«ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ»` ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և դեղ ներկրող ընկերությունների հակամարտությանն առաջիկայում «գործնական» բնույթ է հաղորդվելու£ Ներկրողները պատրաստվում են դատի տալ հանձնաժողովին` տուգանքները վճարելուց հրաժարվելու խնդրին իրավական լուծում տալու ակնկալիքով£ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ նախորդ տարվա կեսերից դեղերի շուկան, «խոզի գրիպի» մոտիվներով առաջ ընկնելով համատարած թանկացումների «համաչափ» ընթացքից, տարեկան պլանը սկսեց մեկ ամսում կատարել` դրանով իսկ հայտնվելով հանձնաժողովի ուշադրության կենտրոնում... Թեև նշվում է, որ գնաճն այստեղ հատկապես սեպտեմբեր ամսից է կատաղի ընթացք ստացել, սակայն հանձնաժողովը, ինչպես հայտնի է, տուգանքների մասին որոշում միայն տարեմուտից առաջ ընդունեց` ուշացած այդ քայլով հնարավորություն տալով շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին ևս չորս ամիս գերշահույթներ ստանալու հաճույքը վայելել£ Նման հապաղումն արդեն իսկ հետագա դեպքերի անցանկալի շարունակության մասին էր վկայում£ Առավել ևս, որ շուրջ կես միլիարդ դրամի տուգանքը նույնպես հաջորդող ամիսներին իր նախնական նպատակին այդպես էլ չծառայեց, և արդյունքում` դեղերի շուկայում հաստատված բարձր գներն անփոփոխ մնացին£ Իսկ մի քանի օր առաջ արդեն խորհրդանշական չափի` 2 միլիոն դրամի նոր տուգանքը ինքնին վկայում էր, որ ՏՄՊՀ¬ն «զենքերը» վայր է դնում, և փաստորեն այս մի շուկայում նույնպես կարգուկանոն հաստատելու գործում այս կառույցն անզոր է... Հասկանալի էր դառնում նաև, որ գրոհելու հերթը տնտեսվարողներին է հասնում£ Եվ մինչ դատարանը կփորձի հանգուցալուծել սույն անհեթեթ վեճը, առավել դիտարժան են դառնում այն փաստարկները, որոնք ներկրողներին ստիպել են իրականում բավական պարզ այս հարցը «դիվաբաշուն» հասցնել£ Թե° այս, թե° մյուս պարագաներում մրցակցային դիրքի ակնհայտ չարաշահումը սովորաբար նախորդ տարվա շահույթի 2 տոկոսն իբրև տուգանք վճարելով է սահմանափակվել£ Այստեղ անշուշտ արժե համաձայնել, որ նշված թիվն իսկապես խորհրդանշական է ու հատկապես խոշոր տնտեսվարողների պարագայում (որքան էլ ոչ այնքան համեստ գումարային արտահայտություն ունենա) վճարելիք կամ վիճարկելիք տուգանքները տվյալ շուկան մեծամասամբ այդպես էլ չեն կարգավորում£ Իսկ թարմ օրինակն ասվածը լավագույնս է ապացուցում£ Ավելին, այս դեպքում այնպես է ստացվել, որ դիցուք դեղ ներկրողները (իսկ առաջիկայում, բնականաբար, մյուսները նույնպես) այլևս տեղի տալ չեն պատրաստվում, ու նախնական ձևակերպումներում, իսկ ավելի ուշ` նաև դատարանում, նախատեսում են հիմնավորել (՞) այն, ինչին անհնար է հավատալ... Ըստ վերջիններիս պնդումների` տուգանքները վճարելու պարագայում իրենց կազմակերպությունները նյութական ծանր վիճակում են հայտնվելու, դուրս են մղվելու շուկայից, փակվելու են և այլն£ Թե ինչպես է ստացվում, որ ընդամենը 500 հազար դրամը, որ տվյալ դեպքում չնչին մի գումար է, կարող է կազմալուծել այնպիսի ընկերությունների, որոնք նույն 2009¬ի ընթացքում խոշոր հարկատուների ցուցակում առաջատար և բավական հաստատուն տեղեր են զբաղեցրել, իհարկե, միայն հայրենի դատարաններում կարող է ապացույցների «հանդիպել»£ Այլ հարց է, որ նման ապացույցներին հաստատ չեն հավատալու այն մարդիկ, ովքեր ամեն օր նշված տնտեսվարողների անուղղակի գրպանահատության զոհն են դառնում£ Ապրանքի (որը տվյալ դեպքում դեղերի մեծ և վերջին տարիներին հաջողությամբ սպառվող տեսականին է) որակական հատկանիշները թերևս ուրիշ քննարկման թեմա է£ Թեև քանի որ առիթը եկել է, վերահաստատենք, որ վերջին տարիներին մեր հանրապետությունը, ինչպես շատ այլ ապրանքատեսակների, այնպես էլ անորակ ու կասկածելի ծագման բուժամիջոցները սպառելու ամենահարմար վայրերից է համարվում աշխարհի դեղարտադրողների համար£ Եվ ամբողջ խնդիրն էլ այն է, որ նման դրսևորումները հայաստանյան գրեթե բոլոր շուկաներում են նկատվում, իսկ ՏՄՊՀ¬ի գործունեության անարդյունավետությունը մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է չնկատել£ :

ՎԵՐՋԻ՞Ն ՎԵՐՋԱԿԵՏԸ

Ընդդիմությունը պատրաստվում է մարտի 1¬ին. իհարկե` ոչ այն իմաստով, ինչը սովորաբար վերհիշում ենք նշված ամսաթվի մասին լսելիս£ Այդ օրը նախատեսվող ավելի քան խաղաղ հանրահավաքի թեման քննարկվում է վաղուց, թեև այս պահին էլ նախքան միտինգի օրը դեռ մի քանի շաբաթ կա£ Իսկ այսքան «երկար տարածությունը» դեռևս չկայացած իրադարձությամբ լցնելը ավելի շատ վկայում է, որ մինչ այդ ուրիշ ասելիք ու անելիք պարզապես չկա£ Հետևաբար պարզ է, որ թեև քաղաքական ձմեռն էլ դեռևս չի ավարտվել, բայց Հայ Ազգային Կոնգրեսն ինքն իր համար հերթական քաղաքական սեզոնը պատմության գիրկն ուղարկած է համարում` միաժամանակ շարունակելով սպասել ավելի բարենպաստ եղանակների, որոնք այդպես էլ չեն գալիս£ Իսկ անուրախ այդ տարելիցի առիթով, ինչպես նախորդ ու կարելի է վստահ լինել, որ նաև հաջորդ տարիներին, թերևս, դարձյալ հավաքներ են տեղի ունենալու... Եվ դատելով նշված միջոցառման շուրջ ընթացող իմիջիայլոց քննարկումներից` դրանք ամենատխուր հանրահավաքներից են դառնալու£ Տխուր` ոչ միայն ու ոչ այնքան տարելիցի, այլ նաև ու հատկապես Կոնգրեսի պարագայում քաղաքական զարգացումների մայրամուտը դիտարկելու առումով£ Այն առումով, որ հերթական անգամ արմատականներն ինքնակամ, բայց ստիպված են քաղաքական պայքարի վերջակետը դնել£ Ու միգուցե հենց վերջին վերջակետի նախերգանքը օրերս ՀԱԿ առաջնորդներից մեկի ասուլիսում հնչեց, երբ երբեմնի ոգևորված միտինգավորներից մեկը վերջին երկու տարիների իրենց պայքարը տանուլ տված հայտարարեց` միաժամանակ փաստելով, որ առավել ևս հետայսու ընտրազանգվածն իրենցից լուրջ ակնկալիքներ չի կարող ունենալ... Թվում է` ահա և վերջ. ամեն ինչ կարելի է ավարտված համարել և մարտիմեկյան հանրահավաքն էլ ինչ¬որ առումով պարտադրված, որը, սակայն, այս պատմության անհրաժեշտ ամփոփումն է դառնալու£ Լևոն Տեր¬Պետրոսյանն էլ ինչպես անսպասելիորեն եկել էր, նույնքան էլ հանկարծակի քաղաքական հրաժեշտի ելույթ է ունենալու£ Իհարկե, չի բացառվում, որ առաջին Նախագահի հանրահավաքային ելույթը, ինչի մասին կոնգրեսամերձ շրջանակներն արդեն խոսում են, իսկապես վերջինը դառնա£ Մանավանդ, որ նախքան մարտի 1¬ը, համապատասխան որոշումը ծանր ու թեթև անելու ժամանակ դեռ շատ կա£ Թեև այնքանով, որքանով կորցնելու այլևս ոչինչ չի մնացել` կարելի է նույնիսկ չշտապել£ Իսկ միակ «խայծը», որ հանրահավաքի կազմակերպիչներին լրիվ մենակ չի թողնի և որոշակի ընտրազանգվածի դեռևս Մատենադարանի մոտ կհավաքի, վերջիններիս դժգոհության հանգեցման ակնկալիքն է, որն ավելի շատ մարող հույսի է նման£ Թեև դեռ հարց է, թե այս անգամ ընտրազանգվածը ելույթներով «կհագենա՞», թե՞ դրանց նկատմամբ իմունիտետն արդեն այնքան է մեծացել, որ միտինգային տրամադրություններով ընտրազանգվածին լիցքաթափելու գործը նույնպես անհեռանկարային կարելի է համարել£ Շնորհիվ հարուստ փորձի` կանխատեսելի իրավիճակը, որն ստեղծվելու է նշված հանրահավաքում, արմատականները բոլորից լավ են պատկերացնում£ Եվ այս պարագայում ակնհայտորեն կորցնելու ոչինչ չունենալով` ՀԱԿ¬ից արդեն կարծիքներ են հնչում, թե առաջին Նախագահի ելույթից և ընդհանրապես մարտի 1¬ի հանրահավաքից իրենք այլևս ակնկալիքներ չունեն£ Արմատականների երևութական ներկայությունը հաշվի առնելով` ընդդիմադիր դաշտը դեռ ինչ¬որ ժամանակ էլի զբաղված կարելի է համարել£ Վերջնական ամայացումը գարնանը` մարտիմեկյան հանրահավաքից հետո կարող է ավելի նկատելի դառնալ` երբ ձնհալից հետո պարզվի, որ ձյան շերտից ազատված հողը բացարձակապես մերկ է£ Հենց խոպանն զբաղեցնելու անթաքույց շահախնդրությամբ էլ կարելի է բացատրել այս օրերին բեմադրվող Ժառանգություն-Դաշնակցություն հրաժեշտի արարողությունը£ Հայրենի քաղաքական ուժերը վաղուց է հայտնի, որ ամբողջն են սիրում և չնայած հավանականության փոքր չլինելուն` այս դեպքում նույնպես վերոնշյալ քաղուժերը նման արդյունքի միասնաբար հասնելու ջանքեր հաստատ չեն գործադրի£ Ի վերջո այն, ինչը միավորել է այս զույգին, այլևս հրատապ չէ, իսկ բացի հայ¬թուրքական հարաբերություններից` թե° առաջին, թե° երկրորդ դեպքում պարզ է, որ սեփական խնդիրները լուծելու հրամայականն է առաջնային£ Իսկ նույն հայ¬թուրքական հարաբերություններից ծնված Ժառանգություն¬Դաշնակցություն ջերմությունը սկզբից ևեթ ժամանակավորության դրոշմն էր կրում և առավելապես միտված էր տվյալ շրջանի քաղաքական¬կուսակցական շահի սպասարկմանը£ Հետևաբար, նախկինում թե հիմա` Կոնգրեսը չէր կարող իր անկանխատեսելի մրցակիցների հավակնություններին անտարբերությամբ վերաբերվել£ Իսկ վերջին ակորդից առաջ ավելի քան ակնհայտ է, որ արմատականների համար ընդդիմադիր դաշտի անապատացումն ավելի նախընտրելի է, քան, ինչպես իրենք են ասում` այն «ազգայնական արկածախնդիրներով» ներկայացված տեսնելն ու առավել ևս` հանդուրժելը£ :

Ուկրաինայի նախագահի ընտրությունների շուրջ

Ուկրաինայում կայացած նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ձայների շատ փոքր` 3.47 տոկոս առավելությամբ երկրորդ փուլում հաղթել և երկրի հերթական նախագահ է ընտրվել Վիկտոր Յանուկովիչը: Ընդսմին, ընտրություններին մասնակցած քաղաքացիների ակտիվությունը բավական բարձր է եղել` ընտրատեղամասեր են ներկայացել 36 միլիոն ընտրողների 70 տոկոսից ավելին:

Նախընտրական իրարանցում

Ուկրաինայի նախագահի նախընտրական թեժացումները սոսկ բանակռիվներով ու փոխադարձ անվանարկումներով չընթացան£ Քարոզարշավի վերջին օրվա երեկոյան երկրի անվտանգության ծառայության ներկայացուցիչներն Անկախության հրապարակում, որը հայտնի է նաև որպես Մայդան, ձերբակալել էին Վրաստանի մի քաղաքացու, որի մոտ հայտնաբերվել էին տրիտոլային պայթագլանիկ, հրազեն և ուկրաինական անձնագիր£ - Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն ուրբաթ երեկոյան Կիևի կենտրոնում ձերբակալել են 1968 թ. ծնված մի տղամարդու, որը կարող էր պայթյուն իրականացնել մարդաշատ վայրում,¬ այսպիսի հայտարարություն է տարածել ՈՒԱԾ ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն£ :

Հա՞ որ...

ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցիները հանգիստ չեն տալիս վրացիներին£ Թբիլիսիում տպագրվող վրացալեզու թերթերից մեկը հաղորդել է, որ հին հայկական Սուրբ Նշան եկեղեցում վերջին շրջանում թափառաշրջիկ տեղացիներ են հայտնվել, և ինչ¬որ մեկն էլ շնաբուծարան է հիմնել£ Ինչպես հայտնի է, նախորդ տարեվերջին Վրաստանում փլուզվեց Սուրբ Գևորգ եկեղեցին, սակայն դրանից մի քանի օր անց փաստն արձանագրելուց բացի, տեղի ունեցածի պատճառները բացահայտելու կամ կորուստը վերականգնելու ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արվել£ Եթե նույնիսկ եկեղեցում ապաստանած «բոմժերն» ու ինքնագործ շնաբույծն առաջիկայում դուրս շպրտվեն հայկական սրբավայրից, միևնույն է, փլուզման վտանգը նաև Սուրբ Նշանին է սպառնում£ Իսկ այս ամենում ավելի քան ակնհայտ է վրացական իշխանությունների արհամարհական վերաբերմունքն ու կեղտոտ ձեռագիրը£ Շնաբուծարանի և բոմժանոցի վերածված կառույցը որպես հոգևոր կենտրոն փակվել է դեռևս խորհրդային ժամանակներում, և լուրը տարածած պարբերականի հավաստմամբ` վերջին տարիներին այստեղ գրադարան է գործելիս եղել£ Ի դեպ, Վրաստանի տարածքում ընդամենը հինգ հայկական եկեղեցի է մնացել, որոնցից Սուրբ Գևորգն արդեն փլուզվել է, մյուսներին էլ ոչ հեռու ապագայում նման վտանգ է սպառնում£ Վրացական իշխանությունները պարբերաբար հավաստիացնում են, թե հետևողական կլինեն և մինչև անգամ բյուջեից միջոցներ կհատկացնեն հայկական սրբավայրերի վերականգնման համար£ Սակայն տեղացիների շնաբարո արարքը թերևս վերջնականապես է պարզ դարձնում, որ նման բան տեղի ունենալ չի կարող, և անտարբերության թմբիրից գոնե մեր իշխանությունները պետք է արթնանան ու է°լ ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեն£ ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, շատ հեշտ է համոզվել, որ մեր լավագույն բարեկամը... հենց մենք ենք£ Ոճրագործներին մեծարելու և հարգելու թուրքական ավանդույթներն իրենց երկրում շարունակվում են£ Ճիվաղներին այստեղ ակնհայտորեն շատ են սիրում, և օրերս էլ հայտնի է դարձել, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած թուրքը բանտում ամուսնացել է£ Խիստ պահպանության ռեժիմի հաստատությունում անգամ համապատասխան արարողություն է կազմակերպվել. ոճրագործի կնքահայրն է դարձել մի ինչ¬որ թուրք գյուղապետ, իսկ որպես հարսանեկան արարողության վկաներ տեղի անվտանգության աշխատակիցներն են ներկայացել£ Եթե պնդենք, որ այս ամենից ներում շնորհելու հոտ է գալիս, գուցեև շատ շուտով պարզ դառնա, որ իսկի էլ չենք սխալվում£ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ թեև օտարերկրյա լրագրողներին չեն սպանում, բայց ոստիկանության գործերն այնքան էլ լավ չեն£ Ամփոփելով հետզհետե ավելի մտահոգիչ դարձող իրավիճակը` Հանրապետության գլխավոր ոստիկանապետն օրերս հայտարարել է, որ 2009¬ի ընթացքում հանցագործությունները նախորդ տարվա համեմատ 54,7 տոկոսով աճել են£ Ինչպես նախորդող ամիսներին է ամեն մի մասնավոր դեպքի առիթով հաստատվել` այս շրջանում շեշտակիորեն աճել է հատկապես ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը£ Թե ինչպես է ստացվում, որ նման իրավիճակում շարունակ ոստիկանության հեղինակության անվերջանալի աճի մասին է խոսվում, իհարկե դժվար է հասկանալ£ Արժե նկատել սակայն, որ նման ցուցանիշ ստացվում է այն պայմաններում, երբ հայրենի իրավապահների բոլոր հաղորդագրությունները հորդորում են չխուսափել ոստիկանության բաժիններում հայտարարություններ տալուց, բայց մարդիկ այդպես էլ չեն վստահում ու երևի չեն էլ վստահի այդ համակարգին£ :

Ծաղիկներ` Տերյանի հուշաքարին

Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առթիվ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրել Բանաստեղծի հուշաքարին: Հիշատակի արարողությունը միայն սկիզբն է մեծանուն բանաստեղծի հոբելյանական միջոցառումների, որոնք կազմակերպում է ՀՀ կառավարության Վահան Տերյանի 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը:

«Արձանագրություններ ձեռնտու չէին»

-Հայաստանին Արձանագրություններն իրենց անհեթեթ տեքստով ի սկզբանե ձեռնտու չէին:

Վարագույրը կիջնի ապրիլի 25-ին

Գրեթե երկու տարի առաջ նախաձեռնելով հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վստահ էր, որ այդ գործընթացը դժվար է լինելու£ Նա ասել էր, որ և° Թուրքիայում, և° Հայաստանում կան ուժեր, որոնք դեմ կլինեն երկու ժողովուրդների հաշտեցմանը£ Այսօր այդ գործընթացը հասել է մի կետի, երբ թվում է, թե այլևս փակուղի է մտել£ Համենայնդեպս, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, թե հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկը սխալ էր, այլ բան մտածելու տեղ չի թողնում£ Ինչպես հայտնի է, ներկայումս Անկարայում պատրաստում են մի փաստաթուղթ, որով փորձելու են ապացուցել, թե հայ¬թուրքական հայտնի արձանագրությունների առնչությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած վերդիկտը նախապայմաններ է առաջադրում£ Այդ փաստաթուղթը թուրքերը մտադիր են ներկայացնել Ռուսաստանի, Եվրամիության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների դատին` հույս ունենալով, թե կշահեն նրանց բարեհաճությունը£ Սակայն, արդյոք սին չե՞ն Անկարայի այդ հույսերը. չէ՞ որ, մասնավորապես, և° Մոսկվան, և° Վաշինգտոնն արդեն հայտնել են իրենց դրական կարծիքը Հայաստանի Սահմանադ րական դատարանի որոշման մասին£ Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան իրականում պարզապես ջանում է ժամանակ շահել, քանի որ խորհրդարանում հայ¬թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգումն արդարացնող պատճառներ չկան£ ԱՄՆ¬ի պետդեպարտամենտն արդեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քաջալերում է արձանագրությունների վավերացումը£ Ավելին, վերջերս այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի այցը Երևան և այստեղ նրա հայտարարությունը, թե խնդրո առարկա փաստաթղթերի վավերացումը բխում է իր երկրի շահերից, թերևս, ոչ այլ ինչ է, եթե ոչ դիվանագիտական ճնշում Անկարայի վրա£ Ըստ էության, հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը միջազգային հանրության առջև պարտավորություններ չունի£ Մեր երկիրն իրենից ակնկալվող քայլերն արդեն կատարել է. գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է£ Իրականում, արտաքին քաղաքականության ոլորտում «Հարևանների հետ ոչ մի խնդիր» կարգախոսը հռչակած Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դարձել է ներքին խնդիր£ Անկարան խճճվել է կիպրոսյան, քրդական և հայկական հարցերի թնջուկում և չի կարողանում որոշել, թե այս պահին հիշյալ խնդիրներից ո՞րն է առաջնային իր համար£ Մասնավորապես, վերջին շրջանում հաճախակի են դարձել քրդական խնդրի սրացումները£ Անցած շաբաթ հարձակում էր տեղի ունեցել «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակի վրա£ Իսկ այդ քաղաքական կազմակերպությունն իր շարքերում ներառել է վերջերս արգելված քրդական կուսակցության անդամներին£ Առջևում Թուրքիային խորհրդարանական ընտրություններ են սպասում, և բնական է, որ այդ պայքարում վերոհիշյալ խնդիրներն ավելի կսրվեն£ Մյուս կողմից էլ` այդ խնդիրներն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում Թուրքիայի արտաքին հարաբերությունների վրա£ Այսպես, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում և մարտի 4¬ին քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձևը£ Բնականաբար, թուրքերին այս հանգամանքը խիստ անհանգստանում է£ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանն արդեն հայտարարել է, թե բանաձևի քվեարկությունը կարող է խոչընդոտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը£ Սակայն, պետդեպարտամենտից ասել են, որ նախագահ Օբաման չի փոխել իր դիրքորոշումը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ£ Իհարկե, վերջերս Սենատում դեմոկրատների և հանրապետականների թվի հարաբերակցությունը փոխվեց հօգուտ հանրապետականների, որոնք հակված չեն Ցեղասպանության ճանաչմանը, բայց դա չի նշանակում, թե նրանք կարող են դեմ քվեարկել նույնիսկ այն դեպքում, երբ ճանաչումը բխի Միացյալ Նահանգների շահերից£ Իսկ այն, որ իրաքյան պատերազմից ի վեր թուրք¬ամերիկյան հարաբերություններում սառնություն է զգացվում, կարծես ակնառու է£ Վաշինգտոնում, թերևս, չեն մոռացել, թե ինչպես Անկարան առևտուր սկսեց իր ռազմական օդանավակայանները ԱՄՆ օդուժին տրամադրելու հարցում£ Խնդիրն ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից£ Միացյալ Նահանգները ցանկանում էր Կոսովոյի օրինակով հյուսիսային Իրաքի և Թուրքիայի հարավային տարածքում ստեղծել Քուրդիստան պետություն, ինչին թուրքերը բնականաբար դեմ էին£ Այժմ էլ աշխարհի ուժային երեք կենտրոնները` Ռուսաստանը, Եվրամիությունը և ԱՄՆ¬ը շահագրիռ են հայ¬թուրքական սահմանի բացման հարցում£ Անկարան ցանկանալով այդ մեծ խաղում իր մասնաբաժինն ունենալ, սահմանի բացումը փորձում է պայմանավորել Ղարաբաղին հարող 7 շրջաններից հայկական զորքերի դուրս բերմամբ£ Իսկ ինչպես հայտնի է, հիշյալ երեք կենտրոնները չեն ընդունում հայ¬թուրքական սահմանի բացումը Ղարաբաղի հարցի հետ կապելու թուրքական տարբերակը£ Այստեղից էլ շարունակվում են Անկարայի և մասնավորապես Վաշինգտոնի շահերի հակասությունները£ Իսկ թե մինչև ե՞րբ կարող են թուրքերը ձգձգել հայտնի արձանագրությունների վարվերացումը` դժվար է ասել£ Այսօր վարչապետ Էրդողանը և արտգործնախարար Դավութօղլուն շարունակում են մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին, իսկ նախագահ Գյուլը կարծես ավելի մեղմ դիրքերում է հանդես գալիս£ Սա, թերևս, թուրքական հերթական խաղ է, հերթական թուրքական թատրոն, որի վարագույրը կիջնի գուցե ապրիլի 25¬ին£ Նշված ժամանակամիջոցում կարող է պարզվել` թուրքերը կվավերացնե՞ն արձանագրությունները, թե՞ ոչ£ Հավանական է` կվավերացնեն, եթե մտադիր են Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ միասին տարածաշրջանային տերության կարգավիճակ ձեռք բերել£ Առանց Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ստեղծելու, այսինքն` Հարավային Կովկասի երեք երկրներից թեկուզ մեկի հետ հակամարտություն ունենալու դեպքում հնարավոր չի լինի լիարժեք ներկայություն ապահովել տարածաշրջանային զարգացումներում£ Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շարունակում է ճամարտակել, թե Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել ճնշման լեզվով, և Կոնգրեսի որոշումն էլ, իբր, ճնշման տարր է` ընդգծելով, որ Թուրքիան ինքնաբավ երկիր է և որոշումներ է ընդունում` ելնելով իր ազգային շահերից. - Պետք չէ մեզ սպառնալ ապրիլի 24-ով, եթե ինչ-որ մեկը ցանկանում է ճնշում գործադրել մեզ վրա, դա անհույս գործ է,- հայտարարել է նա` մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջիկա քննարկումը, (հաղորդում է «Hurriyet» թերթը):

lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Չկա չարիք` առանց բարիքի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մսեղենի և ալկոհոլային խմիչքների կտրուկ թանկացումը կնպաստի աղքատ ու միջին խավերի հիվանդությունների կանխարգելմանը£ Մսի մեջ մեծ քանակությամբ խոլեստերինը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ£ Աղքատ խավն էլ, այլևս հնարավորություն չի ունենա դարդից խմելով` քայքայել առողջությունը£ Իսկ առողջությունը վերականգնելն էլ բազմապատիկ թանկ արժե£ Ռ. Քոչարյանի Իրան կատարած այցելությունից հետո չմարող աժիոտաժի մասին Տերյանի ոճով Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքույշ մութի թև, Մի ստվեր անցավ Իրանի միջով և Հայաստանյան «Քաղտեխնիկներին» առայսօր ապշած, շվար թողնելով£ Դատարանի պարզաբանումը` Նիկոլ Փաշինյանի «գործի» առթիվ Սևակի խոսքերով ...Քանզի կա մթին մի կախյալություն հոգու և մտքի, ջղի ու արյան. ...Քանզի նշանը ՀԱՆՄԱՆ-ԳՈՒՄԱՐՄԱՆ Այդ մենք չենք դնում լուծվելիք խնդրում£ «Լևի» գործողությունները բնորոշ են հայերիս ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության պարզաբանումներից կարելի է բխեցնել, որ Զարուհի Փոստանջյանը «լևի ա» գնացել... Ստրասբուրգ£ Ներքաղաքական «դատարկությունը» լցնում են զավեշտով Երբ ներքաղաքական դաշտում ոչ մի կարևոր իրադարձություն չկա, Հմայակ Հովհաննիսյանի ամուսնանալ¬չամուսնանալու խնդրին, որքան էլ զավեշտալի լինի, լրագրող ները գրեթե քաղաքական երանգ են տալիս և մշտապես հոլովում£ Լավ գործը պետք է գնահատվի Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը թուրքերի համար պատրվակ հանդիսացավ չվավերացնելու արձանագրությունները` ՀՅԴ բյուրոն Գագիկ Հարությունյանին գաղտնի արժանացրել է պատվավոր դաշնակցականի կոչման£ Նախընտրում է դիվանը և «սերը» Պարզվում է` Եվրախորհրդի նորընտիր ղեկավար Չավուշօղլին ոչ թե դիվանագետ է, այլ դիվանասեր£ Նա ԵԽԽՎ¬ն շփոթում է հարեմի հետ, որի անդամների ոչ անունն է կարևոր, ոչ էլ ծագումը£ Աչքով չտալու համար Երկար ընդմիջումից հետո Ր. Հովհաննիսյանին վերջապես տեսնելով ԱԺ նիստերի դահլիճում` պատգամավորներն ու լրագրողները պատը չոփ են խրել£ Հայցում են «անասնաֆերմայի» «գիտակից» օգնությունը Հայաստանի բնակիչները նամակ են հղել Հմայակ Հովհաննիսյանին` հետևյալ բովանդակությամբ. «Մեր երկրի ոչխարներն արտահանվում են Իրան, տավարներն անհետանում են անհայտ ուղղությամբ, ՀՀ անասնաֆերմաները դատարկվում են. որպես այս «ոլորտի» գիտակ մի ճար արեք»£ Սադրանքների հետևանքները Եվրախորհրդի ՀՀ պատգամավորները նախազգուշացրել են, որ եթե Չավուշօղլին շարունակի անկապ ու տգետ հայտարարություններ անել ԼՂՀ վերաբերյալ, ապա մոտ ապագայում ղարաբաղյան բանակը ստիպված կլինի գործել Գևորգ Չաուշի «ոգով»£ «Կռիվը երդիկից են հանում» Եթե հավատանք գյուղատնտեսության նախարարությանը, որ Հայաստանից ոչ մի խոշոր եղջերավոր անասուն չի արտահանվել, ուրեմն մնում է ենթադրել, որ մեր երկրում հմուտ գործունեություն են ծավալել խոշոր եղջերավոր մաքսանենգները£ Եվրամիության հավերժ կորսվածը Ըստ քաղաքագետների` արձանագրությունները չվավերացնելու դեպքում Եվրամիությունը Թուրքիային կհամարի անվավեր պետություն£ Բացատրական բառարանից ԳՆԱՃ ¬ գնային աճպարարություն :

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիա

Հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Արժանացել են խրախուսման

ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով խրախուսման են արժանացել «Արմ-Աէրո ՓԲԸ մի շարք աշխատակիցներ£ Ընկերության գործադիր տնօրեն Լևոն Արտավազդի Կարապետյանը հանդիսավոր պայմաններում հանձնելով մեդալները, շնորհավորել է նրանց և նորանոր հաջողություններ է մաղթել 2010 թ.£ «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվել են 1¬ին կարգի օդաչու, թռիչքների կազմակերպման և իրականացման գծով տնօրենի տեղակալ Ստեփան Օհանյանը, 1¬ին կարգի բորտմեխանիկ, ուղղաթիռների շահագործման գծով հրահանգիչ Արա Հունանյանը£ «Անդրանիկ Օզանյան» մեդալով` տեխնիկական սպասարկման գծով 2¬րդ կարգի ինժեներ Ալբերտ Ջիվարյանը, օդանավերի սպասարկման գծով 1¬ին կարգի ավիատեխնիկ Գրիգոր Սիմոնյանը, դիսպետչեր-ռեգիստրատոր, ուղևորների սպասարկող և ուղեկցող Ղարիբ Սարգսյանը, 1¬ին կարգի մասնագետ, ավիալաբորատորիայի պետ Ռոբերտ Սարգսյանը, օդաչուների օպերատիվ և պարբերաբար սպասարկման գծով 1¬ին կարգի ավիատեխնիկ Սերգեյ Խալաթյանը£ «Վազգեն Սարգսյան» մեդալով` ՄԻ-8 ուղղաթիռի 2¬րդ կարգի օդաչու Կարեն Վարդանյանը, ՄԻ-8 ուղղաթիռի 1¬ին կարգի օդաչու Յուրիկ Գասպարյանը, օդանավերի տեխնիկական շահագործման գծով 1¬ին կարգի մասնագետ Սերգեյ Քոչարովը£ Համաձայն ընդունված ավանդույթի, պարգևատրվածները մի շարք ընկերների հետ ծաղկեփունջ դրեցին և նկարվեցին 1991-95 թթ. Արցախյան պատերազմի ժամանակ զոհված օդաչուների հուշախաչքարի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը, ովքեր լեռնա¬կլիմայական բարդ պայմաններում, վաղ առավոտյան և ուշ երեկոյան ձգտել են ապահովել ինքնապաշտպանական դիրքերը անհրաժեշտ պարագաներով (զենքով, զինամթերքով, սննդով, հագուստեղենով, դեղորայքով և այլն)` փրկելով տասնյակ¬հարյուրավոր վիրավորների կյանքն ու զոհվածների մարմինները տեղափոխելով հայրենիք£ Նրանց անունները փորագրված են հուշարձանի վրա. Դալլաքյան Ա. Լ., Հովհաննիսյան Ա. Ու., Դավթյան Է. Գ., Անտոնյան Մ. Ս., Մարգարյան Կ. Է., Մինասյան Ժ. Վ., Կիրակոսյան Գ. Մ., Խաչիկյան Է. Վ., Դանիելյան Գ. Գ., Մուրադյան Դ. Ա., Գրիգորյան Ա. Օ., Միքայելյան Ի. Ռ., Մանուկյան Օ. Լ., Գուլյաև Վ. Մ., Տերյոխին Վ. Վ.£ Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար զոհաբերելով իրենց կյանքը, ապահովել են մեր հաղթանակը արցախյան պատերազմում և 2¬րդ աշխարհամարտում, ապահովել ներկա սերունդների խաղաղ կյանք` հզորացնելու Հայրենիքը£ «Էրեբունի» օդանավակայանը բաց երկնքի տակ թանգարան է սերունդների ռազմա¬հայրենասիրական դաստիարակությունը բարձրացնելու նպատակով£ Նրա կից տարածքում զետեղված է ՄՊ զոհերին նվիրված հուշահամալիրը, որի վրա փորագրված են ռազմական գործողությունների էտյուդ¬ուրվագծերը` հայերեն «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» հավաստիացմամբ£ Հարևան շենքի 2¬րդ հարկի պատին հսկայական դրվագապատկերը խորհրդանշում է ապագա թռիչքը դեպի տիեզերք, իսկ հրապարակում տեղադրված հուշաքարը հուշում է` «Այստեղ տեղադրվել է Արտեմ Միկոյանի հուշարձանը». գեներալ-գնդապետի, տեխնիկական գիտությունների դոկտորի, կործանիչ ՄԻԳ¬երի կոնստրուկտորի, սոցաշխատանքի կրկնակի հերոսի, որի անվամբ օրինական հպարտություն են ապրում բոլոր հայերը£ Օդանավակայանի փակ տարածքում կարելի է տեսնել «կենդանի» ՄԻԳ¬եր, ՄԻ-8 և այլ տիպի օդանավեր, սպասարկման և ապահովման ինֆրաստրուկտուրայի օբյեկտներ£ Այստեղից են ուղևորվում սահմանամերձ շրջաններ և Արցախ տարբեր հանձնաժողովներ, մոնիտորինգի խմբեր, ղեկավարներ, ռազմական և այլ պատվիրակություն ներ£ Ավիացիայի մարշալ Ս. Ա. Խուդյակովի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները այստեղ են անցկացնում պրակտիկ թռիչքային պարապմունքները ուսումնական ինքնաթիռի և ուղղաթիռի վրա£ «Էրեբունի» օդանակավայականը յուրահատուկ շինություն է` թևերով նման ինքնաթիռի, որի ճարտարապետներ Գ. Ասատրյանը և Լ. Խրիստափորյանը, կոնստրուկտորներ Է. Թոսունյանը և Խ. Բաղրամյանը ջանքեր չեն խնայել` ինքնատիպ ու հարմարավետ համալիր ստեղծելու համար£ Նման օդանավակայան կառուցվել է նաև Գյումրիում£ :

Ինչ են խորհրդանշում գլխարկը և գոտին

Այն պահից, երբ նորակոչիկը հագնում է զինվորական համազգեստը, պետք է ամբողջ հոգով գնահատի իմաստն ու արժևորի այն:

Երախտագիտությունը բարոյականության չափանիշ է

Երբ շուրջ 1 դար առաջ նորվեգացի մեծ Մարդասերը ելուզակային ասպատակությունից մազապուրծ մեր հայրենակիցների նյութական ու բարոյական աջակցությունը հոգու պարտք ու նպատակ էր դարձրել, չէր մտածում որևէ գնահատանքի մասին£ Նանսենն այնժամ ու նրա ժառանգներն այսօր էլ հատուցման ակնկալիք չեն ունեցել, սակայն բարի հունդերը ծլարձակում են բարեբեր հողում£ Նանսենի գթասրտությունը չմոռացվեց, իսկ նրա անունը հայ մարդկանց լուսեղեն ուղեկիցը դարձավ£ Ճանաչված մտավորական Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆՆ էլ սկզբում մեկն էր հայասեր Նորվեգացու գործով հիացողներից£ Հետո նրա հիացմունքը սեր դարձավ, ապա` նպատակ ու նախանձախնդրություն` սերունդներին ճանաչելի դարձնելու Նանսենի անունը£ Խորհմիության վարչապետ Ն. Ռիժկովի, Սպիտակի շրջկոմի 1¬ին քարտուղար Ն. Մուրադյանի, Արթուր Չիլինգարովի հետ նա հայ¬ռուսական «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամն է ստեղծել Մոսկվայում£ Իսկ 2002¬ին այն տեղափոխել է Հայաստան և անձամբ ստանձնել դրա անխափանությունը£ Ու նրա ջանքերով միայն վերջին 8 տարում 20¬ից ավելի արժեքավոր գրքեր են դրվել հայ ընթերցողի սեղանին` Նանսենի աշխատությունների, ինչպես նաև նրա մասին բազմազգ հեղինակների մենագրությունների հայերեն թարգմանությունները£ - 2011¬ի հոկտեմբերի 10¬ին լրանում է Նանսենի ծննդյան 150¬ամյակը, որին որոշել ենք խնամքով նախապատրաստվել£ Որպես առաջին քայլ` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ սկսել ենք հրատարակել նրա հատորները, որոնց թարգմանությունները հիմնականում կատարել են Կառլեն Ահարոնյանը, Շուշանիկ Ոսկանյանը, Դավիթ Գևորգյանը£ Ութհատորյակն արդեն տպագրված են, առաջիկայում ծրագրել ենք նաև տպագրել նրա մասին մենագրությունները, որոնցից առաջինը Մակիչ Արզումանյանի «Նանսենը և Հայաստանը» մեծածավալ, այնուհետև Նանսենի որդու «Գիրք հորս մասին» երկհատոր աշխատությունները կլինեն£ Դրանց կհաջորդեն ռուս հեղինակների, ինչպես նաև նորվեգացի նանսենագետ Պեր Էգիլի աշխատությունները£ Վստահ եմ, որ հատկապես վերջինը մեծապես կհետաքրքրի մեր ընթերցողին. այն տպագրվել է վերջերս և մանրամասներ կան, թե կոմունիստները որքան վատ են վերաբերվել մեծ մարդասերին£ Ճիշտ է, Նանսենին ընտրել են Մոսսովետի և Ռուսաստանի գիտակադեմիայի պատվավոր անդամ, սակայն կոմունիստական հատուկ ծառայությունները նրան մեղադրել են` որպես բուրժուական լրտես£ Բուրժուաներն էլ (Ֆրանսիայի, Անգլիայի) իրենց հերթին նրան մեղադրել են` կոմունիստների հետ կապեր ունենալու համար£ Իսկ այդ «կապերը» ոչ այլ ինչ էին, քան` որ Նանսենն օգնել էր Պովոլժյեի 7 միլիոնից ավելի սովյալների, իսկ Ուկրաինայում հենց Գոլոդոմորի տարիներին ստեղծել էր 2 կոլտնտեսություն` մարդկանց ապահովելով գյուղմթերքներով ու աշխատանքով£ - Եվ այդ վայրերում նույն ակնածանքո՞վ են վերաբերվում նեղյալների անշահախնդիր բարեկամին£ - Ռուսաստանում` այո£ Մոսկվայի կենտրոնում կանգնեցված է Նանսենի հրաշակերտ քանդակը` ռուս երեխայի հետ. քաղցած մի մանկան, ում ձեռքին հաց է£ Այնտեղ Նանսենի անվան փողոցներ ու գիտական հաստատություններ կան£ Սակայն Ուկրաինայում գրեթե ոչինչ չգիտեն Բարերարի մասին£ Ուկրաինացիները հուշարձաններով մեծարել են Թուրքմենբաշիին (որը երկրին գազ է մատակարարել), Ալիևին (մատակարարած նավթի դիմաց), բայց Նանսենը գնահատված չէ£ Վրացիները նույնպես մոռացել են նրա օգնությունները£ Բարեբախտաբար և օրինաչափորեն մեր ժողովուրդը երախտամոռ չէ. դեռևս խորհրդային տարիներից Նանսենի անվան փողոց կա Երևանում. հետագայում նաև` Ստեփանավանում, Սպիտակում£ Դժվարությամբ, սակայն նրա անունը կրող լսարաններ ստեղծվեցին. ամենախորհրդանշականը, թերևս` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտե տում դրա գոյությունն է£ ԵՊՀ հին շենքում (Աբովյան փող.) 1925¬ի հունիսին Նանսենը հանդես էր եկել դասախոսություններով և ստացել համալսարանի պատվավոր դոկտորի կոչում. նա մեր պետհամալսարանի առաջին պատվավոր դոկտորն է£ Նրա անվամբ լսարան բացվեց նաև Սլավոնական համալսարանում` ռեկտոր Ա. Դարբինյանի և մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ երջանկահիշատակ Ֆադեյ Սարգսյանի աջակցությամբ£ Իսկ 1988¬ի ահավոր երկրաշարժից ամիսներ անց (1989¬ի սեպտեմբերին) Նանսենի թոռն օրինական հպարտությամբ մասնակցեց Սպիտակում պապի անունը կրող հիվանդանոցի բացմանը£ - Իսկապե՞ս մեծն նորվեգացին մահացել է ՀԱՅ բառը շուրթերին£ - Հենց նրա թոռն էլ պատմեց, որ իրենց տան պատշգամբում նա կնոջը պատմել է Հայաստանի մասին և ափսոսանք հայտնել, որ չի կարողանում ավելին անել հայ ժողովրդի, հատկապես գաղթականների համար£ Հենց այդ խոսքերն արտաբերելիս էլ կնքել է մահկանացուն` 1930 թ. մայիսի 13¬ին£ Եվ ընդհանրապես, նրա վերաբերմունքը մեր հանդեպ խիստ պարտավորեցնող է£ Ահա թե ինչու «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը բավական լրջորեն է նախապատրաստվում հոբելյանին£ Նախ` բացել թանգարան և հուշարձան տեղադրել. վերջինի հովանավորչությունը ստանձնել է Նիգ¬Ապարան հայրենակցական միությունը£ Իսկ թանգարանի շինություն տրամադրել է խոստացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը£ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում կիսավեր մշակույթի տուն կա. հուսով ենք` դա կտրամադրվի և կհասցնենք հոբելյանը տոնել նաև թանգարանի առկայությամբ£ Ի դեպ` Նորվեգիայի կառավարությունը որոշել է հոգալ Երևանում տեղադրվելիք արձանի ծախսերը£ Ուրախալի էր նաև, որ ՀՀ արտգործնախարար Էդ. Նալբանդյանը Նորվեգիա յում այցելեց Նանսենի տուն-թանգարան, և պայմանավորվածություն ձեռք բերվեց 150¬ամյակը նորվեգացիների հետ համատեղ նշել և Հայաստանում£ Որոշել եմ Օսլոյի պետհամալսարանի գրադարանում շիտակ հայասերի հայերեն գրքերի ցուցահանդեսը բացել£ - Սկսած առաջինի՞ց£ - Այո£ Առաջինը` «Դեպի բևեռ» հայալեզու գիրքը տպագրվել է 1906¬ին, Իզմիրում£ Հենց այդ ժամանակից էլ սկսվել է Նանսենի ծանոթությունը հայերի հետ` վերածվելով մեծ բարեկամության£ 1925¬ին նա այցելել է Հայաստան£ Բայց, շարունակելով երախտիքի թեման, ուզում եմ ընդգծել նրա անգնահատելի դերն առաջին գաղթականների տեղավորելու հարցում. Արամայիս Երզնկյանի հետ նա հիմնավոր ծրագրեր մշակեց` Արմավիրի մարզի աղուտները բերրի հողեր դարձնելու£ Իսկ երբ Ազգերի լիգան Նանսենին մերժեց նյութական միջոցներ տրամադրել` հայ գաղթականների հայրենադարձման համար, ի նպաստ ազնիվ այդ ծրագրի, նա ԱՄՆ¬ում ու Կանադայում դասախոսություններ կարդաց£ Այդ կերպ վաստակած գումարը, սակայն, բավարար չէր£ Եվ Նանսենն իր լայնեզր գլխարկով անցորդներից գումարներ մուրաց և 50 հազար դոլար ուղարկեց Հայաստան£ Միաժամանակ նա օգնեց հույն ռազմագերիներին` Թուրքիայից Հունաստան վերադառնալու... - Ձեր կազմակերպությունը կոչվում է «Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամ». ինչո՞ւ հիմնադրամ£ - Արդեն ասացի, որ սկզբում այն կոչվում էր Հայ¬ռուսական հիմնադրամ, որը Հայաստան տեղափոխելուց հետո ես չկամեցա անունն ամբողջությամբ փոխել£ Ու շատերը մտածում են, թե ինչ¬որ կապեր կան Նորվեգիայի հետ, թե ես այնտեղից աշխատավարձ եմ ստանում... Մեր գործով ու նպատակներով հետաքրքրվողները գիտեն, որ այդպես չէ£ Եթե Նանսենն ԱՄՆ¬ում ու Կանադայում գլխարկն էր հանում` մեզ համար նյութական միջոցներ մուրալու, ես ձեռքս եմ մեկնում` օգնություն խնդրելու£ Մարդիկ` ճանաչված պետական այրեր, անհատներ, խոստանում են, բայց շատ քչերն են, որ օգնել են` Նանսենի գրքերը հրատարակել£ Չեմ կարող չհիշատակել Ռայլֆ Յիրիկյանի անունը. նրա օժանդակությամբ ստեղծեցինք հասարակական հիմունքներով գործող փոքրիկ թանգարան, նկարահանեցինք հրաշալի մի ֆիլմ` «Ֆրիտյոֆ Նանսեն. աշխարհի խիղճը», որը ցուցադրվել է «Հ1», «Արարատ», «Կենտրոն», «Ար» հեռուստաալիքներով£ Նրա, ինչպես նաև Մարատ Ջանվելյանի, Վահագն Հովնանյանի, Հրանտ Վարդանյանի ու նրա որդիների աջակցությամբ մի քանի գրքեր ենք տպագրել£ Բայց այ` մեր մշակույթի նախարարությունը Նանսենի թեկուզ մեկ գիրք պետական միջոցներով չի փորձել տպագրել£ Ինչևէ£ Մեր վարչապետ Տ. Սարգսյանի ու փոխվարչապետ Ա. Գևորգյանի հետ զրուցելուց հետո ես հուսով եմ, որ Նանսենի գրքերի հրատարակման և թանգարանի հարցերը կլուծվեն պետական մակարդակով, և հոբելյանը կնշենք մեծ բարերարին վայել հանդիսավորությամբ£ Նանսենը 320 հազար հայ է փրկել. սա արդեն պարտավորեցնող է ամենքին ու յուրաքանչյուրիս£ Ի դեպ` հանդիսություններից հետո մենք կլուծարենք հիմնադրամը, որովհետև, համոզված եմ` այնժամ արդեն կգործի թանգարանը և կլինի Տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախարարությանը կից£ - Հիմնադրամ բառն, այո, ոմանք ընկալում են որպես ֆինանսական օղակ` մոռանալով, որ կա նաև բարոյական ու հոգևոր կապիտալ£ Այդպիսի կապիտալ կարո՞ղ է ստեղծվել մեր օրերում£ Մարդը ժամանակի ու միջավայրի ծնունդ է, բայց անհատները նաև ժամանակի ու միջավայրի վրա են ազդում£ Եվ որպեսզի Նանսենի կերպարն ընկալվի և նրան նմանվել ցանկացողներ լինեն, Ձեր հրատարակած գրքերը պետք է սեղանի գիրք դառնան. և հատկապես` գործարարների ու մատաղ սերնդի համար£ - Թող ինձ ներեն մեր գործարարները, բայց նրանց մեծ մասն անջրպետված է ժողովրդից, աղքատ մարդկանցից£ Ես քիչ առաջ Գյումրիի մանկատան մասին խոսեցի. այո, կային մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր չգիտեին` ով է Նանսենը, չգիտեին, որ օտարազգի այդ հայասերը վախճանվել է հայ բառը շուրթերին£ Այդ առումով, իսկապես, լուրջ աշխատանքներ պետք է տարվեն£ Եվ ցանկալի է` պետական մակարդակով£ Կարծում եմ` այդպես էլ կլինի£ Ես նույնիսկ դեմ եմ, որ Նորվեգիայի կառավարությունն օգնի` հոբելյանն այստեղ կազմակերպելու£ Հիմա կան անհատներ, որոնց հետ ես լուրջ հույսեր եմ կապում. վարչապետը, փոխվարչապետը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը£ Հուսով եմ, որ նրանցից մեկը կարող է դառնալ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը... Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ Եվրոպական ժողովուրդներն ու պետական գործիչները հոգնել են մշտնջենական Հայկական հարցից:

Խանդի զոհերը

47-ամյա Նատալյա Ուիլսոնը (Լեշչենկո) Վաշինգտոնի արվարձանում հաշվեհարդար է տեսել ամուսնու նախկին կնոջ ու նրա 8-ամյա որդու հետ£ Սպանվածը 2003 թ. Սոֆիայում գնդակահարված բուլղար միլիարդատեր Իլյա Պավլովի քույրն է£ Վիրջինիայի նահանգի Առլինգտոնի շրջանի ոստիկանությունը Նատալյային ձերբակալել է` երբ նրա ամուսին Նայդենովոյն իր նախկին կնոջն ու նրա որդուն` Պոլ Ուիլսոնին գտել է` կտրված կոկորդներով£ Ռուսաստանցի Նատալյան սկզբում փորձել է խաբել ոստիկաններին, սակայն ներկայացված ապացույցները նրան ստիպել են խոստովանել£ Ինչպես տեղեկացրել են ամերիկյան լրատվամիջոցները` ոստիկանությունը հիմա պարզում է, թե արդյո՞ք ստավրապոլցի Ն. Լեշչենկոն օրինականորեն է բնակվում ԱՄՆ¬ում. հայտնի է, որ նա ամերիկյան քաղաքացիություն չունի£ Մինչ Ամերիկա տեղափոխվելը նա բնակվել է Նովոսիբիրսկում, ամիսներ առաջ ամուսնացել է ամերիկացու հետ` վերցնելով նրա ազգանունը` Ուիլսոն£ Ինչպե՞ս կվարվի հանգուցյալի և նրան սպանողի ամուսին Լեստեր Ուիլսոնը` դեռ անհայտ է. նա հիմա խորը ցնցումների մեջ է£ :

Երկխոսություն «Այգաբացի տասնօրյակին»

Այս էլ ահա 11¬րդ փետրվարը, Հայաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքում որպես նորաստեղծ ավանդական հանդիսաշար, մեր արվեստասեր հանրությանն է ներկայացնում Իրանի հնամենի ու արդի մշակույթի նշանակալից երևույթները£ Պատմականորեն ձևավորված հայ¬իրանական բարիդրացիական հարաբերությունները, վերջին 10 տարիներին զարգացվող միջպետական համակողմանի կապերով, համատեղ գործունեության շոշափելի նվաճումներ են արձանագրում£ Երկու ժողովուրդների միջև դյուրացող փոխըմբռնումը, գաղտնիք չէ, խորանում է փոքրաթիվ աշխատակազմի նպատակասլաց ջանադրությամբ տարատեսակ միջոցառումներ նախաձեռնող ու պատշաճ հանրաճանաչ մամբ իրականացնող մշակույթի կենտրոնի շնորհիվ£ Հայաստանում ԻԻՀ դեսպանատան այդ կարևորագույն օղակի անմար եռանդն ուղղորդող մշակույթի խորհրդական Ռեզա Շաքիբայի հետ մեր աշխատակից Նվարդ Ասատրյանի առանձնազրույցով յուրովի արժևորում ենք կենտրոնի բազմաշերտ 10-ամյա «երթուղու» հիշարժան հանգրվանները£ - «Ավանգարդ»¬ի ընթերցողը լավատեղյակ է Ձեր գլխավորած կենտրոնի իրագործած մշակութային միջոցառումներից շատերին£ Հետահայաց ընդգրկումով, խնդրեմ, ներկայացրեք նրան Ձեր ամփոփ գնահատականը` մատնանշելով կայացած խոշոր նախագծերն ու դրանց դերը` հայ¬իրանական միջպետական մշակութային նոր եռամյա համաձայնագրի ուղենշային բովանդակության հստակեցման, ճշգրտման տեսակետից£ - Շնորհակալ եմ բարի խոսքերի համար և ցանկանում եմ նշել« որ երրորդ հազարամյակում մշակութային դիվանագիտությունը երկրների և ազգերի միջև կապերի հաստատման գործում դրական և ազդեցիկ դեր է կատարում:

Հեքիաթի մշտաբաց դռները

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի աշխույժ առօրյայում ներգրավվածները, ակամա, հետևել են ճեմասրահում ձևավորվող նորաբաց մշտական ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին£ Մինչ հերթական ներկայացման սկիզբը զմայլվել ապակեպատ ցուցափեղկերում խնամքով տեղակայված տիկնիկներով, որոնք այստեղ են հանգրվանել աշխարհի տասնյակ երկրներից 1975 թվականից ի վեր£ Եվ անպայման նկատել են տարատեսակ տիկնիկների շքախմբի առաջնորդին` ընկեր Պավլոսին£ Նախաձեռնվելով թատրոնի հիմնադիր դերասաններից մեկի` Պավլոս Բորոյանի կողմից` տիկնիկային արվեստի թանգարանը այս թատերաընտանիքի յուրաքանչյուր նոր սերնդից ավանդ է ստացել 1935¬ից հայ մշակութային կյանքում հաստատված թատրոնի ստեղծագործական տարեգրության էջերը խնամքով իմաստավորող պատմական վկայագրեր` տիկնիկներ, պիեսներ, նկարչական ձևավորման էսքիզներ, խաղացանկային ներկայացումներից արված լուսանկարներ ու դրանց վերաբերող մամուլի անդրադարձներ, ամենատարբեր մրցույթներում ու փառատոներում նվաճած մրցանակներ£ Հատկանշական է, որ այս թանգարանին ի պահ են տրվել 1982¬ին Երևանում տեղի ունեցած Անդրկովկասյան երկրների թատրոնների փառատոնի շրջանակներում կազմակերպված բեմանկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բոլոր տիկնիկներն ու էսքիզները£ «Հայաստան» հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ` 35-ամյա թանգարանի ֆոնդում այսօր առկա 3 հազարից ավելի տարատեսակ ցուցանմուշներից ընտրված մոտ 150 ամենաուշագրավների մասին այժմ հստակ պատկերացում կարող են կազմել տիկնիկայինի մեծ ու փոքր հանդիսատեսները, այստեղ անցկացվող տարամասշտաբ բազում մշակութային միջոցառումների մասնակիցները£ Տիկնիկային արվեստի երկրպագուների համար մեր մշակութային ժառանգության անկապտելի այս բաղկացուցիչը մոռացության ճիրաններից փրկելու պատասխանատվության առյուծի բաժինն իր փխրուն ուսերին պատվով կրում է Կարինե Գալստյանը, ով մասնագիտական փորձառությունը ձեռք է բերել 1985¬ից մինչ օրս Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական կերպարվեստի ֆոնդի վարույթով` 1998¬ից համատեղելով տիկնիկայինի թանգարանի հետ` թատրոնի հետ կապված լինելով աշխատանքային կենսագրության «արմատներով» դեռևս 1977¬ից£ Նրբաճաշակ ցուցափեղկերի ընդհանուր տպավորությամբ` հեքիաթի դռները տիկնիկայինի այցելուների համար հիմա շռայլորեն բացվում են մինչև հերթական ներկայացման սկսվելը£ Սրտացավությունը, որով տիկնիկայինի ներկա թատերաընտանիքում վերաբերվում են իրենց պատսպարող տան պատշաճ ու բարեկարգ խնամքին, վստահություն է ներշնչում ղեկավարի` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի որդեգրած աշխատաոճի նկատմամբ£ Հենց նրա խորագետ ուղղորդմամբ է, կարծում եմ, շեն մնում մանուկներին ու մեծերին միաժամանակ բարեկրթող այս մշակութային օջախը, որում իրենց տանտեր են զգում տարբեր սերնդի ներկայացուցիչները£ Նաև` վաղվա օրվա «շինարարները», որոնք իրենց ղեկավարի նորաշունչ մտահղացումների իրականացման եռուզեռում թրծում են ոչ միայն թատերարվեստին պիտանի բնատուր շնորհները, այլև թատրոնի մարդուն հարիր մյուս բոլոր հատկանիշները£ Սրանում վերստին համոզվում եմ, երբ տիկնիկայինում ստեղծագործական եռանդին ու կրքին հագուրդ տալու լայն հնարավորություն գտնող շնորհալի նորերի «պատվիրակները»` Զարուհի Անտոնյանը, Կարեն Խաչատրյանը, Աննա Պետրոսյանը, Տաթև Մելքոնյանն ու Լիանա Նիկողոսյանը կենսախինդ ակտիվությամբ խաղարկում են ամբողջացված թանգարանային մշտական ցուցադրության բացման արարողությունը£ Ասես հանպատրաստից ծնված թատերաէսքպ րոմտ, որի չարաճճի հումորաթաթավ մթնոլորտում ուրվագծվում է թանգարանի հիմնաքարը դնողի կոլորիտային կերպարը£ Ավագներից շատերն անմիջապես ճանաչում են հնամաշ սև ճամպրուկը, որով ժամանակին Պավլոս Բորոյանը շրջում էր պիոներական ճամբարներով£ Յուրատիպ այս մանրապատումը նույն ավագների համար շուտով տիկնիկային նորօրյա արվեստի մունետիկի նշանակություն է ստանում, երբ պատմական ճամպրուկի հետ տեղափոխելով նրանց փոքր դահլիճ` ներկայացնում է ոչ թե ամառային հանգիստ անցկացնող հազարավոր մանուկներին զվարճացնող հանրածանոթ հեքիաթների պարզունակ պատումներ` անշուք սև շիրմայի ետևից ցուցադրվող մեկ¬երկու տիկնիկներով, այլ մի գողտրիկ նովելաշունչ պատմություն Սիրո, մարդկային հարատենչ երազանքների ու ապրումների խորհրդանշական կերպավորմամբ, որի քնարական մատնամար դուկ հերոսները հնարամտորեն կերտվում են ու կենդանի զարմանահրաշ արտահայտչականություն ստանում ընդամենը 4 դերակատարների ձեռքերի արտասովոր ճկուն մատնավարժանքով£ Բազմաշերտ երիտասարդ արվեստագետ Զարուհի Անտոնյանի բեմադրատեսիլքով մարմնավորված «Ամպից պոկված հեքիաթը» իր բանաստեղծական տարանցիկ տրամադրություններով այնպես է կլանում փոքրիկ սրահի հանդիսատեսի ուշադրությունը, որ գրեթե ամեն մի դրվագը մանրակերտ ներկայացման դաջվում է ներկաներից յուրաքանչյուրի մտապատկերում` լակոնիկ ու խորունկ պարզությամբ տեղ հասցնելով իրենում պարփակված համամարդկային ասելիքի ենթաշերտերը£ Բարձրաճաշակ երաժշտական ձևավորմամբ բեմի հյուսկեն ափաչափ «ասպարեզում» տեղի ունեցող «իրադարձությունները» ընկալվում են որպես սեփական «ես»¬ի, ներամփոփ հոգեկան աշխարհի, ապրածի ու զգացածի մունջ ու խոսուն վերծանումներ` կենսախինդ աշխուժությամբ լցվելով ատրակցիոնային դրվագով£ Ամենանրբազգացների մոտ ինքնաբուխ պահանջ է արթնանում անհամեմատ պարզեցումը սյուժետային խաչաձևումների, որոնցով աստիճանաբար գերծանրաբեռնվում է բովանդակային հենքը` փոքր¬ինչ խաթարելով «ամպից պոկվածության» եթերայնությունը£ Առանձին քնարական պատկերների գեղանկարչական հմայքով, սակայն, հաղթահարվում է իմաստային խառնաշփոթի ակնթարթային ճնշումը` վերագրվելով ելևէջող խայտաբղետ զգացողությունների կուտակումներին, որոնք, բնականոն, պաշարում են մարդ արարածին երբեմն¬երբեմն£ Ընդհանուր հիացմունքը Զարուհի Անտոնյանի առաջին բեմադրափորձի արդիաոճ մատնակերտ ներկայացումից թևածում է փոքրիկ սրահի հեքիաթահանդերձ օդում£ Կրկնակի հոբելյար (թատրոնի` 75 և թանգարանի` 35) տիկնիկայինը արժանապատիվ ապրեցնողների ստեղծագործական ներուժի նկատմամբ նորովի անակնկալ հաստատված հավատով հեռանում են դահլիճից` իրենց հետ տանելով սիրազեղ հեքիաթից կլանած Գեղեցիկի ու Բարու հանապազօրյա կենսալիցքերի մի մեծ հոգեպահուստ£ :

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 2010

Արևելյան հաշվարկներով` 2010 թ. կամ Վագրի տարին սկսվում է փետրվարի 14¬ից£ Այս վագրի տարերքը մետաղն է, թալիսմանը` արծաթը£ Իսկ մետաղին բնորոշ են վճռականությունն ու նախաձեռնողականությունը, որոնք (չգիտես` ինչու) տղամարդկային բնութագրեր են համարվում£ Ընդհանուր առմամբ` ընթացիկ տարին աստղագետները հաջողակ են գնահատում, բայց նաև զգուշացնում, որ հիմնավորապես հանգստանալու հույս ոչ մեկը չպետք է ունենա, քանզի հպարտ Վագրը յուրաքանչյուրին իր հնարավոր մրցակիցն է համարում£ Այնպես որ` շատերը կունենան դժվարին ընթացք` երբ վեհությունն ու ունայնությունը կողք¬կողքի են քայլելու£ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2010¬ին գործարարության ու քաղաքական ոլորտում ի հայտ կգան նոր առաջնորդներ£ Այդ անհատականությունները, անձնատուր չլինելով համաշխարհային տնտեսական ճգաժամին ու գուցե նույնիսկ դրա շնորհիվ կկարողանան հաջողություններ արձանագրել և նոր մակարդակի բարձրացնել իրենց ընկերությունները£ Այդ առաջընթացին, սակայն, կնախորդեն հետաքրքրությունների սուր բախումներ, նենգադուլներ, որոնք կստիպեն նոր կադրեր որոնել, բացահայտել վստահելի համարված աշխատակիցներին ու գործընկերներին£ Իսկ իսկապես հավատարիմ գաղափարակիրներն ու աշխատակիցները վաստակած պարգևների կարժանանան£ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երևի թե պատահական չէ, որ այս Վագրը գալիս է եվրոպական Սուրբ Վալենտինի օրը£ Այնպես որ` արևելյան ու արևմտյան մշակույթների այդ զուգորդումը նույնպես հուշում է, որ տարին սեր և ռոմանտիկա է խոստանում£ Տարասեռ մտերիմների հարաբերություններն ավելի կջերմանան, հավատարմությունն է°լ ավելի կմեծանա£ Ընտանեկան հարաբերությունները ևս կամրապնդվեն, իսկ նույն հարկի տակ չապրող կամ ամուսնական գրանցում չունեցող զույգերը վերջապես կվճռեն օրինականացնել իրենց կապը£ Ընտանեկան կյանքի համար աստղերը բարեպատեհություն են խոստանում, որովհետև Վագրը նախընտրում է մեծ ընտանիքով ապրել և խնամքով հոգում է իր զավակների մասին£ Վագրի տարում ծնվածներն առանձնանում են հարցասիրությամբ, ձեռներեցությամբ և սովորելու մեծ ցանկությամբ£ Բայց լավ կլինի, որ ծնողները նրանցից կարգապահություն պահանջեն ու տոկունության վարժեցնեն, այլապես այդ վագրիկները կարող են վատնել ուժերն ու ունակությունները` միանգամից ամեն ինչի ձեռք գցելով և ոչ մի գործ ավարտին չհասցնելով£ Վախենալ պետք չէ` եթե վագրիկներին մշտապես կապտուկներով ու ճանկռվածքներով տեսնեք. տարիքի հետ նրանք ավելի ճարպիկ կդառնան, և վնասվածքներն էլ կնվազեն£ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ Ահեղ ու անկոտրում Վագրը վստահ է, որ իր մորթու քողարկաներկ շերտերն իրեն հրաշալիորեն թաքցնում են թշնամիներից. այդ պատճառով էլ նա համարձակվում է գաղտագողի մոտենալ հակառակորդին և զոհի վրա հարձակվել շատ մոտ տարածությունից£ Մարդկային հասարակությունում դա կարող է խայտառակ վիճաբանության, նույնիսկ սոցիալական հուզումների առիթ դառնալ, որովհետև դրա հետևանքով պարբերաբար կոտնահարվի մասնավոր ունեցվածքն ու անձնական կյանքի փակ էջերն ի հայտ կբերվի£ Գուցեև ավելի ընդգծվի տարբեր խավերի կենսամակարդակների տարբերությունը, բայց ընդհանուր առմամբ 2010¬ը մեծ անջրպետներ չի առաջացնի հարուստների ու աղքատների միջև£ Ընդհակառակը, ձեռներեց ու համարձակ մարդկանց գերազանց հնարավորություն կընձեռվի` վերելքի համար£ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ վագրը մաքրություն, ջերմություն ու քնքշանք սիրող կատու է և միայն դրանց առկայության պարագայում է իրեն լավ զգում£ Ուրեմն` եթե մարդը հարմարավետություն ստեղծի իր տանը, ապա Վագրի տարին նրա հանդեպ անտարբեր չի գտնվի ու կվարձատրի նրան£ Այսուհանդերձ, որքան էլ բարեկամաբար նա ձեզ վերաբերվի` չի կարելի անտեսել նրա սուր ճանկերն ու չանչերը£ Դատարկ ու աղքատ տներում նա ցույց կտա իր դաժան բնավորությունը£ Ի դեպ, Վագրը նաև տխրություն ու թախիծ չի սիրում. ահա թե ինչու 2010¬ի աստղագուշակը խորհուրդ է տալիս չհրաժարվել հաճույքներից` անկախ տարիքից£ :

Ինչպիսին կլինի տարին` անձամբ Ձեզ համար

Ըստ համրանք (նումերոլոգիա) կոչվող գիտության` մեր կյանքը բաղկացած է փուլերից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունն 9 տարի է£ Թերևս դրանով են պայմանավորված այն պնդումները, որ 9 տարին մեկ մեր կյանքում կրկնվում են լավ ու վատ դեպքերը, հաջողականությունն ու դժվարությունները£ Դժվար է ասել` ճի՞շտ են արդյոք այս տարվա մասին «պատմող» թվերը£ Այսպես թե այնպես` ժամանցի համար, կարծում ենք` կարելի է դրանով էլ զբաղվել£ Ինչպես արդեն նշել էինք 2009¬ի տարեվերջյան «Ավանգարդում»` 2010¬ի թիվը 3¬ն է (2+0+1+0)£ Նույն սկզբունքով դրան գումարեք ձեր ծննդյան ամսվա և օրվա թվերը£ Դիցուք` 27 հունիսի. 3+27+6=36=3+6=9£ Այս ամիս-ամսաթվին ծնվածի համար 2010 թվականը վերոնշյալ փուլի 9¬րդ տարին է£ Փորձեք հիշել` ինչպիսին է եղել 2002¬ը ձեզ համար. 2010¬ն իր «տոնայնությամբ» նման կլինի դրան£ Ներկայացվող աղյուսակը բոլորին կհուշի, թե ընդհանուր առմամբ ինչ է խոստանում կամ ինչից է զգուշացնում ընթացիկ տարին£ 9-ամյա փուլի 1¬ԻՆ ՏԱՐԻ. 2010¬ը ձեզ այցելում է «Կյանքից վերցրու ամեն ինչ» նշանաբանով£ Ծրագրեր կազմեք և համարձակորեն իրականացրեք դրանք£ Մի վախեցեք նոր գաղափարներից ու առաջարկություններից` եթե նույնիսկ դրանք սկզբում անիրագործելի թվան£ Հիշեք, որ այս տարի դուք հիմքեր եք ստեղծում նոր սկսվող փուլի` նաև առաջիկա 8 տարիների համար£ 2¬ՐԴ ՏԱՐԻ. Այս տարի բոլոր հիմքերն ունեք` սպասելու այն ամենի արդյունքին, ինչին ձգտել և ինչի ուղղությամբ ջանացել եք անցյալ տարի£ Սակայն ձեռքերը ծալած նստել ու միայն սպասել` անհեռանկար է. ամրապնդեք հաջողությունները£ Առաջընթացի համար ձեզ խիստ անհրաժեշտ են հուսալի զինակիցներ£ Այս տարին շատ բարեհաջող է` անձնական կյանքի համար£ Մանավանդ` եթե դեռ որոնում եք ձեր 2¬րդ կեսին, շատ հավանական է, որ կգտնեք հենց 2010¬ին£ 3¬ՐԴ ՏԱՐԻ. Տարին թեթև ու անհոգ կլինի£ Ավելի հաճախ շփվեք հաճելի մարդկանց հետ ու զվարճացեք£ Հաջողությունը ձեզ սպասում է ընկերական միջավայրում, երեկույթներում ու տոնակատարություններում£ Աշխատանքում ևս ամեն ինչ շատ լավ կդասավորվի, այն էլ` առանց լրացուցիչ ջանքերի£ 2010¬ը կպարգևի բազմաթիվ հետաքրքիր ծանոթություններ, որոնք կարող են նաև վերաճել բուռն, բայց ոչ մշտական սիրավեպերի£ 4¬ՐԴ ՏԱՐԻ. 9¬ամյա փուլի առաջին 3 տարիները հիմքեր ստեղծելու շրջան են եղել. հիմա հիմնական աշխատանքի ժամանակն է£ Համառություն ու բարեխղճություն ցուցաբերեք` հիշելով, որ հաջողությունն ամրապնդելու, նպատակների իրագործման համար այս տարի ձեր ներդրած ջանքերն անպայմանորեն կարդարացվեն£ Ինչ վերաբերում է անձնական կյանքին` թեթև սիրավեպեր մի սկսեք. 2010¬ը փոխադարձ վստահության ու բարեկամության վրա հիմնված շիտակ հարաբերությունների տարի է£ 5¬ՐԴ ՏԱՐԻ. Պտուղները քաղելու ժամանակն է£ Հրապուրիչ ու անսպասելի իրադարձություններ են սպասվում, ճամփորդություններ, հետաքրքիր ծանոթություններ£ Իսկ կարևոր ու պատասխանատու որոշումներն ավելի լավ է` հետաձգել£ Թողնել ապագային£ Այս տարին անձնական կյանքի ծաղկման շրջան է£ Միայնակները կարող է հանդիպեն իսկական, երկար սպասված սիրուն. ամուսնացածներն իրենց երկրորդ կեսի մեջ կհայտնաբերեն դրական նոր գծեր:

Շուն ու կատու չուտե°լ

Չինաստանում օրինագիծ է նախապատրաստվում, որն արգելում է շան ու կատվի մսի օգտագործումը` որպես սննդամթերք (տեղեկացրել է հՌվՖւցՈ-ն)£ Այդ կենդանիների միսն ուտող մասնավոր անձինք կտուգանվեն 5 հազար յուանի չափով (մոտավորապես 730 դոլար) կամ կբանտարկվեն 15 օրով£ Շան ու կատվի մսի առևտրով զբաղվող կազմակերպություններին 10.000-500.000 յուան տուգանք է սպառնում£ Սոցիալական գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ Չան Ցզյունյան, սակայն, նշել է, որ այդ օրինագիծն օրենք դարձնելու ճանապարհին խոչընդոտներ կան£ Մասնավորապես` Չինաստանի որոշ մասերում ընտանի այդ կենդանիների մսով սնունդը ազգային ավանդույթներով է պայմանավորված, թեև` մարդկանց կենսամակարդակի բարձրացումը նպաստում է հրաժարվել որոշ ավանդույթներից£ :

Դիմագետի մոտ` դատարանից առաջ

Ֆլորիդայի ազգայնամոլական խմբավորման` մարդասպանության մեջ մեղադրվող անդամներից մեկի համար վճարել են նաև դիմագետի մատուցած ծառայության ծախսերը£ Վերջինս ամեն օր ամբաստանյալի դեմքը նախշազարդում է ազգայնամոլական խորհրդանշաններով£ Ինչպես տեղեկացրել է Reuters¬ը` դատավորը նման պահանջ է ներկայացրել, որպեսզի երդվյալները կանխակալ վերաբերմունք չդրսևորեն նրա դաջվածքների հանդեպ£ Դատական յուրաքանչյուր նիստից առաջ 23-ամյա Ջոն Դիտուլիոյի մարմինը նաև փշալարերի գրիմապատկերներով, իսկ վիզը` անվայելուչ բառերով են «զարդարում»£ Այս ամենի համար օրական 150 դոլար է վճարվում նահանգի բյուջեից£ Դիտուլիոն մեղադրվում է 2006 թ. մի սևամորթի սպանության համար£ Սակայն ամբաստանյալը պնդում է, որ ինքը ոչ մեկի չի սպանել` թեև եղել է ազգայնական խմբավորման անդամ£ Եթե մեղադրանքն ապացուցվի` Ջոնին մահապատիժ է սպառնում£ :

Իսլամիստների ո՞րս

Գերմանիայի ոստիկանությունը զանգվածային շուրջկալ է կազմակերպել իսլամիստների դեմ£ Ինչպես տեղեկացրել է DW-WORLD¬ը` հղում կատարելով Բադեն-Վյուրտեմ բերգի քրեական գործերի գերատեսչությանը` այդ գործողությանը մասնակցել է իրավապահ մարմինների 300 աշխատակից և խուզարկություն է կատարվել 43 բնակարաններում£ Ստուգվել է 24-59 տարեկան 39 տղամարդ, ովքեր դատախազության ունեցած տվյալներով ահաբեկչական կազմակերպության համար նոր անդամներ են հավաքագրել և նպաստել են «ավելի քան 100 մարդու իսլամականացմանը»£ 7 հոգու մեղադրանք է առաջադրվել` կազմակերպված հանցագործությունների մասնակցելու համար£ 3 մարդ կալանվել է£ Նշվում է, որ հերթական «հավաքագրման» համար նրանք պետք է որևէ դպրոց գնային` Ղուրանը և արաբերեն լեզուն ուսումնասիրելու համար£ Նախկինում հաղորդվել էր, որ Աֆղանստանում ու Պակիստանի սահմանամերձ շրջաններում տեղակայված «Ալ-Քաիդա»¬ի ու «Թալիբան»¬ի մարզական ճամբարներում նախապատրաստվում են առնվազն 30 գերմանացի իսլամիստներ£ Հատուկ ծառայությունները նաև հայտարարել են, որ իրենց հաջողվել է Գերմանիայի տարածքում բացահայտել ահաբեկիչների հավաքագրման մի քանի ցանցեր£ Սահմանադրության պահպանման բեռլինյան գերատեսչության տվյալներով` միայն Բեռլինում բնակվող իսլամիստների կողմնակիցներից 430¬ը պատրաստ են բռնարարքների£ :

«Սեյֆ Իսլամը»` սպանված

Ռուսաստանի հատուկ ծառայություններից տեղեկատվություն է տարածվել, որ Դաղստանի Բոտլիխսկի շրջանում սպանվել է «Սեյֆ Իսլամ» մականունով հայտնի Մոհմադ Մոհամադ Շաբաանը£ Ըստ լուրերի` նա Եգիպտոսի քաղաքացի է, ծնված 1961 թ.£ Նրա հետ ոչնչացվել է նաև մեքենայով նրան ուղեկցող, գրոհայինների աջակից Իբրահիմ Մահմեդովը£ Եգիպտական իշխանությունների պահանջով «Սեյֆ Իսլամը» հետախուզման մեջ էր` ահաբեկչական գործունեության համար£ 90¬ականների սկզբում այս գրոհայինը մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին, եղել է Սուդանում, Սոմալիում, Լիբանանում և Վրաստանում£ 1992¬ին նա Չեչնիա է եկել` մասնակցելու դաշնային ուժերի դեմ մղվող մարտերին£ Խատտաբի հետ նա Հյուսիսային Կովկասում կազմավորել է «Ալ¬Քաիդա»¬ի ցանցը£ Սերտ կապեր է պահպանել Դուդաևի հետ, անմիջական մասնակցություն ունեցել չեչենական գործողություններին£ 1996¬1998 թթ. նա գլխավորել է «Բենեվոլենս Ֆաունդեյշն ինտերնեյշնլ» բարեգործական հիմնադրամի Գրոզնիի մասնաճյուղը£ :

Այսուհետ անթաքույց` նաև բանակում

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը և Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Մայք Մալենը Սենատում լսումների ժամանակ հայտարարել են զինված ուժերում համասեռամոլների կացության օրինականացման ուղղությամբ աշխատանքների մասին (գրել է The New York Times¬ը)£ Սպասվում է, որ զինվորական բարձրագույն պաշտոնյաների այս նախաձեռնությունը կհանգեցնի 1993¬ին ընդունված օրենքի պահանջների վերացմանը£ Իսկ այդ օրենքի համաձայն` համասեռամոլ¬զինծառայողների առնչությամբ գործում էր «չեն հարցնում` մի ասա» սկզբունքը£ Այսինքն, բանակում ծառայել արգելվում է այն զինծառայողներին, ովքեր բացահայտորեն խոստովանում էին իրենց հակումերը£ Միաժամանակ էլ հրամանատարներին արգելվում էր զինվորներին հարցեր տալ` նրա սեռական կողմնորոշումների մասին£ Բացի այդ, օրենքը նախատեսում է զինվորականին զորացրել այն դեպքում, եթե նրա ոչ ավանդական կողմնորոշումն ապացուցված է հատուկ քննությամբ և 3¬րդ անձի դիմումի առկայության դեպքում£ Այդ օրենքն ընդունվել էր 1993 թ.` նախագահ Բիլ Քլինթոնի օրոք£ Ժողովրդավար¬նախագահն այն ժամանակ ցանկացել է վերացնել բանակում ծառայող «երկնագույնների» սահմանափակումները, սակայն Կոնգրեսը դեմ է եղել£ The Wall Street Journal¬ի հարցման արդյունքներով` Զինված ուժերում ծառայող համասեռամոլների նկատմամբ սահմանափակումները վերացնելու օգտին արտահայտվել է ամերիկացիների 69 %¬ը (1993¬ին` 43 %¬ը)£ Army Times¬ի տեղեկատվությամբ` իրենց այս հակումների պատճառով 2009¬ի ընթացքում ԱՄն¬ի բանակից արձակվել է 428 մարդ, իսկ 2008¬ին` 619£ :

Պատմության էջերը չեն փակվում

Օսվենցիմում կալանավորների վրա կատարած իր դաժան փորձերով հայտնի բժիշկ Յոզեֆ Մենգելիի օրագիրը Կոննեկտիկուտ նահանգի մի աճուրդում գնել է բանտարկյալներից մեկի թոռը (տեղեկացրել է ամերիկյան Hartford Courant թերթը)£ Իր անձը բացահայտել չկամեցող այդ բարեգործ հրեան մտադիր է այդ փաստաթուղթը հանձնել Հոլոքոստի թանգարանին£ Աճուրդի կազմակերպիչներն էլ իրենց հերթին հրաժարվել են ասել, թե ով է օրագիրը վաճառողը և նշել են միայն, որ նա «Մենգելե ընտանիքի մերձավորներից» է ու բնակվում է Գերմանիայում£ :

Գործարքի գումարը դեռ հայտնի չէ£

Ի դեպ` 2010 թ. հունվար ամսին նույն` Ստեմֆորդի աճուրդում 180 էջանոց այդ օրագիրն արդեն ներկայացվել էր` 60 հազար դոլարի դիմաց£ Սակայն գնորդ չէր հայտնվել, և գինն իջեցվել էր 35 հազար դոլար£ Գերմանացի բժիշկ Յոզեֆ Մենգելեն 2¬րդ աշխարհամարտի տարիներին Աուշվից ճամբարում անձամբ զբաղվում էր կալանյալների ընտրասերմամբ (սելեկցիա)£ Նրա կարգադրությամբ ոչնչացվել է շուրջ 400 հազար բանտարկյալ£ Պատերազմից հետո մարդասպան-բժիշկը փախել է Բրազիլիա, որտեղ 1960 թ. սկսել է հուշեր գրել, որոնցում շարադրել է իր գաղափարները` գենետիկորեն «կապուտաչյա արիացիների» «մաքուր» ռասա ստանալու վերաբերյալ£ Նրան այդպես էլ չեն հայտնաբերել` դատարանին հանձնելու համար£ Մենգելեն հենց Բրազիլիայում էլ վախճանվել է` 1979 թ.£ :