ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

ԽՈՅԵՐ. Ուղղամտությունն այսօր չի կարող ցանկալի արդյունք բերել: Այսօր կշահի նա, ով կարողանում է արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Չարժե անձնական հաշիվներ մաքրել, կարևոր երկխոսութ յուններ վարել ու գործնական ծրագրեր ձեռնարկել: Ձեզ անհրաժեշտ մարդկանց տրամադրությունն օրվա ընթացքում կարող է փոխվել մի քանի անգամ` ձեզ հասցնելով լիարժեք խելակորուսության: Շրջապատողներին թույլ տվեք գործել իրենց սովորական ձևով ու ինքներդ էլ նույն կերպ վարվեք: Աշխատանքում չնախատեսված դադարներին փորձեք հանգստացնել ձեր միտքը և լիցքաթափվել հոգեբանորեն:

ՑՈՒԼԵՐ . Զգացմունքները մի´ պահեք ներսում: Թե´ լավ, թե´ վատ տրամադրություններով, ինչպես նաև ինքնատիպ մտքերով կիսվեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ հասկանում են առանց խոսքերի էլ և ճիշտ են ընկալում ձեր բոլոր հոգեվիճակները (տարիքը, սեռը կարևոր չեն): Հեռանկարային ծրագրերը քննարկեք համախոհների հետ. դա հնարավորություն կտա իրավիճակին նայել նոր տեսանկյունով: Զբաղվեք բիզնեսով կամ գործնական այլ ձեռնարկմամբ, բայց շահույթ մի´ որոնեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ . Տրամաբանություն + ներքին զգացողություն. սա այսօր լավագույն համադրությունը կլինի, և դուք հնարավորություն կունենաք շրջապատի մարդկանց լիարժեքորեն ցուցադրել ձեր այդ ունակութ յունները: Այսօր ավելի զգացմունքային ու ավելի դյուրըմբռնող կլինեք: Ուրիշների ու ձեր տրամադրություննե րը սրտին մոտ մի´ ընդունեք: Պետք չէ խոստումներ տալ, պայմանագրեր ստորագրել, գործարքներ կնքել` եթե ինքներդ կամ ձեր գործընկերները թեկուզ չնչին կասկածներ ունեք դրանց շահավետության առումով: Ղեկավարությունը կարող է այսօր ձեզ շփոթության մեջ գցել` ծրագրերի անսպասելի փոփոխությամբ և տրամադրվածությամբ, հնարավոր է` տարօրինակ, արտասովոր հանձնարարություն ստանաք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Այսօր ցանկություն կծագի բազմազանություն մտցնել առօրյա կյանքում: Եթե ծնվել եք հուլիսի կեսերին` կենցաղի կամ զգացմունքների թարմացումը կարող է դառնալ ամենակարևոր անհրաժեշտութ յուններից մեկը: Ձեր տուն հրավիրեք բարեկամներին, նրանց հետ կիսեք ձեր ապրումները կամ մասնակցեք համատեղ միջոցառումների: Երևակայությունը ցնցող «փորձարարությունն» այսօր անվտանգ է և առանձնապես չի վնասի: Հնարավոր է, որ փոքր-ինչ փոխվի ձեր ավանդական մտածողությունը: Չի բացառվում, որ վերանայեք ձեր տեսակետներն ու նույնիսկ մեղանչեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Մեծանում է զգացմունքայնությունը և անակնկալ ստանալու ցանկությունը: Ձեր իսկ համար զարմանալի կարող են թվալ սեփական զգացողությունները: Ոչ հին ծանոթների հետ հարաբերությունները կարող են վերածվել վստահության, մտերմության: Մինչդեռ հարազատների ու մտերիմների հանդեպ սառնասրտություն ու անտարբերություն կզգաք: Վերջիններիս հակազդեցությունն, իհարկե, օգտակար կլինի: Խուսափեք ձեզ համար չհիմնավորված փոփոխություններից. այլապես մեկ օր էլ չի անցնի, ու կհասկանաք, որ սխալ եք վարվել:

ԿՈՒՅՍԵՐ. Ինքնատիպ, ձեզ համար եզակի մարդիկ կձգտեն հարաբերվել ձեզ հետ: Եթե ծնվել եք սեպտեմբերի կեսերին, այդ միտումը բավական ընդգծված կլինի, ինչը կարող է որոշակիորեն փոխել նախնական ծրագրերը, բայց նաև հակասական ապրումներ պատճառել: Անսպասելիորեն ձեզ կարող է դուր չգալ նա, ով մինչ այդ հիացմունք, հարգանք էր ներշնչում: Այսօր պետք չէ վստահել տրամադրություններին և գործընկերների հայտարարություններին: Ավելի հանդուրժող ու ներողամիտ եղեք օտարների թուլության նկատմամբ. նրանք հենց դա էլ ակնկալում են ձեզանից:

ԿՇԵՌՔՆԵՐ. Առօրյա աշխատանքում մի փոքր փոփոխություններ մտցրեք: Այսօր ձեզ ավելի դուր կգա` աշխատել համախոհների հետ (կամ կապ պահպանել նրանց հետ): Հարմար օր է ճշգրտումների, բայց ոչ երբեք միանշանակ ու կոշտ եզրահանգումների համար: Դիտորդի կարգավիճակն առավել արդյունավետ կլինի: Հնարավոր են առողջական խնդիրներ, ինչի պատճառը ձեր ներքին լարվածությունը կլինի: Տկարությունն ամենայն հավանականությամբ հոգեկան լարվածությունից է. դիցուք` ձեզ կարող է վրդովեցնել ինչ-որ մեկի անպատասխանատվությունը կամ ընդհանուր իրավիճակը:

ԿԱՐԻՃՆԵՐ. Այսօր ստեղծագործական, սիրային ու նույնիսկ կենցաղային անսպասելի երևակայություն կարթնանա: Օրինակ` կարող եք գայթակղվել հանգստի նոր արտառոց ձևով: Եթե դուք գիտության, տեխնիկայի, էլեկտրոնիկայի ոլորտից եք` հետաքրքիր գաղափարներ կարող են ծագել: Ընդ որում` կամ հանճարեղ, կամ անմիտ: Մի´ շտապեք պնդել ձեր այդ մտքի թռիչքի ճշգրտությունը. առնվազն մեկ օր մտածեք, և դա կնպաստի ճիշտ կողմնորոշվելու: Բայց նաև մի´ շտապեք ձեր մտքից հանել ու մոռանալ նոր ծագած գաղափարը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ . Ամբողջ օրվա ընթացքում ձեզ կարող է հետապնդել ջղայնությունը, անհանգստությունը: Խորհուրդ է տրվում հետաձգել կենտրոնացվածություն ու ջանադրություն պահանջող գործերը: Ձեռնպահ մնացեք նոր քայլերից, մանավանդ` եթե մեքենա եք վարում, ու նաև` կենցաղային էլեկտրական սարքերն օգտագործելիս: Այսօր պետք չէ էլեկտրալար կամ համակարգչային ծրագիր փոխել: Եվ ընդհանրապես, բարի արարքն էլ կարող է պատժել ձեզ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ. Որքան էլ ձեզ հուսալի ցանկություններ իրագործող են համարում` այսօր դուք կդժվարանաք արդարացնել այդ հույսերն ու հավատը: Օրը մղում է անփութության, անկանխատեսելիության: Հնարավոր է` հիասթափվեք նոր ծանոթներից, փոշմանեք նախօրեին կատարած ձեր գեղեցիկ արարքի, ձեռք բերված պայմանավորվածության կամ անձնական կյանքում կատարած ինչ-որ քայլի համար: Ինչ վերաբերում է շրջապատի մարդկանց, ապա դուք նորից «դատապարտված եք» ներել նրանց թուլությունները: Հիշեք Սողոմոնի իմաստնությունը` ամեն ինչ անցել է, սա ևս կանցնի: Եթե զգացմունքները խանգարում են կենտրոնա նալ` հրաժարվեք վերջնական դատողություններից ու եզրահանգումներից:

ՋՐՀՈՍՆԵՐ. Այսօր լավագույն որոշումը կլինի` հետևել ու վերահսկել սեփական տրամադրությունները: Մանավանդ, եթե ծնվել եք փետրվարի կեսերին` այս ճշմարտությունը խիստ անհրաժեշտ է: Ներքին զգացողութ յամբ եք ընտրում մարդկանց հետ հարաբերվելու տակտիկան, իսկ եթե հունվարի Ջրհոս եք, ապա ամբողջ օրվա ընթացքում պիտի փորձեք պահպանել սեփական արժանապատվությունը, պատշաճություն պահանջել ու մնալ հուսալի և անփոխարինելի գործընկեր: Ունեցած ծրագրի բոլոր կետերը կատարելու առումով օրը խիստ բարենպաստ է: Միայն այդ դեպքում ձեզ թույլ տվեք երեկոյան թարմանալ ու ինքնատիպ տպավորություններ որոնել:

ՁԿՆԵՐ. Ձեր մեջ անպայման ցանկություն կառաջանա թարմացնել կյանքը: Հնարավոր է` որոշեք փոխել մասնագիտությունը, որոշ նպատակներ, կենցաղը և նորացնել սեփական իմիջը: Ու այդ ամենը` ընդհուպ մինչև ձեր իսկ որդեգրած կանոններից շեղվելով: Այսօր ձեզ շատ բան կներվի: Հիշեք, որ ոչ բոլորին կարելի է լուրջ նշանակություն տալ: Ի դեպ` ձեր ներքին զգացողությունը գերազանց է գործում, ինչի շնորհիվ ունակ եք ճիշտ գուշակել ու կանխատեսել, թե կյանքում ինչը պետք է փոխել, ինչը` ոչ: