Իսլամիստների ո՞րս


Գերմանիայի ոստիկանությունը զանգվածային շուրջկալ է կազմակերպել իսլամիստների դեմ£ Ինչպես տեղեկացրել է DW-WORLD¬ը` հղում կատարելով Բադեն-Վյուրտեմ բերգի քրեական գործերի գերատեսչությանը` այդ գործողությանը մասնակցել է իրավապահ մարմինների 300 աշխատակից և խուզարկություն է կատարվել 43 բնակարաններում£ Ստուգվել է 24-59 տարեկան 39 տղամարդ, ովքեր դատախազության ունեցած տվյալներով ահաբեկչական կազմակերպության համար նոր անդամներ են հավաքագրել և նպաստել են «ավելի քան 100 մարդու իսլամականացմանը»£ 7 հոգու մեղադրանք է առաջադրվել` կազմակերպված հանցագործությունների մասնակցելու համար£ 3 մարդ կալանվել է£ Նշվում է, որ հերթական «հավաքագրման» համար նրանք պետք է որևէ դպրոց գնային` Ղուրանը և արաբերեն լեզուն ուսումնասիրելու համար£ Նախկինում հաղորդվել էր, որ Աֆղանստանում ու Պակիստանի սահմանամերձ շրջաններում տեղակայված «Ալ-Քաիդա»¬ի ու «Թալիբան»¬ի մարզական ճամբարներում նախապատրաստվում են առնվազն 30 գերմանացի իսլամիստներ£ Հատուկ ծառայությունները նաև հայտարարել են, որ իրենց հաջողվել է Գերմանիայի տարածքում բացահայտել ահաբեկիչների հավաքագրման մի քանի ցանցեր£ Սահմանադրության պահպանման բեռլինյան գերատեսչության տվյալներով` միայն Բեռլինում բնակվող իսլամիստների կողմնակիցներից 430¬ը պատրաստ են բռնարարքների£