ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՊՈԵՏԸ


 

ՕԵԿ պատգամավոր Մարգարյան Հովհաննեսի անունից ֆեյսբուքում հայտնվել է երկու ոտանավոր` առաջինը նվիրված Սամվել Բալասանյանին, մյուսը` Արթուր Բաղդասարյանին: Շիրազի հայտնի բանաստեղծությունը փոքր-ինչ ձևափոխելով, Հովհաննես Մարգարյանին վերագրվող քառատողում մեծարվում են նրա երկու «շեֆերը», որոնցից մեկը հովանավորում էր նրան մինչև 2006-ը, իսկ մյուսը` դրանից հետո: Առհասարակ, ՕԵԿ-ում հաճախ են բանաստեղծություններ ձոնում առաջնորդին, ով դրանից չափազանց շոյվում և հուզվում է: Հիշենք, թե ինչպես անհայտության մատնված Սանատրուկ Սահակյանն էլ Համո Սահյանին կապկելով` գովերգում էր իր առաջնորդին: Բայց երբ Սանատրուկը հայտնվեց ճաղերի հետևում` առաջնորդն անգամ չուզեց հիշել նրա գոյության մասին: Հուսանք, որ նույն ճակատագիրը Մարգարյան Հովհաննեսին չի սպառնալու: