Արժանացել են խրախուսման


ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով խրախուսման են արժանացել «Արմ-Աէրո ՓԲԸ մի շարք աշխատակիցներ£ Ընկերության գործադիր տնօրեն Լևոն Արտավազդի Կարապետյանը հանդիսավոր պայմաններում հանձնելով մեդալները, շնորհավորել է նրանց և նորանոր հաջողություններ է մաղթել 2010 թ.£ «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվել են 1¬ին կարգի օդաչու, թռիչքների կազմակերպման և իրականացման գծով տնօրենի տեղակալ Ստեփան Օհանյանը, 1¬ին կարգի բորտմեխանիկ, ուղղաթիռների շահագործման գծով հրահանգիչ Արա Հունանյանը£ «Անդրանիկ Օզանյան» մեդալով` տեխնիկական սպասարկման գծով 2¬րդ կարգի ինժեներ Ալբերտ Ջիվարյանը, օդանավերի սպասարկման գծով 1¬ին կարգի ավիատեխնիկ Գրիգոր Սիմոնյանը, դիսպետչեր-ռեգիստրատոր, ուղևորների սպասարկող և ուղեկցող Ղարիբ Սարգսյանը, 1¬ին կարգի մասնագետ, ավիալաբորատորիայի պետ Ռոբերտ Սարգսյանը, օդաչուների օպերատիվ և պարբերաբար սպասարկման գծով 1¬ին կարգի ավիատեխնիկ Սերգեյ Խալաթյանը£ «Վազգեն Սարգսյան» մեդալով` ՄԻ-8 ուղղաթիռի 2¬րդ կարգի օդաչու Կարեն Վարդանյանը, ՄԻ-8 ուղղաթիռի 1¬ին կարգի օդաչու Յուրիկ Գասպարյանը, օդանավերի տեխնիկական շահագործման գծով 1¬ին կարգի մասնագետ Սերգեյ Քոչարովը£ Համաձայն ընդունված ավանդույթի, պարգևատրվածները մի շարք ընկերների հետ ծաղկեփունջ դրեցին և նկարվեցին 1991-95 թթ. Արցախյան պատերազմի ժամանակ զոհված օդաչուների հուշախաչքարի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը, ովքեր լեռնա¬կլիմայական բարդ պայմաններում, վաղ առավոտյան և ուշ երեկոյան ձգտել են ապահովել ինքնապաշտպանական դիրքերը անհրաժեշտ պարագաներով (զենքով, զինամթերքով, սննդով, հագուստեղենով, դեղորայքով և այլն)` փրկելով տասնյակ¬հարյուրավոր վիրավորների կյանքն ու զոհվածների մարմինները տեղափոխելով հայրենիք£ Նրանց անունները փորագրված են հուշարձանի վրա. Դալլաքյան Ա. Լ., Հովհաննիսյան Ա. Ու., Դավթյան Է. Գ., Անտոնյան Մ. Ս., Մարգարյան Կ. Է., Մինասյան Ժ. Վ., Կիրակոսյան Գ. Մ., Խաչիկյան Է. Վ., Դանիելյան Գ. Գ., Մուրադյան Դ. Ա., Գրիգորյան Ա. Օ., Միքայելյան Ի. Ռ., Մանուկյան Օ. Լ., Գուլյաև Վ. Մ., Տերյոխին Վ. Վ.£ Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար զոհաբերելով իրենց կյանքը, ապահովել են մեր հաղթանակը արցախյան պատերազմում և 2¬րդ աշխարհամարտում, ապահովել ներկա սերունդների խաղաղ կյանք` հզորացնելու Հայրենիքը£ «Էրեբունի» օդանավակայանը բաց երկնքի տակ թանգարան է սերունդների ռազմա¬հայրենասիրական դաստիարակությունը բարձրացնելու նպատակով£ Նրա կից տարածքում զետեղված է ՄՊ զոհերին նվիրված հուշահամալիրը, որի վրա փորագրված են ռազմական գործողությունների էտյուդ¬ուրվագծերը` հայերեն «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» հավաստիացմամբ£ Հարևան շենքի 2¬րդ հարկի պատին հսկայական դրվագապատկերը խորհրդանշում է ապագա թռիչքը դեպի տիեզերք, իսկ հրապարակում տեղադրված հուշաքարը հուշում է` «Այստեղ տեղադրվել է Արտեմ Միկոյանի հուշարձանը». գեներալ-գնդապետի, տեխնիկական գիտությունների դոկտորի, կործանիչ ՄԻԳ¬երի կոնստրուկտորի, սոցաշխատանքի կրկնակի հերոսի, որի անվամբ օրինական հպարտություն են ապրում բոլոր հայերը£ Օդանավակայանի փակ տարածքում կարելի է տեսնել «կենդանի» ՄԻԳ¬եր, ՄԻ-8 և այլ տիպի օդանավեր, սպասարկման և ապահովման ինֆրաստրուկտուրայի օբյեկտներ£ Այստեղից են ուղևորվում սահմանամերձ շրջաններ և Արցախ տարբեր հանձնաժողովներ, մոնիտորինգի խմբեր, ղեկավարներ, ռազմական և այլ պատվիրակություն ներ£ Ավիացիայի մարշալ Ս. Ա. Խուդյակովի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները այստեղ են անցկացնում պրակտիկ թռիչքային պարապմունքները ուսումնական ինքնաթիռի և ուղղաթիռի վրա£ «Էրեբունի» օդանակավայականը յուրահատուկ շինություն է` թևերով նման ինքնաթիռի, որի ճարտարապետներ Գ. Ասատրյանը և Լ. Խրիստափորյանը, կոնստրուկտորներ Է. Թոսունյանը և Խ. Բաղրամյանը ջանքեր չեն խնայել` ինքնատիպ ու հարմարավետ համալիր ստեղծելու համար£ Նման օդանավակայան կառուցվել է նաև Գյումրիում£

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ