2011¬ը կարող է առավել հետաքրքիր լինել


ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հիմնական նպատակն ուժային երեք կենտրոնների` Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության ազդեցության, նրանց շահերի հավասարակշռության պահպանումն էր£ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ողջ գործընթացը ցույց տվեց, որ հիշյալ երեք կողմերի գլխավոր խնդիրը ոչ թե հակամարտության կարգավորումն էր, այլ` թույլ չտալ, որպեսզի իրենցից որևէ մեկը տիրանա կարգավորման նախաձեռնությանը և արդյունքների հասնի£ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում աշխարհաքաղաքական պայքարն ընթանում էր կոշտ ձևաչափով և դեռևս չի ավարտվել£ Ռուսաստանը շարունակում է գործել Իրանի միջուկային ծրագրին առնչվող հիմնախնդրի շրջանակներում` գործընկերային հարաբերությունների մեջ մտնելով եվրոպական պետությունների հետ£ Անցած մի քանի տարիների ընթացքում Մոսկվան համոզվել է, որ Թուրքիան մեծ ճիգեր է գործադրում` Միացյալ Նահանգների ազդեցությունը թոթափելու համար£ Սակայն Կրեմլի տերերը որոշել են թույլ չտալ Անկարային` որպես իրավահավասար տերություն ամրապնդվել Հարավային Կովկասում, առավել ևս, միջնորդի դեր ստանձնել առկա հակամարտություններում£ Այսինքն, հնարավոր համարելով Թուրքիայի հետ նոր հարաբերությունների կառուցումը, Ռուսաստանը միաժամանակ նրան որոշ հեռավորության վրա է պահում հարավկովկասյան առանցքային նշանակության խնդիրներից£ Մոսկվան անթույլատրելի է համարում համատեղել հայ¬թուրքական և հայ¬ադրբեջանական խնդիրները£ Այսինքն, Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ևս Թուրքիան բախվում է Հայկական գործոնին£ Այն, որպես Անկարայի վրա ճնշում գործադրելու գործիք, առկա է նաև Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների հետ Թուրքիայի հարաբերություններում£ Ռուս քաղաքական վերնախավի համար այսօր էլ տհաճ կլինի խոստովանել, որ 2008 թ. օգոստոսյան հնգօրյա պատերազմում Ռուսաստանի գործողությունները նախագծվել էին Վաշինգտոնում£ Այդպիսով ամերիկացիները, կարծես, հաջողեցրել էին Հարավային Կովկասում Ռուսաստանի մեկուսացումը£ ԱՄՆ¬ն շահագրգիռ է այդ իրավիճակի շարունակմամբ. դա նրան ազատում է Վրաստանի տարածքային կորուստների համար պատասխանատվությունից£ Ռուսաստանն, իր հերթին, ձգտում է շտկել այս իրավիճակը` փորձելով համախոհներ գտնել Վրաստանի կառույցներում, ինչը կարծես, հաջողվում է. վրացիներն աչքի են ընկնում իրենց կոմֆորմիզմով` համակողմանի հարմարավետության որոնումներով£ Միաժամանակ, ամերիկացիներին, թերևս, արդեն «ձանձրացրել է» Սահակաշվիլին£ ԵԱՀԿ` Աստանայի գագաթնաժողովում զգացվեց, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են պայմանավորվածությունների հասնել Հարավային Կովկասի շուրջ£ Եվ Վրաստանի նոր նախագահի թեկնածուն, որն ընդունելի կլինի ամերիկացիների համար, պետք է նաև ռուսների հավանությանն արժանանա£ Ակներև է, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գործընթացներում իրենց տեղն ու դերն ունեն նավթա-գազային խողովակաշարերը£ Տնտեսական գործոնը կարևոր նշանակություն ունի ռուս-ադրբեջանական հարաբերություններում£ Ռուս քաղաքական վերնախավի ներկայացուցիչները բազմիցս են նշել, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության տնտեսական կարևոր գործընկերն է£ Փաստ է, որ անցած մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ է խաղարկել թե° Ռուսաստանի, թե° Արևմուտքի էներգետիկ շահագրգռությունները£ Թերևս, շատերը կմտաբերեն ռուս¬ադրբեջանական պայմանավորվածությունները` Մոսկվայի կողմից Բաքվի գազային ծավալների հիմնական մասը գնելու մասին£ Չի մոռացվել նաև ադրբեջանական գազի գնի շուրջ Բաքվի և Անկարայի բանակցությունները. Թուրքիան հավակնում էր դառնալ էներգակիրների տարանցման տարածաշրջանային հանգույց£ Վերջերս հայտնի է դարձել, որ Ադրբեջանի գազային «խաղը երկու դարպասների վրա», կարծես, մոտենում է իր ավարտին£ Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բաքուն որոշել է սկսել Ռուսաստանը շրջանցող «Նաբուկո» խողովակաշարի շինարարությունը£ Նոր գազամուղի կառուցումը նախնական հաշվարկով մոտ երեք միլիարդ դոլար կարժենա£ Գազամուղի երկարությունը կազմելու է 400 կմ` մինչև ադրբեջանա¬վրա ցական սահմանը£ Վրաստանի տարածքում այն կմիացվի Հարավկովկասյան խողովակաշարին£ Նախագծի շրջանակում նախատեսվում է «Շահ-Դենիզ» հանքավայրից տարեկան լրացուցիչ 16 մլրդ խմ գազ արտահանել£ Նաև նախատեսվում է առաջին գազը ստանալ 2017¬ին£ Բաքուն հույս ունի իր տարածքով Եվրոպա տեղափոխել մոտ 40 մլրդ խմ թուրքմենական գազ£ Նկատենք, որ այս որոշումով Բաքուն հաստատում է միջազգային ասպարեզում անկանխատեսելի և անհուսալի գործընկեր լինելու իր համբավը£ Ըստ էության, օդում մնացին «Շահ-Դենիզ» հանքավայրից գազ ստանալու Ուկրաինայի հույսերը. Օդեսայի` տարեկան 10 մլրդ խմ հզորությամբ գազապահեստարանը նախատեսված էր Բաքվի խոստումների հիման վրա£ Դատարկաձեռն մնաց նաև «Գազպրոմը», որը պատրաստակամություն էր հայտնել գնել «Շահ¬Դենիզի» գազի ողջ ծավալը£ Շատ փորձագետներ, վերլուծաբաններ ռուս¬ադրբեջանական հարաբերություններում նկատվող ջերմացումը բացատրում էին նաև «գազային» շահերով£ Նույն կերպ էր մեկնաբանվում նաև Ղարաբաղյան հակամարտության հարցում դեպի Ադրբեջան Ռուսաստանի հակվածությունը£ Չի բացառվում, որ Բաքվի այս որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում գործող ուժերի դասավորության վրա£ Մանավանդ որ, Ռուսաստանին, կարծես, հաջողվում է լեզու գտնել եվրոպական գործընկերների հետ£ Այս առումով 2011 թվականը խոստանում է առավել հետաքրքիր լինել£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ