Մատնահարդարում


Բոլոր դարերում էլ գեղեցիկ և խնամված ձեռքերը մեծ հարգանք են վայելում£ Եվ նույնիսկ ամենօրյա մանիկյուրն իր պատմությունն ունի£ Հին Եգիպտոսում եղունգները ներկել են բարձր վարկանիշ ունեցող տղամարդիկ£ Հնում ձեռքերի և եղունգների արտաքին տեսքի հետ տարբեր իմաստներ են կապել£ Օրինակ, Ճապոնիայում ասում են, որ իմաստուն մտքերն ի հայտ են գալիս միայն երկար եղունգներ ունեցող մարդկանց մոտ£ Իսկ Հին Հունաստանում եղունգների խորքի մասերը, որ լուսնաձև են, չեն ներկել£ Վաղ միջնադարում, ընդհակառակը, ոչ մի դեպքում չէր կարելի եղունգներ ունենալ, այն ասոցացվում էր վհուկների և արնախում մարդկանց հետ£ 19¬րդ դարի վերջում հարգի են եղել նեղ դաստակները£ Մատների ծայրերը նեղացնում էին, եղունգները` կլորացնում, և ձեռքերը փայլուն տեսք ունեին£ Եղունգները գեղեցկացնում էին հատուկ փայլեցնող փոշու և եղունգների համար նախատեսված սղոցիկի օգնությամբ£ Մանիկյուրը շատ մեծ տարածում ուներ և Ֆրանսիայում, ԱՄՆ¬ում£ 1932 թվականին ստեղծվեց եղունգների առաջին լաքը, որը պարունակում էր կարմիր գույն և որոշ բարդ գունատու նյութեր, որոնք շատ արագ շերտատվում էին£ Բայց այն անսովոր հաջողություններ ունեցավ ամենահայտնի գեղեցկության սրահներում£