«Սեյֆ Իսլամը»` սպանված


Ռուսաստանի հատուկ ծառայություններից տեղեկատվություն է տարածվել, որ Դաղստանի Բոտլիխսկի շրջանում սպանվել է «Սեյֆ Իսլամ» մականունով հայտնի Մոհմադ Մոհամադ Շաբաանը£ Ըստ լուրերի` նա Եգիպտոսի քաղաքացի է, ծնված 1961 թ.£ Նրա հետ ոչնչացվել է նաև մեքենայով նրան ուղեկցող, գրոհայինների աջակից Իբրահիմ Մահմեդովը£ Եգիպտական իշխանությունների պահանջով «Սեյֆ Իսլամը» հետախուզման մեջ էր` ահաբեկչական գործունեության համար£ 90¬ականների սկզբում այս գրոհայինը մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին, եղել է Սուդանում, Սոմալիում, Լիբանանում և Վրաստանում£ 1992¬ին նա Չեչնիա է եկել` մասնակցելու դաշնային ուժերի դեմ մղվող մարտերին£ Խատտաբի հետ նա Հյուսիսային Կովկասում կազմավորել է «Ալ¬Քաիդա»¬ի ցանցը£ Սերտ կապեր է պահպանել Դուդաևի հետ, անմիջական մասնակցություն ունեցել չեչենական գործողություններին£ 1996¬1998 թթ. նա գլխավորել է «Բենեվոլենս Ֆաունդեյշն ինտերնեյշնլ» բարեգործական հիմնադրամի Գրոզնիի մասնաճյուղը£