ՖԱՇԻԶՄ` պատանեկան «խաղի» տեսքով


Տարեվերջը գրեթե ամենուր մի տեսակ անբնական ընթացքով է առանձնանում£ Մոսկվայում ու Ռուսաստանի մի քանի այլ խոշոր քաղաքներում ազգայնամոլների սանձարձակությունները, օրինակ, կարելի էր նաև ֆաշիզմ անվանել£ Սակայն անկախ ամեն ինչից` ֆաշիզմն ու ռուս ժողովուրդն ուղղակիորեն անհամատեղելի են, քանի որ դեռ հարյուր տարի էլ չի անցել այն ժամանակներից, երբ մեր ռազմավարական թիվ 1 գործընկերը սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում անառողջ ազգայնականությունն ու ինչի կարող է հանգեցնել այն£ Սրանով հանդերձ` Ռուսաստանի հատկապես խոշոր քաղաքներում այլազգիների դեմ ուղղված մոլեգնությունների հերթական ականատեսն ենք այս օրերին£ Այսուհանդերձ, հենց հյուսիսից եկող առատ լրատվությունն է հուշում, որ այնտեղ բոլորովին էլ և բարեբախտաբար ֆաշիզմը չի ծաղկում£ Այսպես, հաղորդագրություններում նշվում է, որ այս ամենում նախ և առաջ այլատյացության ընտրովի դրսևորումներն են ընդգծվում£ Այսինքն, մեկեն ակտիվացած երիտասարդական խմբավորումների ցասումը բոլորի դեմ չի ուղղված£ Կարելի է կարծել, թե ազգերի «հաշվարկված» դասակարգման նոր գործելաոճը որոշակի կենտրոնից է ղեկավարվում և կոնկրետ նպատակներ է հետապնդում£ Ակնհայտ է, որ պատանի «ազգայնականներին» կարգի հրավիրելու` պատկան մարմինների գործողություններն ավելի շատ ձևական ու ցուցադրական բնույթ ունեն£ Տպավորությունն այնպիսին է, թե հուզումների թեման կոչված է առավելապես ռուսական գործակալությունների լրահոսը հետաքրքիր դարձնել£ Տեղի ունեցող դեպքերի տրամաբանությունը պարզապես անընկալելի է, քանի որ պատանի «հայրենասեր ների» ծրագրերն ու պահվածքը դատապարտելուց զատ, պետությունը նաև իր լծակները պետք է գործի դներ` առաջին բռնկումը կանխելու, ինչու չէ` նաև ճնշելու համար£ Ինչ խոսք, այս դեպքում ինքն իրեն գրեթե անզոր ներկայացնող արհեստավարժ իշխանության վերնախավում լավ են հասկանում, որ այն, ինչն այս օրերին իրենք որպես «մանկական խաղ» են ներկայացնում, հաշված ժամերի ընթացքում կարող է անկանխելի զարգացումների վերափոխվել£ Հավանական է նաև, որ մռայլ գույներ հագած ռուսաստանյան խճանկարն իրականում շատ ավելի պարզունակ նպատակներ ներառի£ Միգուցե տեղի իշխանությունները, տարեվերջն ամփոփելով, իրենց երկրում ժամանակավոր թե մշտապես բնակվող բոլոր եկվորներին փորձում են հասկացնել, որ վերջիններիս վերապահված համապատասխան-երկրորդական կարգավիճակը երբեք չի կարող անտեսվել£ Ի վերջո, եթե խոսքը մեզ քիչ ծանոթ որևէ այլ երկրի մասին լիներ, գուցեև այլ տողատակեր որոնեինք£ Ռուսաստանում համենայն դեպս ամենաբարձր մակարդակներում և միշտ են ձգտում ցույց տալ, թե շահագրգռված են այլազգիների ու հատկապես նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների վերաբնակեցմամբ£ Արժե ընդգծել, որ այս երկրի իշխանությունները, ինչ¬որ միգրացիոն ծրագրեր իրականացնելով, անտեսում են անգամ նույն նախկին ԽՍՀՄ հանրապետությունների գործընկերությունը կորցնելու հնարավորությունը£ Ուստիև անվիճելի է, որ այլազգիներից այսչափ ցուցադրաբար խորշող և այն էլ սեփական երկրի երիտասարդությանը գործիք դարձնելու միջոցով իշխանությունը պետք է որ այլ երկրներից Ռուսաստանում վերաբնակեցման ծրագրեր չմշակեր£ Այն էլ` բավական լայնամասշտաբ և հսկայական միջոցներ պահանջող ծրագրեր£ Իսկ մեծ ջանքերի գնով տնտեսական ճգնաժամը հաղթահարած երկրի կառավարությունը հաստատ նման քայլի չէր դիմի, եթե միջոցները չարդարացնեին նպատակները£ Իսկ մանր¬մունր ազգայնական կրքերը նման առավելությունից գերադասելը մեծագույն և անուղղելի սխալ կդառնա այս երկրի իշխանության համար£ Եվ եթե ռուսական «ֆաշիզմի» հերթական բռնկումը հերթական անգամ ազդակներ ուղղելու նպատակին է միտված, ապա մեծ հաշվով դրա կարիքն էլ չկա, քանի որ նման ճնշումներն անխուսափելիորեն դիմադրությամբ են հակազդվելու, ինչը կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ£ Գրեթե պարտադրված անհրաժեշտություններ