Սարկոզին կառաջադրվի


 

Ֆրանսիայի նախագահը երեկ պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը` նախագահական երկրորդ ժամկետի համար. այդ մասին տեղեկացրել են Ելիսեյան պալատից:

Թեկնածուները դիմումները կարող են ներկայացնել մինչև ամսի 16-ը, սակայն գործող նախագահի երկու մրցակիցներ արդեն իսկ հայտարարել են նախընտրական արշավին մասնակցելու վճռականությունը: Նրանցից առայժմ լավագույն վիճակում է սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, ով սոցհարցումների արդյունքներով վայելում է ընտրողների 30%-ի համակրանքը: Իսկ «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լ&undefined; Պենը կարող է դառնալ միայն 17%-ի ընտրյալը:

Գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի դիրքերն ամրապնդվել են վերջին շաբաթվա ընթացքում, սակայն առաջվա նման` համակիրների թվով նա երկրորդն է` ընտրողների 25%-ի բարեմաղթանքով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 22-ին: