Իսկ պատասխանը` ընտրություն ներով գյուղաՓԵՏերի ուրացումն էր, Ամալյանի կողմից` ԱԼՄ¬ի փակումը£ Իսկական բեկո՞ւմ, թե՞ գորբաչովյան «պերեստրոյկա» 20 տարի շարունակ քաղաքական ուժերը խոսում էին համակարգային փոփոխությունների անհրաժեշտության, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման մասին£ Այսօր այն ընթացքի մեջ է£ Եթե իշխանությունները մինչև վերջ վճռական լինեն, բեկումնային շրջադարձը կապահովվի£ Կիսատ-պռատության դեպքում, գորբաչովյան պերեստրոյկայի պես ձախողում կստանանք£ :

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող Ն

Ներկայացնելով ռազմական կրթության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաև դրանց արդյունքում ստեղծված ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները:

ՀՀ զինված ուժերը 2010 թվականն ամփոփում են նոր ձեռքբերումներով

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվեց հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, որը ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը և համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

ԵՐԵԿ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի ունեցած` ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբացվող հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են 2010 թվականին կատարված աշխատանքները և 2011 թվականի աշխատանքային պլանը:

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցեց նորակառույց զորանոցների բացմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի երկու զորամասեր և մասնակցել բանակային շինությունների բացման արարողություններին:

Նրանց կյանքի գնով է կերտվել հաղթանակը

Գոհար Աշոտի Մարտիկյանը գրականագիտական մի շարք հոդվածների, քնարական բանաստեղծությունների, «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքի երկրորդ վիպակի թարգմանության, «Իմ առաջին գիրքը» մանկական պատմվածքների ժողովածուի, «Ճղակոտոր իմ տոհմածառ» վավերագիր վիպերգի ու «Ապրելու բանաձև» քառահատորյակի հեղինակ է, աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում:

Որքա՞ն ուշադիր եք կարդացել WikiLeaks¬ը

Վերջին մի քանի շաբաթներում ողջ աշխարհը հետևում է WikiLeaks¬ի` ամերիկյան դիվանագիտության վարկաբեկիչ ճեպագրերի առանձին հատվածների հրապարակումներին£ Գերմանական Der Spiegel¬ն, այսպես կոչված «հեռակա հարցազրույցի» ոճով, պարզաբանող-ուղեկցական հարցեր է ներկայացրել, որոնք ավելի ընկալելի են դարձնում վիկիլիկսյան «ժլատ» գրառումները£ ՀԱՐՑ ¬ Դիվանագետները նույնպես մարդիկ են£ Երբեմն, ինչպես ցույց են տալիս WikiLeaks¬¬ում հրապարակված ամերիկյան 250 հազար ճեպագրերը, ԱՄՆ¬ի որոշ դեսպաններ պարզապես չեն կարողացել զերծ մնալ խոցող դիտարկումներից կամ վիրավորական մեկնաբանություններից£ Ի՞նչ է գրել դիվանագետներից մեկը` Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի առնչությամբ£ - Նորաձևության մասին պատկերացումն այնպիսին է, ինչպես գրադարանավարուհունը£ - Նա այնքան պլաստիկ վիրահատություն է արել, որ դեմքն անշարժացել է դիմակի նման£ - Նա սիրում է լողանալ կիսամշակ նավթի մեջ£ ՀԱՐՑ - Ճեպագրերից մեկի համաձայն` 2006 թ. ԱՄՆ դեսպան Ուիլյամ Բերնսը Կովկասում հարսանեկան արարողության է այցելել£ Այդ միջոցառման մասին իր հաշվետվության մեջ նա ի՞նչը չի գրել£ - Խոհարարները, կարծես ամբողջ օրեր ու գիշերներ կաթսաներում ողջ¬ողջ ոչխարներ ու կովեր են եփում£ - Մեր կողքին նստած գնդապետը լավ հարբած էր, բայց խիստ վիրավորվեց` երբ մենք նրան չթողեցինք գինով լի մեր բաժակի մեջ կոնյակ լցնել£ «Դրանք նույն բաներն են»,¬ պնդում էր նա£ - Առաջին պարից հետո տանտերն իր «Ռոլս-Ռոյս»¬ով լողավազան գնաց, որպեսզի ցուցադրի իր հարստությունը£ - Մենք մտահոգվեցինք, երբ գնդապետի` աֆղանական պատերազմի ընկերը…, որը չափից ավելի հարբած էր, հանեց իր ատրճանակն ու հարցրեց, թե մեզ պաշտպանություն պե՞տք է£ ՀԱՐՑ ¬ Ամերիկյան դիվանագետներն առանց հատուկ ակնածանքի են վերաբերվում գերմանական որոշ քաղգործիչների£ Արտգործնախարար Գվիդո Վեստերվելեին անվանել են «մութ (կամ` խավար-խմբ.) ձիուկ» և «սեփական մտքեր չունեցող» մարդ£ Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերին կոչել են «անկանխատեսելի»£ Իսկ ի՞նչ են գրել կանցլեր Անգելա Մերկելի մասին£ - Որ նա «կարծես քիչ բան է հասկանում համաշխարհային հիմնախնդիրներից»£ - Որ նա «միջին դասի բյուրոկրատի համբավ ունի»£ - Որ նա «չի սիրում ռիսկը և եզակի դրածո է»£ ՀԱՐՑ ¬ «Մինչև ուշ գիշեր տևող հաճախակի երեկույթները և կերուխումի մոլուցքը վկայում են, որ նա քիչ է քնում ու հանգստանում£ Ճեպագրերից մեկում այսպիսի սպանիչ նկարագրություն է եղել` համաշխարհային ղեկավարներից մեկի մասին£ Ո՞ւմ մասին է խոսել ամերիկացի դիվանագետը£ - Իտալացի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի£ - Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի£ - Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գվիդո Վեստերվելեի£ ՀԱՐՑ ¬ Ամերիկյան ճեպագրերը որոշ հետաքրքիր մանրամասներ են պարունակում լիբիացի առաջնորդ Մուամարա Քադաֆիի սովորույթների մասին£ Հավելումն այն բացահայտումներին, թե արտառոց ղեկավարն ակնհայտորեն վախենում է վերելակներից և չի սիրում թռչել, խոսվում է նաև, որ այդ քաղգործիչն ունի բոլոր շրջագայություններում իրեն ուղեկցող սիրելի ուղեկից£ Ո՞վ է նա£ - Հաստամարմին շիկահեր բուժքույրը£ ¬ Ձեռնասուն բազեն£ ՀԱՐՑ ¬ Հրապարակված գրառումներն առանձնապես դրական չեն արտահայտվում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասին. դրանցում հաղորդվում է, որ թելադրողը վարչապետ Վլադիմիր Պուտինն է£ Ի՞նչ արտահայտություններ են օգտագործել դիվանագետները` Պուտինին նկարագրելու համար£ - «Որձ-ալֆա»£ - «Ռուսական Ռեմբո»£ - «Վլադ¬Դրակուլա»£ (Տպագրվում է կրճատումներով)£ առաջին անգամ :

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը առաջին անգամ իր ավելի քան 17 հազար ընթերցողների թվից ընտրել էր 2010 թվականի լավագույն ընթերցողներին: Յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվել էր ամենաբարձր ընթերցողական ցուցանիշ ունեցող մեկական ուսանող:

ՏԱՐԵՄՈՒՏԻ ՄՇԱԿՈՒԹԱԽՈՀԵՐ

Տարատեսակ, հաճախ խաչաձևող միջոցառումներով աշխուժացված մեր մշակութային առօրյայի ընթացքը պատշաճ սրտացավությամբ ու հնարավորինս համապարփակ լուսաբանելով «Ավանգարդ»¬ի ամենշաբաթյա թողարկումներում` մեր ընթերցողին, արդեն ձևավորված ավանդույթով, ներկայացնում ենք արդի հոգևոր¬մշակութային կյանքի խայտաբղետ խճանկարը 2010¬ի դիտանկյունից իմաստավորող հանրաճանաչ արվեստագետների ամփոփ մտորումները£ Տարեմուտի լավատեսական նախատրամադրվածությամբ` նորից ու կրկին բարձր արվեստի անխուսափելի հաղթանակի հանդեպ լիահույս հավատով ենք դիմավորում եկող տարին£ :

ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ մշակույթի փոխնախարար

- Դժվար է հակիրճ արժևորումը մեր ծավալուն գործունեության£ Փորձեմ խոսել վերջին տարիներին ունեցած կարևորագույն ձեռքբերումների մասին£ Մեր առջև դրված երկու գերխնդիրներից մեկը մշակութային ժառանգության հաշվառումը, օգտագործումն ու պահպանությունն էր, մյուսը` հայ մշակույթի հանրահռչակումը արտերկրում£ Լայն հասարակական արձագանք ստացած խնդիրները մեր հուշարձանների պահպանության կենտրոնական ուշադրությանն են արժանացել պետության£ Չափազանց մեծ է ցանկը, հանրությանն ընդամենը 4 %¬ն ենք կարողանում ներկայացնել£ Հսկայական մեր հարստության հանրահռչակմամբ ենք լրջորեն զբաղվում, ինչին խոչընդոտում է համապատասխան ֆինանսական ու տարածքային միջոցների անբավարարությունը£ Այդուհանդերձ, նախապատրաստական լայնամասշտաբ ու աշխատատար փուլից հետո, էլեկտրոնային (թվայնացված) տարբերակների կիրառությամբ, որոշակի առաջընթաց արձանագրեցինք£ Հիմա մեր ֆոնդերը նաև միջազգային հանրությանն են այդ եղանակով լիարժեք մատուցվում£ Այս առումով 2010¬ը ավարտում ենք պատկառելի ցուցանիշներով, սակայն ընդհանուր գործընթացը 2012¬ին միայն կարելի կլինի վերջնագծին հասցնել£ Մեր մշակույթը միջազգային հանրությանը առավել լիարժեք ներկայացնելու տեսակետից ամենախոշոր ձեռքբերումը 2012¬ին Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելն էր` Պեկինի ու Լոնդոնի նման հավակնորդ-մրցակիցներ ունենալով£ Մեծ թափով զարգացվում է վերջին 2 տարում ժամանակակից արվեստը բոլոր ուղղություններով` միջազգային փառատոներ և մրցույթներ, հռչակավոր երգիչ¬երաժիշտների հյուրախաղեր, մշակութային կազմակերպությունների արդիաոճ վերափոխումներ… Ակնհայտ է գերհագեցումը Հայաստանի մշակութային կյանքի, ինչը միանգամայն ողջունելի է հասարակական ճաշակի ձևավորման առումով էլ£ Հասարակության ընդհանուր բարեկրթման դրական տեղաշարժն անզեն աչքով էլ նկատելի է£ Չեմ կիսում տարածված մտայնությունը` իբր, ԶԼՄ¬ներով, հատկապես հեռուստատեսությամբ, ավելի շատ քարոզվում է ցածրարվեստ (ռաբիս) մասսայական մշակույթը£ Հիմա արդեն ժողովրդի մեջ ստվարացել է հասարակական խավը, որն ընկալում է բարձրաճաշակ արվեստը, պահանջարկը ներկայացնում£ Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման մասով էլ լուրջ առաջխաղացում ենք արձանագրել£ ՅՈՒՆԵՍԿՕ¬ի վերջին համաժողովի որոշմամբ` մեր խաչքարերն ընդունվել են որպես համաշխարհային մշակութային ժառանգության արժեքավոր նմուշներ£ Եվրամիությունում Ջուղայի խաչքարերի բարբարոսա կան ոչնչացման մեր ահազանգն էլ միջազգային հանրությանը հասցնել հաջողել ենք ֆիլմի ցուցադրությամբ ու աշխարհով մեկ տարածմամբ, բարձր ատյաններում բարձրաձայնելով£ Կառավարութ յունը պատշաճ լրջությամբ է վերաբերվում նաև տարածաշրջանում եղած մեր պատմամշակութային ժառանգության վավերագրմանը, պահպանմանն ու հաշվառմանը, խոշոր նյութական միջոցներ հատկացնում£ Տարբեր ժողովուրդների մշակութային գանձարան Վրաստանում միայն հայկական պատմամշակութային արժեքները չէ, որ վտանգված են£ Մենք փոխհամաձայնություն ենք կայացրել հայկականների մասով համատեղ զբաղվելու միջպետական բարձր մակարդակով£ Ավելի տագնապալի է Թուրքիայում ունեցածի պահպանության խնդիրը, որը, դիվանագիտական հարաբերություն ների բացակայության պարագայում, փորձում ենք միջազգային կառույցների աջակցությամբ լուծել£ Մշակույթի ոլորտը անվերջ զարգացման մեջ է£ Կերպարվեստի, թատերարվեստի, կինոյի և մյուս բոլոր ուղղություններով անընդհատ աշխատանքներ են տարվում 2 մոտեցմամբ` նոր մեթոդներով, տեխնոլոգիաներով պահպանել հինը և ստեղծել նորը£ Ջանում ենք համաչափ առաջ տանել երկուսն էլ£ Իհարկե, մենեջմենթի, ֆինանսավորման և այլ խնդիրներ ունենք համաշխարհային տեմպերից հետ չմնալու համար£ Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր մասով պիտի ջանանք նպաստել ընդհանուր զարգացմանը£ :

ՀԵՂԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի ժողովրդական արտիստուհի

Տարեմուտի հանրագումարող խոհերիս հիմնառանցքը 60¬ից ավելի ստեղծագործական տարիներով ապրած օրերս իմաստավորած մշակութային 88¬ամյա օջախիս ապակայունացված ներկան է£ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ինձ հիմա գլխատված ընտանիք է հիշեցնում£ Ուրիշ կերպ անկարելի է բնութագրել մեր կոլեկտիվի արարչությանը պարտադրված անփառունակ գոյաձևը£ Առանց խաղացանկային հստակ քաղաքականություն իրագործող գեղագիտական հմուտ ղեկավարի, ինչպիսին էին Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, Խորեն Աբրահամյանն ու Վահե Շահվերդյանը, թատերաընտանիքը շուտով վերածվում է հանրակացարանի£ Մեծ դերասաններ ու ռեժիսորներ տեսած մայր բեմը, առանց «խտրականության», տրամադրվում է էժանագին շոուներին, համերգներին£ Ժամանակի թելադրանքով ի հայտ եկած նոր թատերաժանրերը, իհարկե, խաղարկվելով զարգանալու իրավունք ունեն£ Բայց երկրի ամենամեծահամբավ դրամատիկական թատրոնում ներկայացվելու պատվին դեռևս չեն կարող արժանացվել, քանի դեռ չունեն գրական¬գեղարվեստական¬կատարողական բարձր որակ ու նուրբ ճաշակ£ Փառավոր արվեստագետների համագործակցությամբ ստեղծածս հարյուրավոր դերակերպարներիս հարուստ փորձառությամբ` բնականոն եմ համարում սերնդափոխության ընդհանուր պատկերը£ Քանիցս զգացել եմ սեփական մաշկիս վրա որդեգրածս կենդանի արվեստին անհրաժեշտ նորացման փոփոխությունները£ Այժմ էլ օրինաչափ եմ գտնում թատրոն եկած տաղանդավոր երիտասարդների արդիաշունչ, դինամիկ աշխարհայացքը£ Հաջողությամբ աշխատելով միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչների հետ ու կողքին` նրանք հավատ են ներշնչում, որ թատրոնը կվերակենդանանա£ Հետաքրքիր են աշխատում երիտասարդ ռեժիսորներն էլ£ Նրանց բեմավորած ներկայացումները տարբեր են թե° արվեստով, թե° հանդիսատեսային ու մասնագիտական գնահատությամբ£ Փույթ չէ, դեռ ճանապարհ ունեն անցնելու ու, հղկվելով, իրենցը հաստատելու£ Կարևորը, չմոռանան թատերարվեստի հիմնական կոչումը` դաստիարակել, լուսավորել, բարձրացնել մարդուն. նրբաճաշակ քաղաքացի ձևավորել£ Ցավոք սրտի, այսօրվա հայ դրամատուրգիան չի կարող պարծենալ բարձրարժեք թատերգություններով£ Հուսանք, վերջիվերջո կհայտնվեն խորը բովանդակությամբ, բարձրարվեստ գեղարվեստական երկեր£ Օրվա հրամայականը երկրի թիվ 1 թատրոնն անղեկ տարուբերումների անկանխատեսելի, կործանարար բեկումներից ապահովագրելն է պետության վերին ատյանների հատուկ վերաբերմունքով, հստակ գիտակցությամբ, որ առանց գեղարվեստական ղեկավարի մեր երկու ազգային թատրոններն էլ տարբեր խմբակներով սովորական ակումբների կվերածվեն£ Քաղաքակիրթ աշխարհը խաղացանկային թատրոնի կառույցը տաճարի սրբությամբ ապրեցնելու անուրանալի նշանակությունը ցանկացած երկրի պետականության ամրապնդման տեսակետից վաղուց է հաստատագրել£ Լիահույս եմ, որ կգա ժամանակը, երբ մեր, առհասարակ հայ թատրոնի ներկայացման համար տոմս ճարելը կրկին շատ դժվար կլինի£ :

ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ. Հայաստանի ժողովրդական արտիստ

- Ի՞նչ կարող եմ ասել ներկայիս մշակութային խայտաբղետ խճանկարի մասին£ Հեղաբեկումային իրավիճակներին միանգամայն բնորոշ եմ համարում գունագեղ ապակիներով ու թանկարժեք գոհարներով ձևավորված ներկա համապատկերը£ Երբ հպարտանում ենք երբևէ ունեցած մեր հոգեմտավոր ներուժի հսկայական կըուտակումների պոռթկումներով միայն ի զորու չէինք լինի, ասենք, ինքնուրույն կառուցված տիեզերանավ երկինք բարձրացնել£ Մի սարքավորումը °կամ կարևորագույն մասը` լավագույն դեպքում£ Մեր բոքրիկ երկիրը հիմա, ինքն իր հույսին թողնված, անկարող է բոլոր բնագավառներում առկա հիմնախնդիրները համաչափ հաղթահարել£ Դրամսատիկցիներս մեր տեղում, մեր ուժերի ներածի չափով ջանում ենք արժանապատիվ քաղաքացին լինել Հայաստանի£ Շուրջ 40 տարի հաստատված լինելով Ուսուցչիս` Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած ինքնատիպ թատերակառույցում և արդեն 24 տարի գլխավորելով մեր թատերաընտանիքի ստեղծագոր ծական կյանքը` ինքս ջանում եմ ունեցածս փորձառությամբ մեր շնորհալի երիտասարդներին նախապատրաստել վաղվա ջահակրությանը մեր որդեգրած գեղագիտական հավատամքի£ Ավագ և միջին սերնդի հարազատներս հասկանում են մեր օջախն ապրեցնելու հայեցակարգս ու սատարում իրենց կողմից£ Միջոցների սղությամբ սովորելով հմուտ տնտեսվարություն վարել` ավելի շատ աշխատանք ենք տանում դերասանների հետ£ Մեր խորին համոզմամբ, թատրոնը ոչ թե սոսկ մասսայական ժամանցավայր է կամ էլ վերնախավային քիմքին հարիր վայելք, այլ այդ երկուսի ճիշտ զուգակցումը£ Խաղացանկային թատրոնը պետք է բազմատեսակ լինի£ Այս նկատառումով էլ 19 անուն ներկայացումներում ունենք թե° դրամաներ, թե° կատակերգություններ, բայց ողնաշարը կազմում են 4 շեքսպիրյանները, որոնք հրաշալի դպրոց են նաև նոր թատերասերունդ կրթելու, աճեցնելու£ Արդեն ունենք ձևավորված երիտասարդ դերասաններ, որոնք հավատում ու վստահում են կայացած բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին, համախմբվում նրա մտահղացումների շուրջ ավագների հետ միասին£ Իսպանացի դրամատուրգ Խուան Խոսե Ալոնսո Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» ֆարսի ներկայացման հաջողությունը վաղվա օրվա հավատընծա հույս է ներշնչում£ Հետաքրքիր բեմադրական փորձեր է անում Արմեն Բարսեղյանը նաև, որի ձեռնարկած նոր կատակերգությունը` Մարկո Կոմուլետիի «Ախ, այդ Աննան», սեղանի շուրջ աշխատանքը փայլուն ավարտելով, արդեն բեմական փորձերին է անցել£ Շեքսպիրի «Հուլիսո Կեսարի» նոր ներկայացումը`` նոր մեկնաբանությամբ ու լուծումներով, 80 տոկոսով նորացված կազմով, հանդիսատեսային մեծ հետաքրքրություն արթնացրեց£ Սա վկայում է այն մասին, որ բարձրարժեք հոգևոր սննդի պահանջը այժմ որոշակի նվազել, բայց չի կորսվել ամենևին, ինչպես հոռետեսներն են պնդում£ 2010¬ի կտրվածքով` 350¬ից ավելի փորձեր են արվել Դրամտիկում£ Մի մասը` հարկադրված, քանի որ հիմնական դերակատարներ հեռացան թատրոնից և, ավաղ, կյանքից£ Ամենաանսպասելի ու վաղաժամ կորուստը Վլադիմիր Մսրյանինն էր£ Ինքս չեմ պատկերացնում, որ նրա գլխավոր փառահեղ դերակատարությամբ շուրջ 35 տարի մեր բեմից չիջնող «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումը երբեևէ մեկ ուրիշի հետ վերաբեմադրեմ£ Չկայացած նրա բեմելը նոր դերակատարությամբ, իմ ու Լևոն Մութաֆյանի հեղինակած «Ձուկն առանց ջրի կամ ինքնասպանը», մտածում ենք Արթուր Ութմայզանի հետ ավարտին հասցնել ու նվիրել նրա հիշատակին£ Երկու կարևոր խոչընդոտ կա երիտասարդներին լիարժեքացնելու տեսակետից` ցածր վարձատրությունը և միջազգային փոխշփումների պակասը£ Երբ 2005¬ին Լեհաստան էինք մեկնում «Մակբեթ»¬ով, շատերն առաջին անգամ էին օդանավ նստում£ Ընդհանուր ստեղծագործության գունեղացումը նկատելիորեն դանդաղում է ժամանակակիծ դրամատուրգիայի անլիարժեքությամբ£ Չեն կարող մեր նախասիրություններին հագուրդ տալ սարքովի, ուղեղի գերաճ երևակող, միագիծ, ոչ դինամիկ պիեսները, որոնցով հեղեղված է առկա ասպարեզը£ Եթե նույնիսկ դրանք շահութաբեր են, այսինքն առաջարկը կլորիկ գումարով է ամրապնդվում, չենք կարող մեզ թույլ տալ ամրագրված նշաձողից արվեստի ցած իջնել£ Պիեսի առաջին մեկնաբանը թատրոնում բեմադրիչն է, գեղարվեստական ղեկավարը£ Եթե նա հետաքրքիր մեկնաբան չեղավ, ոչ թե հանդիսատես այլև դերասանախումբ չի հավաքի իր շուրջ£ Պրոդյուսեր հասկացողությունը ինքնին չի կարող թատրոնում լավ ներկայացումներ ունենալն ապահովելը£ Նա ընդամենը ի զորու պիտի լինի կայուն լծակները ստեղծելու, իսկ գեղարվեստական արժեքի համար պատասխանատու է գեղագիտական բանիմաց առաջնորդը` թե° պիեսի, թե° բեմադրիչի թե° դերասանների, թե° վերջնարդյունք-ներկայացման£ Թատրոնի պատշաճ հարատևության մեկ այլ ճանապարհ, գոնե ես, չգիտեմ£ :

Երանի այս Նոր տարին…

Եվս մի քանի օր, և երկրագունդն այս տարվա վերջին պտույտը կկատարի իր առանցքի շուրջ... Նոր տարի` նոր հույսեր, նպատակներ, նվիրական երազանքներ, խինդ ու հրճվանք:

Ինչպե՞ս կշռել ձյունը

Ձյան փաթիլը կշռում է ընդամենը 1 միլիգրամ£ Սակայն մի քանի ժամում այդ նուրբ վեցբևեռանի աստղիկները կարող են երկիրը ծածկել բավական հաստ ձյունաճերմակ սավանով£ Ձմռան վերջին օրերին երկրագնդի Հյուսիսային կիսագնդում ձյան զանգվածը հասնում է 13.500 մլրդ տոննայի, որը կազմում է տեղացած ձյան 95,2 տոկոսը£ Հարավային կիսագնդին բաժին է ընկնում ընդամենը 3,8 տոկոսը£ Տեղացած ձյունը մոլորակային մասշտաբով ասես հսկայական հայելի լինի, որն արտացոլում է Արևի ճառագած էներգիայի 90 տոկոսը£ Ձյունից ազատ երկրագնդի մակերեսն արտացոլում է էներգիայի միայն 10 տոկոսը£ Տարօրինակ կարող է թվալ, սակայն Երկրի` Արևից ստացած ջերմության քանակն ուղղակիորեն կախված է տեղացած ձյան սառը ծածկոցի մակերեսի մեծությունից£ :

Ինչո՞ւ է տանգոն կոչվում արգենտինական

Տանգոն ի հայտ է եկել XIX դարի վերջին, Բուենոս Այրեսի` գաղթականներով բնակեցված թաղամասերում£ Սկզբնական շրջանում այն զուտ տղամարդկանց պար էր£ Սակայն ոգևորող ու կլանող երաժշտությունը, ինչպես նաև այն, որ կանայք չէին ցանկանում պասիվ հանդիսատեսի դերում մնալ, տանգոն վերածեցին զուգապարի£ Շատ կարճ ժամանակում աղքատ թաղամասերի այս «զավակը», հատելով օվկիանոսը, հասավ մինչև Եվրոպա£ Դրա առաջին երկրպագուները փարիզեցիներն էին, արգենտինացի պարողների կատարմամբ տանգոն նրանց գրավեց առաջին իսկ հայացքից£ Փարիզում անգամ նորաձևության համանուն ուղղություն ի հայտ եկավ` տանգո կիսաշրջազգեստներ, տանգո սմոքինգներ, տանգո երեկույթներ, տանգո ըմպելիքներ և այլն£ :

Ի՞նչ կարող է հուշել հայացքը

Լայն բացված, փայլուն աչքերը վկայում են նրբազգացության, հետաքրքասիրության մասին: Նման հայացքը բնորոշ է աշխույժ, խելացի և գիտակ մարդկանց:

«Չարիքների թանգարանը»

Այո, լիտվական Կաունասում այսպիսի թանգարան էլ կա` «Չարիքների» (կամ` «Սատանաների») ու այն նույնքան մեծ հետաքրքրություն է շարժում, որքան գեղարվեստի հավաքածուները£ Կաունասը Լիտվայի 2-րդ մեծ քաղաքն է` տեղադրված Նյամունաս և Ներիս-Նյարիս գետերի ակունքում: Քաղաքը հիմնադրվել է 13-րդ դարում` որպես առաջին պաշտպանական ամրոց:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» երիտասարդական համամիավորում հասարակական կազմակերպությունը առաջիկայում նախապատրաստում է անցկացնել արտահերթ համագումար` նպատակ հետապնդելով հիմնադրել Միացյալ Հայաստան կուսակցությունը: Համագումարը տեղի կունենա Երևան քաղաքում ժամը 11-ին:

Ամանորյա «սեղանամոլություն»

Հայերիս մոտ Ամանորը «խոզի բդի» հետ ասոցացնելն ինչո՞վ կարելի է բացատրել£ Կա°մ մսատու կենդանու եփված ազդրն ենք սկսել մեր կյանքում անչափ կարևորել, կա°մ էլ Ամանորն ենք մինչև խոզաբդի աստիճան արժեզրկել£ «Կամ»¬երն իրականում ավելի շատ էլ կարող են լինել` միայն թե իրողությունը մեկն է` Նոր տարվա տոնի խորհրդանիշեր տոնածառի և Ձմեռ պապի արանքում վերջին ժամանակներս մի երրորդ ու անտեղի բաղադրիչ է խցկվել£ Ամանորի շնորհիվ համարյա բոլոր հայ ընտանիքները գերազանցապես սկսել են տիրապետել սննդի ծանրությունից ճռճռացող «սեղան» կերտելու արվեստին£ Այս պարագայում կարևորը` որպեսզի ուտեստեղենի տեսականին հնարավորինս մեծ լինի ու գոնե մի քիչ էլ` էկզոտիկ. ամանորյա սեղանին ի չիք են դառնում աչքի ու ստամոքսի համար հաճելի բոլոր սկզբունքները` մերթ բարձրահարկ տորթն է նեղվում հնդկահավի հարևանությունից, մերթ` արևադարձային մրգեղենը£ Անկախ ֆինանսական հնարավորություններից` ամանորից դեռ շատ առաջ «սեղան գցելու» մասին սևեռուն մտքերն արդեն պտտվում են մարդկանց գիտակցությունում` վերաճելով մոլուցքի£ Ի վերջո, ի՞նչն է ստիպում ողջ տարի տքնաջան աշխատանքով վաստակած մինչև վերջին լուման ներդնել` մի երկու արտառոց խնջույքի տպավորություն ստեղծելու համար£ Գուցե գոյություն ունի «ազդրային փիլիսոփայությո՞ւն», որը, թերևս, մի քանիսիս էլ անհասանելի է… Ամեն դեպքում, այս իրարանցման մեջ գոյություն չունի տրամաբանություն. հանուն ինչի՞ մի քանի օրում ուտել մի քանի ամսվա սննդապաշար, իսկ ևս մի քանի օրից պարտքեր անել սոված չքնելու համար£ Գուցե սխալ արժեքներ ենք սկսել կարևորել` մոռացության մատնելով տարեմուտի բուն գաղափարը, որը բեռնավորված սեղաններից այնքա¯ն հեռու է£ Իսկ թե որքան է հեռու, գոնե սկսենք այս մասին խորհել£ Մասնագետները հավաստում են` Ամանորի խորհրդի մասին մտածելուց քաղաքացիներին հոգեկան խանգարումներ չեն սպառնում, իսկ ահա Ամանորին շատ ուտելուց` ստամոքսի խանգարումները լիովին հավանական են… Թողնե°նք «սեղանամոլությունը»£ Ավելին, քրիստոնյա ազգ ենք ու համենայն դեպս մեր բանավոր զրույցներում միշտ Աստծուն ենք ապավինում£ Իսկ Ամանորը, նախևառաջ` Սուրբ Ծննդյան տոնն է, և ուտելամարաթոն հիշեցնող օրերը Պահոց շրջան է£ Հենց մարդկանց հոգևոր ու նաև ֆիզիկական առողջության համար էլ Տիրոջ կամոք` աշխարհիկ մեղքերի և որկորի բեռնաթափում է նախատեսված£ :

Տարեմուտի աղոթք

Օգնիր ինձ, Տեր, որ իմ հոգին չպղտորվի ու աչքերս չկուրանան կեղտաջրերից այն գորշ օվկիանոսի, որը, հիրավի, ստիպված եմ կտրել¬անցնել իմ փոքրիկ ու անշուք առագաստանավով… Պահապան եղիր իմ փոքրիկ նավակին, թույլ մի տուր, որ այն շուռ գա կյանքի ահարկու, անհատակ օվկիանոսում. օվկիանոս, որի ջրերը պղտոր են, մռայլ, փոթորկոտ… Օգնիր և առաջնորդիր, Տեր. գիտեմ, որ կարող էի չխիզախել և ընտրել մեկ այլ ուղի, որով մեր օրերում գուցեև առաջ ընթանայի ավելի ապահով և անարգել£ Բայց դեպի այն Լույսի արահետը, որը շարունակ ձգել ու ձգում է ինձ մի գերբնական ուժով, հնարավոր չէ հասնել ոչ այլ կերպ, քան սարսափելի օվկիանոսը հաղթահարելով… Ինձ զերծ պահիր նրա անողորմ փոթորիկներից ու պղտորված ալիքներից£ Ու թե պիտի շուռ գա նավակս, թող այն անդարձ խորտակվի` քան կեղտաջրերը պղտորեն հոգիս ու կուրացնեն հոգուս աչքերը… Դու ես, Տեր, իմ հույսը և իմ առագաստը. պահիր և պահպանիր իմ Հուսո առագաստը£ :

Միայն` մեկ հրավառություն

Ամանորի գիշերը միայն մեկ հրավառություն կլուսավորի Մոսկվայի երկինքը` Վասիլևսկի իջվածքից. տեղեկացրել է ՌԴ մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Խուդյակովը£ - Մենք համաձայնեցրել ենք գլխավոր հրավառությունը` Վասիլևսկի իջվածքում£ Բայց տոնական միջոցառումների մյուս բոլոր կազմակերպիչներին ուզում եմ կողմնորոշել, որպեսզի նրանք հրատեխնիկա չօգտագործեն,¬ հայտարարել է Խուդյակովը` քաղաքապետարանի կազմկոմիտեի նիստում£ Նա ընդգծել է, որ քաղաքի իշխանությունները պահանջում են չտարվել տոնական տրամադրությամբ և պահպանել անվտանգությունը£ 2009 թ. ամանորյա տոներից առաջ` Պերմի «Կաղ ձի» ակումբում բռնկված հրդեհից հետո, որին զոհ գնաց ավելի քան 150 մարդ, Մոսկվայում նույնպես արգելվել էր հրատեխնիկական սարքեր օգտագործել քաղաքային մշակութա-ժամանցային հաստատություններում և մարդաշատ այլ վայրերում£ :

Ինչպե՞ս դիմավորել

Բնակարանի ու տոնական սեղանի ինքնատիպ ձևավորումից, հագուստ ընտրելուց առաջ ինքներդ բարեհոգի, հանդարտ դարձեք, հրաժարվեք անտեղի իրարանցումներից£ Ինչ վերաբերում է սեղանին, ապա պարտադիր է խնձորի ու կորեկի առկայությունը£ Մսամթերքն անտեսել չարժե, որովհետև միայն նապաստակի սիրած ուտեստեղենը կարող է զայրացնել Վագրին, որն, ինչպես գիտենք, հենց հունվարի 1¬ին չի հեռանում£ Այդուհանդերձ, կարելի է նախապատվությունը բանջարեղենին տալ£ Քանի որ տարվա տարերքը Մետաղն է, բնակարանում ցանկալի է մետաղյա իրերի գոյությունը` սկահակներ, մոմակալներ, սեղանի պարագաներ£ Մտերիմներին կարելի է տարվա խորհրդանիշի պատկերով հուշանվերներ ընծայել£ Ինքներդ ձեզ էլ մի մոռացեք. փոքրիկ մի հուշանվեր դրեք նկատելի ինչ¬որ տեղում` տարվա «տիրակալին» սիրաշահելու համար£ Եվ ինչպես բոլոր տարիներին, այս ամանորյա ճիշտ կեսգիշերին չմոռանաք բարի մի ցանկություն, նվիրական երազանք արտաբերել կամ մտապահել` հավատալով, որ այն անպայման կկատարվի£ :

Մատնահարդարում

Բոլոր դարերում էլ գեղեցիկ և խնամված ձեռքերը մեծ հարգանք են վայելում£ Եվ նույնիսկ ամենօրյա մանիկյուրն իր պատմությունն ունի£ Հին Եգիպտոսում եղունգները ներկել են բարձր վարկանիշ ունեցող տղամարդիկ£ Հնում ձեռքերի և եղունգների արտաքին տեսքի հետ տարբեր իմաստներ են կապել£ Օրինակ, Ճապոնիայում ասում են, որ իմաստուն մտքերն ի հայտ են գալիս միայն երկար եղունգներ ունեցող մարդկանց մոտ£ Իսկ Հին Հունաստանում եղունգների խորքի մասերը, որ լուսնաձև են, չեն ներկել£ Վաղ միջնադարում, ընդհակառակը, ոչ մի դեպքում չէր կարելի եղունգներ ունենալ, այն ասոցացվում էր վհուկների և արնախում մարդկանց հետ£ 19¬րդ դարի վերջում հարգի են եղել նեղ դաստակները£ Մատների ծայրերը նեղացնում էին, եղունգները` կլորացնում, և ձեռքերը փայլուն տեսք ունեին£ Եղունգները գեղեցկացնում էին հատուկ փայլեցնող փոշու և եղունգների համար նախատեսված սղոցիկի օգնությամբ£ Մանիկյուրը շատ մեծ տարածում ուներ և Ֆրանսիայում, ԱՄՆ¬ում£ 1932 թվականին ստեղծվեց եղունգների առաջին լաքը, որը պարունակում էր կարմիր գույն և որոշ բարդ գունատու նյութեր, որոնք շատ արագ շերտատվում էին£ Բայց այն անսովոր հաջողություններ ունեցավ ամենահայտնի գեղեցկության սրահներում£ :

Մի°Ծխեք

Ծխողներին, երևի, պետք է զգուշացնել ոչ միայն հիվանդանալու, այլ տգեղանալու հեռանկարից£ Վերջին շրջանում գրեթե ամենուր ակտիվորեն սկսել են պայքարել ծխախոտամոլության դեմ, և շատ երկրներում արգելվում է ծխել հասարակական վայրերում£ Մեծ Բրիտանիայում, օրինակ, այս պահանջը խախտողները տուգանվում են£ Առողջ ապրելակերպի տարածմանը նպաստել են նաև Եվրամիությունում ընդունված նորմերը:

Ի՞նչ է հուշում քիթը

Եթե ուսումնասիրենք վիճակագրությունը, կհամոզվենք, որ մարդկության 50 %¬ը գոհ չէ իր քթից£ Ահա թե ինչու` շատերն ուզում են իրենց քթերն ուղղել£ Բայց հարց է առաջանում` ո՞ր քիթն է համարվում իդեալական£ - Ամենալավ տարբերակը ձեր դեմքի ընդհանուր ֆոնից չառանձնացող քիթն է, որը որպես գեղեցիկ հավելում է դիմագծերին,¬ փաստում են դիմագետները Բայց քիթը նաև իր տիրոջ բնավորության մասին է «պատմում»£ Դիցուք` սուր քիթը մատնում է մարդու ջղային, հնարավոր է նաև` չար լինելը£ Կլոր քիթը` սիրառատության մասին է վկայում£ Նեղ քիթը` հիմարության ցուցիչ է£ Կեռ քիթը` վկայում է մարդու համառ բնավորության և իշխանատենչության մասին£ :