Ամանորյա «սեղանամոլություն»


Հայերիս մոտ Ամանորը «խոզի բդի» հետ ասոցացնելն ինչո՞վ կարելի է բացատրել£ Կա°մ մսատու կենդանու եփված ազդրն ենք սկսել մեր կյանքում անչափ կարևորել, կա°մ էլ Ամանորն ենք մինչև խոզաբդի աստիճան արժեզրկել£ «Կամ»¬երն իրականում ավելի շատ էլ կարող են լինել` միայն թե իրողությունը մեկն է` Նոր տարվա տոնի խորհրդանիշեր տոնածառի և Ձմեռ պապի արանքում վերջին ժամանակներս մի երրորդ ու անտեղի բաղադրիչ է խցկվել£ Ամանորի շնորհիվ համարյա բոլոր հայ ընտանիքները գերազանցապես սկսել են տիրապետել սննդի ծանրությունից ճռճռացող «սեղան» կերտելու արվեստին£ Այս պարագայում կարևորը` որպեսզի ուտեստեղենի տեսականին հնարավորինս մեծ լինի ու գոնե մի քիչ էլ` էկզոտիկ. ամանորյա սեղանին ի չիք են դառնում աչքի ու ստամոքսի համար հաճելի բոլոր սկզբունքները` մերթ բարձրահարկ տորթն է նեղվում հնդկահավի հարևանությունից, մերթ` արևադարձային մրգեղենը£ Անկախ ֆինանսական հնարավորություններից` ամանորից դեռ շատ առաջ «սեղան գցելու» մասին սևեռուն մտքերն արդեն պտտվում են մարդկանց գիտակցությունում` վերաճելով մոլուցքի£ Ի վերջո, ի՞նչն է ստիպում ողջ տարի տքնաջան աշխատանքով վաստակած մինչև վերջին լուման ներդնել` մի երկու արտառոց խնջույքի տպավորություն ստեղծելու համար£ Գուցե գոյություն ունի «ազդրային փիլիսոփայությո՞ւն», որը, թերևս, մի քանիսիս էլ անհասանելի է… Ամեն դեպքում, այս իրարանցման մեջ գոյություն չունի տրամաբանություն. հանուն ինչի՞ մի քանի օրում ուտել մի քանի ամսվա սննդապաշար, իսկ ևս մի քանի օրից պարտքեր անել սոված չքնելու համար£ Գուցե սխալ արժեքներ ենք սկսել կարևորել` մոռացության մատնելով տարեմուտի բուն գաղափարը, որը բեռնավորված սեղաններից այնքա¯ն հեռու է£ Իսկ թե որքան է հեռու, գոնե սկսենք այս մասին խորհել£ Մասնագետները հավաստում են` Ամանորի խորհրդի մասին մտածելուց քաղաքացիներին հոգեկան խանգարումներ չեն սպառնում, իսկ ահա Ամանորին շատ ուտելուց` ստամոքսի խանգարումները լիովին հավանական են… Թողնե°նք «սեղանամոլությունը»£ Ավելին, քրիստոնյա ազգ ենք ու համենայն դեպս մեր բանավոր զրույցներում միշտ Աստծուն ենք ապավինում£ Իսկ Ամանորը, նախևառաջ` Սուրբ Ծննդյան տոնն է, և ուտելամարաթոն հիշեցնող օրերը Պահոց շրջան է£ Հենց մարդկանց հոգևոր ու նաև ֆիզիկական առողջության համար էլ Տիրոջ կամոք` աշխարհիկ մեղքերի և որկորի բեռնաթափում է նախատեսված£