ՊԱՐԶԱՊԵՍ` ԶԱՎԵՇՏ
«ՀՀ բնապահպանության նախարարությունը, հաշվի առնելով 2011 թվականի փորձը և իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներն` ըստ մարզերի, ՀՀ կառավարությանն առաջարկել է այս տարի որսացվող գայլերի թվաքանակը հասցնել 200-ի` նախորդ տարվա 100-ի փոխարեն»: Պաշտոնական այս տեղեկատվությանը հավելենք, որ կառավարության պահուստային ֆոնդից էլ առաջարկվում է հատկացնել 20 մլն դրամ: