ՎԵՐՋԻ՞Ն ՎԵՐՋԱԿԵՏԸ


Ընդդիմությունը պատրաստվում է մարտի 1¬ին. իհարկե` ոչ այն իմաստով, ինչը սովորաբար վերհիշում ենք նշված ամսաթվի մասին լսելիս£ Այդ օրը նախատեսվող ավելի քան խաղաղ հանրահավաքի թեման քննարկվում է վաղուց, թեև այս պահին էլ նախքան միտինգի օրը դեռ մի քանի շաբաթ կա£ Իսկ այսքան «երկար տարածությունը» դեռևս չկայացած իրադարձությամբ լցնելը ավելի շատ վկայում է, որ մինչ այդ ուրիշ ասելիք ու անելիք պարզապես չկա£ Հետևաբար պարզ է, որ թեև քաղաքական ձմեռն էլ դեռևս չի ավարտվել, բայց Հայ Ազգային Կոնգրեսն ինքն իր համար հերթական քաղաքական սեզոնը պատմության գիրկն ուղարկած է համարում` միաժամանակ շարունակելով սպասել ավելի բարենպաստ եղանակների, որոնք այդպես էլ չեն գալիս£ Իսկ անուրախ այդ տարելիցի առիթով, ինչպես նախորդ ու կարելի է վստահ լինել, որ նաև հաջորդ տարիներին, թերևս, դարձյալ հավաքներ են տեղի ունենալու... Եվ դատելով նշված միջոցառման շուրջ ընթացող իմիջիայլոց քննարկումներից` դրանք ամենատխուր հանրահավաքներից են դառնալու£ Տխուր` ոչ միայն ու ոչ այնքան տարելիցի, այլ նաև ու հատկապես Կոնգրեսի պարագայում քաղաքական զարգացումների մայրամուտը դիտարկելու առումով£ Այն առումով, որ հերթական անգամ արմատականներն ինքնակամ, բայց ստիպված են քաղաքական պայքարի վերջակետը դնել£ Ու միգուցե հենց վերջին վերջակետի նախերգանքը օրերս ՀԱԿ առաջնորդներից մեկի ասուլիսում հնչեց, երբ երբեմնի ոգևորված միտինգավորներից մեկը վերջին երկու տարիների իրենց պայքարը տանուլ տված հայտարարեց` միաժամանակ փաստելով, որ առավել ևս հետայսու ընտրազանգվածն իրենցից լուրջ ակնկալիքներ չի կարող ունենալ... Թվում է` ահա և վերջ. ամեն ինչ կարելի է ավարտված համարել և մարտիմեկյան հանրահավաքն էլ ինչ¬որ առումով պարտադրված, որը, սակայն, այս պատմության անհրաժեշտ ամփոփումն է դառնալու£ Լևոն Տեր¬Պետրոսյանն էլ ինչպես անսպասելիորեն եկել էր, նույնքան էլ հանկարծակի քաղաքական հրաժեշտի ելույթ է ունենալու£ Իհարկե, չի բացառվում, որ առաջին Նախագահի հանրահավաքային ելույթը, ինչի մասին կոնգրեսամերձ շրջանակներն արդեն խոսում են, իսկապես վերջինը դառնա£ Մանավանդ, որ նախքան մարտի 1¬ը, համապատասխան որոշումը ծանր ու թեթև անելու ժամանակ դեռ շատ կա£ Թեև այնքանով, որքանով կորցնելու այլևս ոչինչ չի մնացել` կարելի է նույնիսկ չշտապել£ Իսկ միակ «խայծը», որ հանրահավաքի կազմակերպիչներին լրիվ մենակ չի թողնի և որոշակի ընտրազանգվածի դեռևս Մատենադարանի մոտ կհավաքի, վերջիններիս դժգոհության հանգեցման ակնկալիքն է, որն ավելի շատ մարող հույսի է նման£ Թեև դեռ հարց է, թե այս անգամ ընտրազանգվածը ելույթներով «կհագենա՞», թե՞ դրանց նկատմամբ իմունիտետն արդեն այնքան է մեծացել, որ միտինգային տրամադրություններով ընտրազանգվածին լիցքաթափելու գործը նույնպես անհեռանկարային կարելի է համարել£ Շնորհիվ հարուստ փորձի` կանխատեսելի իրավիճակը, որն ստեղծվելու է նշված հանրահավաքում, արմատականները բոլորից լավ են պատկերացնում£ Եվ այս պարագայում ակնհայտորեն կորցնելու ոչինչ չունենալով` ՀԱԿ¬ից արդեն կարծիքներ են հնչում, թե առաջին Նախագահի ելույթից և ընդհանրապես մարտի 1¬ի հանրահավաքից իրենք այլևս ակնկալիքներ չունեն£ Արմատականների երևութական ներկայությունը հաշվի առնելով` ընդդիմադիր դաշտը դեռ ինչ¬որ ժամանակ էլի զբաղված կարելի է համարել£ Վերջնական ամայացումը գարնանը` մարտիմեկյան հանրահավաքից հետո կարող է ավելի նկատելի դառնալ` երբ ձնհալից հետո պարզվի, որ ձյան շերտից ազատված հողը բացարձակապես մերկ է£ Հենց խոպանն զբաղեցնելու անթաքույց շահախնդրությամբ էլ կարելի է բացատրել այս օրերին բեմադրվող Ժառանգություն-Դաշնակցություն հրաժեշտի արարողությունը£ Հայրենի քաղաքական ուժերը վաղուց է հայտնի, որ ամբողջն են սիրում և չնայած հավանականության փոքր չլինելուն` այս դեպքում նույնպես վերոնշյալ քաղուժերը նման արդյունքի միասնաբար հասնելու ջանքեր հաստատ չեն գործադրի£ Ի վերջո այն, ինչը միավորել է այս զույգին, այլևս հրատապ չէ, իսկ բացի հայ¬թուրքական հարաբերություններից` թե° առաջին, թե° երկրորդ դեպքում պարզ է, որ սեփական խնդիրները լուծելու հրամայականն է առաջնային£ Իսկ նույն հայ¬թուրքական հարաբերություններից ծնված Ժառանգություն¬Դաշնակցություն ջերմությունը սկզբից ևեթ ժամանակավորության դրոշմն էր կրում և առավելապես միտված էր տվյալ շրջանի քաղաքական¬կուսակցական շահի սպասարկմանը£ Հետևաբար, նախկինում թե հիմա` Կոնգրեսը չէր կարող իր անկանխատեսելի մրցակիցների հավակնություններին անտարբերությամբ վերաբերվել£ Իսկ վերջին ակորդից առաջ ավելի քան ակնհայտ է, որ արմատականների համար ընդդիմադիր դաշտի անապատացումն ավելի նախընտրելի է, քան, ինչպես իրենք են ասում` այն «ազգայնական արկածախնդիրներով» ներկայացված տեսնելն ու առավել ևս` հանդուրժելը£