Ինչպե՞ս դիմավորել


Բնակարանի ու տոնական սեղանի ինքնատիպ ձևավորումից, հագուստ ընտրելուց առաջ ինքներդ բարեհոգի, հանդարտ դարձեք, հրաժարվեք անտեղի իրարանցումներից£ Ինչ վերաբերում է սեղանին, ապա պարտադիր է խնձորի ու կորեկի առկայությունը£ Մսամթերքն անտեսել չարժե, որովհետև միայն նապաստակի սիրած ուտեստեղենը կարող է զայրացնել Վագրին, որն, ինչպես գիտենք, հենց հունվարի 1¬ին չի հեռանում£ Այդուհանդերձ, կարելի է նախապատվությունը բանջարեղենին տալ£ Քանի որ տարվա տարերքը Մետաղն է, բնակարանում ցանկալի է մետաղյա իրերի գոյությունը` սկահակներ, մոմակալներ, սեղանի պարագաներ£ Մտերիմներին կարելի է տարվա խորհրդանիշի պատկերով հուշանվերներ ընծայել£ Ինքներդ ձեզ էլ մի մոռացեք. փոքրիկ մի հուշանվեր դրեք նկատելի ինչ¬որ տեղում` տարվա «տիրակալին» սիրաշահելու համար£ Եվ ինչպես բոլոր տարիներին, այս ամանորյա ճիշտ կեսգիշերին չմոռանաք բարի մի ցանկություն, նվիրական երազանք արտաբերել կամ մտապահել` հավատալով, որ այն անպայման կկատարվի£

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ