Շուն ու կատու չուտե°լ


Չինաստանում օրինագիծ է նախապատրաստվում, որն արգելում է շան ու կատվի մսի օգտագործումը` որպես սննդամթերք (տեղեկացրել է հՌվՖւցՈ-ն)£ Այդ կենդանիների միսն ուտող մասնավոր անձինք կտուգանվեն 5 հազար յուանի չափով (մոտավորապես 730 դոլար) կամ կբանտարկվեն 15 օրով£ Շան ու կատվի մսի առևտրով զբաղվող կազմակերպություններին 10.000-500.000 յուան տուգանք է սպառնում£ Սոցիալական գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ Չան Ցզյունյան, սակայն, նշել է, որ այդ օրինագիծն օրենք դարձնելու ճանապարհին խոչընդոտներ կան£ Մասնավորապես` Չինաստանի որոշ մասերում ընտանի այդ կենդանիների մսով սնունդը ազգային ավանդույթներով է պայմանավորված, թեև` մարդկանց կենսամակարդակի բարձրացումը նպաստում է հրաժարվել որոշ ավանդույթներից£