ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» երիտասարդական համամիավորում հասարակական կազմակերպությունը առաջիկայում նախապատրաստում է անցկացնել արտահերթ համագումար` նպատակ հետապնդելով հիմնադրել Միացյալ Հայաստան կուսակցությունը: Համագումարը տեղի կունենա Երևան քաղաքում ժամը 11-ին: Օրվա վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Կուսակցությունը Ցեղ ազգային կազմակերպություն է (այսուհետև` կուսակցություն), որը կոչված Է զբաղվելու հայ ժողովրդի քաղաքական ճակատագրով, նրա ծագումնաբանության, պատմամշակութային, աշխարհընկալման և աշխարհայացողության, բարոյահոգեբանության և կենսականության, հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնահարցերով: Որպես ծրագրային և կանոնադրական հիմնադրույթներ, կուսակցությունը նախագծեր Է պարունակում` իմաստասիրական, գաղափարական, ազգային, հայրենասիրական, պատմական հարցերի, հայ հեղափոխության ու ազգային ազատագրական պայքարի, գաղթաշխարհի, ժողովրդական, հասարակական, քաղաքական, պետական, իրավական, հասարակական-քաղաքական ու պետական ռեժիմների, արդարադատության մեխանիզմի, մոլորակի հիմնահարցերի, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, խոսքի ազատության և մամուլի, այլախոհության, այլակարծության ու բազմակուսակցականության… Մի խոսքով` բոլոր բնագավառների հիմնահարցերի վերաբերյալ` դրանց լուծմանը նպաստելու մտահոգությամբ£ Կուսակցությունը առաջադրում և վարում է համաբովանդակ բարեփոխումներ իրականացնելու, նոր սահմանադրություն ընդունելու, երկրում վարչատերիտորիալ նոր վերաբաժանում մտցնելու, համակողմանի ռեֆորմներ անցկացնելու քաղաքականություն: Նախագահ` Վ. ՏԱՐԱԽՉՅԱՆ