Պատմության էջերը չեն փակվում


Օսվենցիմում կալանավորների վրա կատարած իր դաժան փորձերով հայտնի բժիշկ Յոզեֆ Մենգելիի օրագիրը Կոննեկտիկուտ նահանգի մի աճուրդում գնել է բանտարկյալներից մեկի թոռը (տեղեկացրել է ամերիկյան Hartford Courant թերթը)£ Իր անձը բացահայտել չկամեցող այդ բարեգործ հրեան մտադիր է այդ փաստաթուղթը հանձնել Հոլոքոստի թանգարանին£ Աճուրդի կազմակերպիչներն էլ իրենց հերթին հրաժարվել են ասել, թե ով է օրագիրը վաճառողը և նշել են միայն, որ նա «Մենգելե ընտանիքի մերձավորներից» է ու բնակվում է Գերմանիայում£