ՀԵՂԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի ժողովրդական արտիստուհի


Տարեմուտի հանրագումարող խոհերիս հիմնառանցքը 60¬ից ավելի ստեղծագործական տարիներով ապրած օրերս իմաստավորած մշակութային 88¬ամյա օջախիս ապակայունացված ներկան է£ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ինձ հիմա գլխատված ընտանիք է հիշեցնում£ Ուրիշ կերպ անկարելի է բնութագրել մեր կոլեկտիվի արարչությանը պարտադրված անփառունակ գոյաձևը£ Առանց խաղացանկային հստակ քաղաքականություն իրագործող գեղագիտական հմուտ ղեկավարի, ինչպիսին էին Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, Խորեն Աբրահամյանն ու Վահե Շահվերդյանը, թատերաընտանիքը շուտով վերածվում է հանրակացարանի£ Մեծ դերասաններ ու ռեժիսորներ տեսած մայր բեմը, առանց «խտրականության», տրամադրվում է էժանագին շոուներին, համերգներին£ Ժամանակի թելադրանքով ի հայտ եկած նոր թատերաժանրերը, իհարկե, խաղարկվելով զարգանալու իրավունք ունեն£ Բայց երկրի ամենամեծահամբավ դրամատիկական թատրոնում ներկայացվելու պատվին դեռևս չեն կարող արժանացվել, քանի դեռ չունեն գրական¬գեղարվեստական¬կատարողական բարձր որակ ու նուրբ ճաշակ£ Փառավոր արվեստագետների համագործակցությամբ ստեղծածս հարյուրավոր դերակերպարներիս հարուստ փորձառությամբ` բնականոն եմ համարում սերնդափոխության ընդհանուր պատկերը£ Քանիցս զգացել եմ սեփական մաշկիս վրա որդեգրածս կենդանի արվեստին անհրաժեշտ նորացման փոփոխությունները£ Այժմ էլ օրինաչափ եմ գտնում թատրոն եկած տաղանդավոր երիտասարդների արդիաշունչ, դինամիկ աշխարհայացքը£ Հաջողությամբ աշխատելով միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչների հետ ու կողքին` նրանք հավատ են ներշնչում, որ թատրոնը կվերակենդանանա£ Հետաքրքիր են աշխատում երիտասարդ ռեժիսորներն էլ£ Նրանց բեմավորած ներկայացումները տարբեր են թե° արվեստով, թե° հանդիսատեսային ու մասնագիտական գնահատությամբ£ Փույթ չէ, դեռ ճանապարհ ունեն անցնելու ու, հղկվելով, իրենցը հաստատելու£ Կարևորը, չմոռանան թատերարվեստի հիմնական կոչումը` դաստիարակել, լուսավորել, բարձրացնել մարդուն. նրբաճաշակ քաղաքացի ձևավորել£ Ցավոք սրտի, այսօրվա հայ դրամատուրգիան չի կարող պարծենալ բարձրարժեք թատերգություններով£ Հուսանք, վերջիվերջո կհայտնվեն խորը բովանդակությամբ, բարձրարվեստ գեղարվեստական երկեր£ Օրվա հրամայականը երկրի թիվ 1 թատրոնն անղեկ տարուբերումների անկանխատեսելի, կործանարար բեկումներից ապահովագրելն է պետության վերին ատյանների հատուկ վերաբերմունքով, հստակ գիտակցությամբ, որ առանց գեղարվեստական ղեկավարի մեր երկու ազգային թատրոններն էլ տարբեր խմբակներով սովորական ակումբների կվերածվեն£ Քաղաքակիրթ աշխարհը խաղացանկային թատրոնի կառույցը տաճարի սրբությամբ ապրեցնելու անուրանալի նշանակությունը ցանկացած երկրի պետականության ամրապնդման տեսակետից վաղուց է հաստատագրել£ Լիահույս եմ, որ կգա ժամանակը, երբ մեր, առհասարակ հայ թատրոնի ներկայացման համար տոմս ճարելը կրկին շատ դժվար կլինի£