Ի՞նչ կարող է հուշել հայացքը


Լայն բացված, փայլուն աչքերը վկայում են նրբազգացության, հետաքրքասիրության մասին: Նման հայացքը բնորոշ է աշխույժ, խելացի և գիտակ մարդկանց: Խամրած, կիսափակ կոպերով օտարված հայացքն անտարբերության, հոգնածության կամ ձանձրույթի նշան է, կկոցած աչքերը նշանակում են ուշադրություն, կենտրոնացում, զննում: Նման հայացքը կարող է ընկալվել որպես նենգության ու խորամանկության դրսևորում£ Ուղիղ հայացքն արտահայտում է հետաքրքրություն, վստահություն, սրտաբացություն: Հոնքերի տակից, ինչպես նաև շեղակի նայվածքը նշանակում են անվստահություն, իջեցրած գլխի դեպքում` ագրեսիվություն, մարտակոչ, կքված մեջքի դեպքում` խոնարհություն, ծառայելու պատրաստակամություն: Երբ զրուցակիցը նայում է վերևից ներքև` գլուխը ետ գցած (վերամբարձ), նշանակում է` ցանկանում է իշխել, ղեկավարել: Խուսափող հայացքը կարող է արտահայտել անվստահություն, համեստություն կամ մեղավորություն: Ստի յուրօրինակ ալեփոխարկիչ են բիբերը: Երբ մարդը ճշմարտությունն է ասում, բիբերը ռեֆլեքսորեն լայնանում են, երբ ստում է` սեղմվում են: Փորձեք ձեր ընտրյալին հարցնել` սիրո՞ւմ է ձեզ արդյոք և նայեք նրա աչքերի մեջ: Ինչ էլ որ պատասխանի, բիբերը ճշմարտությունը կասեն: Աչքերով հնարավոր է ճանաչել ու զգալ մարդու խառնվածքն ու մտադրությունները: Նրանք կարող են վկայել նաև հիվանդությունների հանդեպ հակվածության մասին, նույնիսկ հնարավորութ յուն տալ ախտորոշել արդեն զարգացող հիվանդությունը:

Լուսինե ՂԱԶԱՐՅԱՆ