Դիմագետի մոտ` դատարանից առաջ


Ֆլորիդայի ազգայնամոլական խմբավորման` մարդասպանության մեջ մեղադրվող անդամներից մեկի համար վճարել են նաև դիմագետի մատուցած ծառայության ծախսերը£ Վերջինս ամեն օր ամբաստանյալի դեմքը նախշազարդում է ազգայնամոլական խորհրդանշաններով£ Ինչպես տեղեկացրել է Reuters¬ը` դատավորը նման պահանջ է ներկայացրել, որպեսզի երդվյալները կանխակալ վերաբերմունք չդրսևորեն նրա դաջվածքների հանդեպ£ Դատական յուրաքանչյուր նիստից առաջ 23-ամյա Ջոն Դիտուլիոյի մարմինը նաև փշալարերի գրիմապատկերներով, իսկ վիզը` անվայելուչ բառերով են «զարդարում»£ Այս ամենի համար օրական 150 դոլար է վճարվում նահանգի բյուջեից£ Դիտուլիոն մեղադրվում է 2006 թ. մի սևամորթի սպանության համար£ Սակայն ամբաստանյալը պնդում է, որ ինքը ոչ մեկի չի սպանել` թեև եղել է ազգայնական խմբավորման անդամ£ Եթե մեղադրանքն ապացուցվի` Ջոնին մահապատիժ է սպառնում£