Թմրամիջոց` աղավնու ոտքին


 

Վերջերս ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի հասնող ափիոն թմրամիջոց և այն դեռևս չպարզված հանգամանքներում անցկացրել «Կոշե քրեակատարողական հիմնարկություն:

Հիմնարկության աշխատակիցները աղավնիների բնից հայտնաբերել են թմրամիջոցը` որը կպչուն ժապավենով ամրացված է եղել աղավնիներից մեկի ոտքին: