Հեքիաթի մշտաբաց դռները


Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի աշխույժ առօրյայում ներգրավվածները, ակամա, հետևել են ճեմասրահում ձևավորվող նորաբաց մշտական ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին£ Մինչ հերթական ներկայացման սկիզբը զմայլվել ապակեպատ ցուցափեղկերում խնամքով տեղակայված տիկնիկներով, որոնք այստեղ են հանգրվանել աշխարհի տասնյակ երկրներից 1975 թվականից ի վեր£ Եվ անպայման նկատել են տարատեսակ տիկնիկների շքախմբի առաջնորդին` ընկեր Պավլոսին£ Նախաձեռնվելով թատրոնի հիմնադիր դերասաններից մեկի` Պավլոս Բորոյանի կողմից` տիկնիկային արվեստի թանգարանը այս թատերաընտանիքի յուրաքանչյուր նոր սերնդից ավանդ է ստացել 1935¬ից հայ մշակութային կյանքում հաստատված թատրոնի ստեղծագործական տարեգրության էջերը խնամքով իմաստավորող պատմական վկայագրեր` տիկնիկներ, պիեսներ, նկարչական ձևավորման էսքիզներ, խաղացանկային ներկայացումներից արված լուսանկարներ ու դրանց վերաբերող մամուլի անդրադարձներ, ամենատարբեր մրցույթներում ու փառատոներում նվաճած մրցանակներ£ Հատկանշական է, որ այս թանգարանին ի պահ են տրվել 1982¬ին Երևանում տեղի ունեցած Անդրկովկասյան երկրների թատրոնների փառատոնի շրջանակներում կազմակերպված բեմանկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բոլոր տիկնիկներն ու էսքիզները£ «Հայաստան» հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ` 35-ամյա թանգարանի ֆոնդում այսօր առկա 3 հազարից ավելի տարատեսակ ցուցանմուշներից ընտրված մոտ 150 ամենաուշագրավների մասին այժմ հստակ պատկերացում կարող են կազմել տիկնիկայինի մեծ ու փոքր հանդիսատեսները, այստեղ անցկացվող տարամասշտաբ բազում մշակութային միջոցառումների մասնակիցները£ Տիկնիկային արվեստի երկրպագուների համար մեր մշակութային ժառանգության անկապտելի այս բաղկացուցիչը մոռացության ճիրաններից փրկելու պատասխանատվության առյուծի բաժինն իր փխրուն ուսերին պատվով կրում է Կարինե Գալստյանը, ով մասնագիտական փորձառությունը ձեռք է բերել 1985¬ից մինչ օրս Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական կերպարվեստի ֆոնդի վարույթով` 1998¬ից համատեղելով տիկնիկայինի թանգարանի հետ` թատրոնի հետ կապված լինելով աշխատանքային կենսագրության «արմատներով» դեռևս 1977¬ից£ Նրբաճաշակ ցուցափեղկերի ընդհանուր տպավորությամբ` հեքիաթի դռները տիկնիկայինի այցելուների համար հիմա շռայլորեն բացվում են մինչև հերթական ներկայացման սկսվելը£ Սրտացավությունը, որով տիկնիկայինի ներկա թատերաընտանիքում վերաբերվում են իրենց պատսպարող տան պատշաճ ու բարեկարգ խնամքին, վստահություն է ներշնչում ղեկավարի` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի որդեգրած աշխատաոճի նկատմամբ£ Հենց նրա խորագետ ուղղորդմամբ է, կարծում եմ, շեն մնում մանուկներին ու մեծերին միաժամանակ բարեկրթող այս մշակութային օջախը, որում իրենց տանտեր են զգում տարբեր սերնդի ներկայացուցիչները£ Նաև` վաղվա օրվա «շինարարները», որոնք իրենց ղեկավարի նորաշունչ մտահղացումների իրականացման եռուզեռում թրծում են ոչ միայն թատերարվեստին պիտանի բնատուր շնորհները, այլև թատրոնի մարդուն հարիր մյուս բոլոր հատկանիշները£ Սրանում վերստին համոզվում եմ, երբ տիկնիկայինում ստեղծագործական եռանդին ու կրքին հագուրդ տալու լայն հնարավորություն գտնող շնորհալի նորերի «պատվիրակները»` Զարուհի Անտոնյանը, Կարեն Խաչատրյանը, Աննա Պետրոսյանը, Տաթև Մելքոնյանն ու Լիանա Նիկողոսյանը կենսախինդ ակտիվությամբ խաղարկում են ամբողջացված թանգարանային մշտական ցուցադրության բացման արարողությունը£ Ասես հանպատրաստից ծնված թատերաէսքպ րոմտ, որի չարաճճի հումորաթաթավ մթնոլորտում ուրվագծվում է թանգարանի հիմնաքարը դնողի կոլորիտային կերպարը£ Ավագներից շատերն անմիջապես ճանաչում են հնամաշ սև ճամպրուկը, որով ժամանակին Պավլոս Բորոյանը շրջում էր պիոներական ճամբարներով£ Յուրատիպ այս մանրապատումը նույն ավագների համար շուտով տիկնիկային նորօրյա արվեստի մունետիկի նշանակություն է ստանում, երբ պատմական ճամպրուկի հետ տեղափոխելով նրանց փոքր դահլիճ` ներկայացնում է ոչ թե ամառային հանգիստ անցկացնող հազարավոր մանուկներին զվարճացնող հանրածանոթ հեքիաթների պարզունակ պատումներ` անշուք սև շիրմայի ետևից ցուցադրվող մեկ¬երկու տիկնիկներով, այլ մի գողտրիկ նովելաշունչ պատմություն Սիրո, մարդկային հարատենչ երազանքների ու ապրումների խորհրդանշական կերպավորմամբ, որի քնարական մատնամար դուկ հերոսները հնարամտորեն կերտվում են ու կենդանի զարմանահրաշ արտահայտչականություն ստանում ընդամենը 4 դերակատարների ձեռքերի արտասովոր ճկուն մատնավարժանքով£ Բազմաշերտ երիտասարդ արվեստագետ Զարուհի Անտոնյանի բեմադրատեսիլքով մարմնավորված «Ամպից պոկված հեքիաթը» իր բանաստեղծական տարանցիկ տրամադրություններով այնպես է կլանում փոքրիկ սրահի հանդիսատեսի ուշադրությունը, որ գրեթե ամեն մի դրվագը մանրակերտ ներկայացման դաջվում է ներկաներից յուրաքանչյուրի մտապատկերում` լակոնիկ ու խորունկ պարզությամբ տեղ հասցնելով իրենում պարփակված համամարդկային ասելիքի ենթաշերտերը£ Բարձրաճաշակ երաժշտական ձևավորմամբ բեմի հյուսկեն ափաչափ «ասպարեզում» տեղի ունեցող «իրադարձությունները» ընկալվում են որպես սեփական «ես»¬ի, ներամփոփ հոգեկան աշխարհի, ապրածի ու զգացածի մունջ ու խոսուն վերծանումներ` կենսախինդ աշխուժությամբ լցվելով ատրակցիոնային դրվագով£ Ամենանրբազգացների մոտ ինքնաբուխ պահանջ է արթնանում անհամեմատ պարզեցումը սյուժետային խաչաձևումների, որոնցով աստիճանաբար գերծանրաբեռնվում է բովանդակային հենքը` փոքր¬ինչ խաթարելով «ամպից պոկվածության» եթերայնությունը£ Առանձին քնարական պատկերների գեղանկարչական հմայքով, սակայն, հաղթահարվում է իմաստային խառնաշփոթի ակնթարթային ճնշումը` վերագրվելով ելևէջող խայտաբղետ զգացողությունների կուտակումներին, որոնք, բնականոն, պաշարում են մարդ արարածին երբեմն¬երբեմն£ Ընդհանուր հիացմունքը Զարուհի Անտոնյանի առաջին բեմադրափորձի արդիաոճ մատնակերտ ներկայացումից թևածում է փոքրիկ սրահի հեքիաթահանդերձ օդում£ Կրկնակի հոբելյար (թատրոնի` 75 և թանգարանի` 35) տիկնիկայինը արժանապատիվ ապրեցնողների ստեղծագործական ներուժի նկատմամբ նորովի անակնկալ հաստատված հավատով հեռանում են դահլիճից` իրենց հետ տանելով սիրազեղ հեքիաթից կլանած Գեղեցիկի ու Բարու հանապազօրյա կենսալիցքերի մի մեծ հոգեպահուստ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ