Ծաղիկներ` Տերյանի հուշաքարին


Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առթիվ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրել Բանաստեղծի հուշաքարին: Հիշատակի արարողությունը միայն սկիզբն է մեծանուն բանաստեղծի հոբելյանական միջոցառումների, որոնք կազմակերպում է ՀՀ կառավարության Վահան Տերյանի 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը: Մտավորականներից ու պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հոբելյանական հանձնաժողովի նախագահն է վարչապետը: Հոբելյանական միջոցառումները ներառում են ինչպես ավանդական տերյանական օրերը` բանաստեղծի ծննդավայրում և Օրենբուրգում (Ռուսաստանի Դաշնութ յուն), այնպես էլ ուսանողական մրցույթ-փառատոն, հուշանվեր-գրքույկի ու «Վահան Տերյան» հանրագիտարանի հրատարակում, ցուցահանդեսներ, համադպրոցական մրցույթ ներ և այլն: