Հա՞ որ..


.ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ կուսակցություններն ստեղծվում են ամենատարբեր պատճառներով£ Քիչ չեն դեպքերը, երբ նոր քաղուժի ծննդյան պատճառը մարդկային պարզ մի զգացողություն` նեղացածությունն է դառնում£ Նման առիթ էքս-պաշտոնյաները հաճախ են գտնում£ Օրինակ, հիմա էլ լուրեր են պտտվում, հանրապետությունում գրանցված, բայց մեծամասամբ չգործող կուսակցությունների շարքն առաջիկայում կարող է համալրվել Գագիկ Բեգլարյանի ստեղծելիք քաղաքական նոր միավորով£ Ասում են, թե հայտնի իրադարձություններից հետո դեռևս Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող նախկին քաղաքապետը սկսել է մտմտալ ու նույնիսկ որոշ գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ£ Ստացվում է, որ Գ. Բեգլարյանին կուսակցությունից չհեռացնելու` ՀՀԿ¬ի մեծահոգությունը` երբեմնի «նվիրյալը» կանխավ դատապարտված անիմաստ նախաձեռնությա՞մբ է հակադարձում£ ՀԱՅԱԶԳԻ լրագրող Էռնեստ Վարդանյանի հանդեպ (ով այդպես էլ մինչև վերջ չպարզված շարժառիթներով այս տարվա ապրիլի 7¬ից ձերբակալված է) բավական տարօրինակ դատավճիռ է կայացրել Մերձդնեստրի դատարանը£ Պետական դավաճանության մեղադրանքը լրագրողի կենսագրությանը դաջելով` նրան 15 տարվա ազատազրկման են դատապարտել£ Է. Վարդանյանը Մոլդովայի օգտին իբր թե լրտեսություն կատարելու համար մեկ ու կես տասնամյակ ուղղիչ աշխատանքային (և այն էլ` ծանր ռեժիմի) գաղութում պետք է անցկացնի£ Հետաքրքիր է, որ դատապարտյալը հայտարարել է, թե իրենից ցուցմունքներ են կորզել ճնշումների արդյունքում£ Իր հերթին լրագրողին լրտես հռչակած դատարանը վճիռ կայացնելիս չի ցանկացել հաշվի առնել նման կարևորագույն հանգամանքը£ ՏԱՐԵՎԵՐՋԸ հայրենի վիճակագիրների հաշվելիքն ավելացրել է£ Ամփոփումների շրջան է£ Վիճակագրական ծառայությունը հիմա էլ արձանագրել է, թե որքան եկամուտ ունեցող քաղաքացիները կարող են համարվել աղքատ, շատ աղքատ կամ ծայրահեղ աղքատ£ Այն, որ աղքատությունն արդեն իսկ ծայրահեղ վիճակ է` իհարկե, նման տվյալներ հրապարակողների քննելիքը չէ£ Այսուհանդերձ, ըստ ԱՎԾ գնահատականների` ամսական 17-30 հազար դրամ ստացող մեր հայրենակիցները համապատասխանում են նշված կարգավիճակներից որևէ մեկին£ Հերիք է միայն թոշակառուների կես միլիոնանոց բանակը մատնանշենք, և նման չնչին գումարի հույսին մնացած ու աղքատության դառնությունները կրող մարդկանց անհանդուրժելի թիվն ի հայտ կգա£ Սակայն կարևորը ոչ թե իրականության խոցերը փաստելն է, այլ խնդրի ուշացած, բայց հիմնավոր լուծումը գտնելը£ Եվ արժե լավատեսությամբ զինված հուսալ, թե գոնե հաջորդ տարվանից վիճակագրությունն այս առումով հաշվելիք գրեթե չի ունենա£