ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ մշակույթի փոխնախարար


- Դժվար է հակիրճ արժևորումը մեր ծավալուն գործունեության£ Փորձեմ խոսել վերջին տարիներին ունեցած կարևորագույն ձեռքբերումների մասին£ Մեր առջև դրված երկու գերխնդիրներից մեկը մշակութային ժառանգության հաշվառումը, օգտագործումն ու պահպանությունն էր, մյուսը` հայ մշակույթի հանրահռչակումը արտերկրում£ Լայն հասարակական արձագանք ստացած խնդիրները մեր հուշարձանների պահպանության կենտրոնական ուշադրությանն են արժանացել պետության£ Չափազանց մեծ է ցանկը, հանրությանն ընդամենը 4 %¬ն ենք կարողանում ներկայացնել£ Հսկայական մեր հարստության հանրահռչակմամբ ենք լրջորեն զբաղվում, ինչին խոչընդոտում է համապատասխան ֆինանսական ու տարածքային միջոցների անբավարարությունը£ Այդուհանդերձ, նախապատրաստական լայնամասշտաբ ու աշխատատար փուլից հետո, էլեկտրոնային (թվայնացված) տարբերակների կիրառությամբ, որոշակի առաջընթաց արձանագրեցինք£ Հիմա մեր ֆոնդերը նաև միջազգային հանրությանն են այդ եղանակով լիարժեք մատուցվում£ Այս առումով 2010¬ը ավարտում ենք պատկառելի ցուցանիշներով, սակայն ընդհանուր գործընթացը 2012¬ին միայն կարելի կլինի վերջնագծին հասցնել£ Մեր մշակույթը միջազգային հանրությանը առավել լիարժեք ներկայացնելու տեսակետից ամենախոշոր ձեռքբերումը 2012¬ին Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելն էր` Պեկինի ու Լոնդոնի նման հավակնորդ-մրցակիցներ ունենալով£ Մեծ թափով զարգացվում է վերջին 2 տարում ժամանակակից արվեստը բոլոր ուղղություններով` միջազգային փառատոներ և մրցույթներ, հռչակավոր երգիչ¬երաժիշտների հյուրախաղեր, մշակութային կազմակերպությունների արդիաոճ վերափոխումներ… Ակնհայտ է գերհագեցումը Հայաստանի մշակութային կյանքի, ինչը միանգամայն ողջունելի է հասարակական ճաշակի ձևավորման առումով էլ£ Հասարակության ընդհանուր բարեկրթման դրական տեղաշարժն անզեն աչքով էլ նկատելի է£ Չեմ կիսում տարածված մտայնությունը` իբր, ԶԼՄ¬ներով, հատկապես հեռուստատեսությամբ, ավելի շատ քարոզվում է ցածրարվեստ (ռաբիս) մասսայական մշակույթը£ Հիմա արդեն ժողովրդի մեջ ստվարացել է հասարակական խավը, որն ընկալում է բարձրաճաշակ արվեստը, պահանջարկը ներկայացնում£ Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման մասով էլ լուրջ առաջխաղացում ենք արձանագրել£ ՅՈՒՆԵՍԿՕ¬ի վերջին համաժողովի որոշմամբ` մեր խաչքարերն ընդունվել են որպես համաշխարհային մշակութային ժառանգության արժեքավոր նմուշներ£ Եվրամիությունում Ջուղայի խաչքարերի բարբարոսա կան ոչնչացման մեր ահազանգն էլ միջազգային հանրությանը հասցնել հաջողել ենք ֆիլմի ցուցադրությամբ ու աշխարհով մեկ տարածմամբ, բարձր ատյաններում բարձրաձայնելով£ Կառավարութ յունը պատշաճ լրջությամբ է վերաբերվում նաև տարածաշրջանում եղած մեր պատմամշակութային ժառանգության վավերագրմանը, պահպանմանն ու հաշվառմանը, խոշոր նյութական միջոցներ հատկացնում£ Տարբեր ժողովուրդների մշակութային գանձարան Վրաստանում միայն հայկական պատմամշակութային արժեքները չէ, որ վտանգված են£ Մենք փոխհամաձայնություն ենք կայացրել հայկականների մասով համատեղ զբաղվելու միջպետական բարձր մակարդակով£ Ավելի տագնապալի է Թուրքիայում ունեցածի պահպանության խնդիրը, որը, դիվանագիտական հարաբերություն ների բացակայության պարագայում, փորձում ենք միջազգային կառույցների աջակցությամբ լուծել£ Մշակույթի ոլորտը անվերջ զարգացման մեջ է£ Կերպարվեստի, թատերարվեստի, կինոյի և մյուս բոլոր ուղղություններով անընդհատ աշխատանքներ են տարվում 2 մոտեցմամբ` նոր մեթոդներով, տեխնոլոգիաներով պահպանել հինը և ստեղծել նորը£ Ջանում ենք համաչափ առաջ տանել երկուսն էլ£ Իհարկե, մենեջմենթի, ֆինանսավորման և այլ խնդիրներ ունենք համաշխարհային տեմպերից հետ չմնալու համար£ Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր մասով պիտի ջանանք նպաստել ընդհանուր զարգացմանը£