Երանի այս Նոր տարին…


Եվս մի քանի օր, և երկրագունդն այս տարվա վերջին պտույտը կկատարի իր առանցքի շուրջ... Նոր տարի` նոր հույսեր, նպատակներ, նվիրական երազանքներ, խինդ ու հրճվանք: Ինչու չէ, նաև անցնող ժամանակի ափսոսանք, դրանից ծնված տրտմություն, հիասթափություն ու... նոր սպասում£ Սպիտակ վագրին փոխարինելու է գալիս ճագարը (նապաստակը) կամ կատուն£ Հետաքրքիր առասպել է պահպանվել կենդանակերպ նշանների մասին. Բուդդան իր մոտ է հրավիրում կենդանիներին, որպեսզի յուրաքանչյուրին հանձնի կառավարման 1 տարի£ Առաջինը ներկայանում է առնետը, երկրորդը` ցուլը, երրորդը` վագրը£ Քանի որ բոլորն ուշադիր հետևում էին վագրի ու ցուլի մենամարտին, ոչ ոք չէր տեսնում, թե հաջորդ ներկայացողն ո՞վ էր` կատո՞ւն, ճագարը, թե՞ նապաստակը£ Մինչ օրս էլ անորոշ է մնում, թե նշված կենդանիներից որն է տարվա «լիիրավ տիրակալը»£ Սակայն, անկախ կենդանակերպի նշանից, տարաբնույթ կանխատեսումներից, խորհուրդներից, աստղերի հուշումների բնույթից` Ամանորը հայ ժողովրդի համար եղել և մնում է ամենաժողովր դական, ամենասիրելի, սպասված և մեծ շուքով նշվող տոնը£ Հայ օջախում բարձրացվող կենաց գավաթներով բարեմաղթանքները միշտ հնչել ու հնչում են շռայլությամբ, ծայրաստիճան անկեղծությամբ` առանց ձևականությունների և կաղապարների£ Արդյո՞ք ժամանակները փոխել են բարեմաղթանքների մեջ ապրող անկեղծության, բարության, կամեցողության չափը£ Իսկ ինչպե՞ս են հնչում մերօրյա բարեմաղթանքները£ Ի՞նչ են կամենում միմյանց, ի՞նչ են սպասում գալիքից£ Սեդա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ. 24 տ., թարգմանչուհի. - Կյանքի բոլոր պահերին և բոլոր իրավիճակներում` մեզ հայեցի դրսևորենք£ Սոֆա ՄՈՒՐԱԴՅԱՆ. 22 տ., բանասեր. - Երջանիկ և հաջողություններով լի տարի լինի, բոլորի նպատակներն ի կատար ածվեն, ոչ մի կորուստ չլինի, միայն նորանոր ձեռքբերումներ£ Անուշ ՀԱԿՈԲՅԱՆ. 23 տ., ուսուցչուհի. - Թող այս տարին հեքիաթային բերի խինդ, ուրախություն, երազանքներ բազում¬բազում դառնան իրականություն, Մարգարիտա ԱՎԱԳՅԱՆ. 47 տ., նկարիչ-ձևավորող. - Թող այս նոր տարին լինի հանդուրժողականության տարի£ Հանդուրժենք ոչ թե մեծ սխալները, այլ փոքր թերությունները£ Ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, մարդիկ ապրեն առողջ ու անհոգ, իսկ Հայաստան երկիրս միշտ խաղաղ տեսնեմ£ Մարտիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. 51 տ., շինարար. - Թող 2011¬ը հայ ազգի համար լինի հաջողությունների տարի£ Սոնա ԱԴԱՄՅԱՆ. 23 տ., լոգոպեդ. - Թող այս տարին առատության, բարգավաճման տարի լինի£ Արմինե ԱՐԱՄՅԱՆ. 28 տ., կենսաբան. - Միշտ մնանք իսկական հայ£ Ռոբերտ ՍԱՐԳՍՅԱՆ. 74 տ., նախկին օպերատոր. - Իմ հիմնական բարեմաղթանքն առողջությունն է£ Եթե այն լինի, մնացածը կարելի է ձեռք բերել£ Մեր բալիկներին, մեր երիտասարդներին կցանկանայի կանաչ ճանապարհ, խելացի լինեն և գիրք կարդան£ Քրիստինե ԴԱԴՅԱՆ. 14 տ., դպրոցական. - Ցանկանում եմ գալիք տարին հաջողակ լինի բոլորիս համար£ Թող մարդիկ գտնեն իրենց կեսին, թող երջանիկ լինեն£ Ով աշխատանք չունի, թող գտնի և մուրացկանների թիվը պակասի£ Գրիգոր ԱՅՎԱԶՅԱՆ. 60 տ., ճանապարհաշինարար. - Շնորհավորում եմ բոլոր հայերի Նոր տարին£ Թող հաջողության, խաղաղության տարի լինի£ Գարիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ. 27 տ., պատմաբան. - Բոլորին մաղթում եմ իրենց չիրականացված ծրագրերի ու քայլերի իրականացում գալիք տարում£ Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. 47 տ., քիմիկոս. - Խաղաղություն աշխարհին, բարօրություն իմ երկրին£ Այսօր էլ հայ մարդու շուրթերից հնչող բարեմաղթանքն անկեղծ է` հային բնորոշ սրտաբացությամբ և անկեղծությամբ£ Ցանկանք, որ դրանք իրականություն դառնան£ Շնորհավոր Ամանոր, սիրելի հայրենակիցներ£ Դեն նետեք հիասթափությունների ու հոգսերի բեռը, անվարան սլացեք նվիրական երազանքների իրականացման ծիրով… Ու թող ճանապարհը գալիք տարում լինի լուսավոր, ինչպես Հարդագողը պայծառ կեսգիշերին£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ