Ժողովուրդը` ընտրարշավին պատրաստվող քաղուժերին


 

Սևակաբար

Մտքեր խա՞կ, թե՞ հասուն,

Ո՞ւմ է պետք խոսքի մեջ:

Մի կտոր հանածո ոգի է հարկավոր,

Մի բացվող փակագիծ,

Անհայտի մի լուծո´ւմ...

Հույզեր մե՞ծ, թե՞ ճղճիմ,

Իսկ ո՞վ է վճռելու:

...Մի կտոր արնածոր տաք միս է հարկավոր`

Սեփական ձեռքերով իրենից պոկոտած...