Ո՞Վ Է ՉՈՐՐՈՐԴԸ


 

Արթուր Բաղդասարյանի կուսակցությունում չեն դադարում կռիվներն ու «ստորջրյա» «ռազբորկաները»: Արդեն տևական ժամանակ կռիվների առանցքում համամասնական ընտրացուցակն է, որի առաջին երեք տեղերը հավերժորեն զբաղված են. Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան… Իսկ ահա չորրորդ տեղից սկսած` ամեն ինչ հենվում է «մուտիլովկա ների» ու խոստումների վրա: Կուսակցությունում, իհարկե, հայտարարում են, թե ցուցակի հարց չի քննարկվել, ամեն ինչ կորոշվի համագումարից հետո, սակայն հաստատում են, որ առաջին եռյակը մնալու է անփոփոխ: Հազիվ թե առաջիկա խորհրդարա նական ընտրություններում ՕԵԿ-ն ավելի շատ մանդատներ ստանա, քան ունի, ուստի հենց սա էլ կուսակցության որոշ պատեհապաշտների խառնել է իրար, ստիպել օրնիբուն հերթապահել Վահանիչի «կաբինետի» դռանը: Իսկ Բաղդասարյանը որոշել է 131 հոգուց բաղկացած ցուցակ ներկայացնի, որպեսզի բոլորն էլ իրենից գոհ մնան և ֆինանսական ներդրումներ կատարեն…