ԱՆԿԵՂԾԱՆԱԼՈՒ ՊԱՀ` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ
Դրսի ցո՞ւրտն էր պատճառը, թե՞ ինչ, բայց չէի նկատել, որ արդեն գարուն է և Մարտի 8... Մի պահ կանգ առա ու փորձեցի կանանց նվիրված այս գարնանային տոնը գարնանային համ ու հոտով շնորհավորել:
Դրսի ցո՞ւրտն էր պատճառը, թե՞ ինչ, բայց չէի նկատել, որ արդեն գարուն է և Մարտի 8... Մի պահ կանգ առա ու փորձեցի կանանց նվիրված այս գարնանային տոնը գարնանային համ ու հոտով շնորհավորել:
Մեջբերումը մի հատված է` երկրիս Նախագահին ուղղված նամակից, որը Մեղրու ավագանու միաձայն հավանությանն է արժանացել: Մտահոգությունն այնքան հիմնավոր է, ահազանգն այնքան ազդու, որ ավելացնելու ոչինչ չի մնում:
Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում, և այն այժմ կապակցվում է ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին: Ինչպես գիտենք, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան երկամսյա կալանքի է ենթարկել, սակայն, ըստ իրավաբանների, սա օրենքի կոպիտ խախտում է:
Էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին երկամսյա կալանքի են վերցրել: Լուրը ցնցող կամ անսպասելի չէր:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստումների ամենահզոր ալիքը պատկանում էր «Օրինաց երկիր» կուսակցությանը, որն ուներ վարկանիշի և հանրային հակակրանքը հաղթահարելու խնդիր: Ըստ կուսակցության մի շարք անդամների` ՕԵԿ-ի խոստումները դուր կգային նույնիսկ ամենաքմահաճ ընտրողներին:
- Մենք այսօր չենք տեսնում, թե վերջ ի վերջո ովքեր են նրանք, ովքեր պետք է որպես լուրջ կառավարական թիմ գան, չենք տեսնում այն ծրագիրը, որը իրատեսական ծրագիր է և որով կարելի է երկիրը դուրս բերել այս վիճակից:
Վենեսուելացիներին «Գնա մեռի, արի սիրեմ» «սկզբունքի» հետևորդներ չի կարելի համարել: Իրենց առաջնորդի հանդեպ սերը նրանք արտահայտել են Ուգո Չավեսի կենդանության օրոք, ու հիմա միանգամայն անկեղծ են այն արցունքները, որոնք սեղմվել են մարդկանց կոկորդում:
Այս մարդն իր հայրենիքից երես թեքեց` իր գրպանին վայել հարկերից խուսափելու համար: Ու դեռ զարմացողներ կան, որ նա իրեն թույլ է տալիս աղքատ ընտանիքների համար նախատեսված կացարանում ապրել` առնվազն չունևոր մեկ ընտանիքի զրկելով տանիք ունենալու երջանկությունից:
Աճուրդով կամ կաշառքով պաշտոն գնելու մասին չէ խոսքը, այլ` ամենաազնիվ ճանապարհով աղքատանալու: Գործարարները սովորաբար պաշտոն են ձեռք գցում` ունեցվածքը բազմապատկելու:
Փորձագետների կարծիքով` ԱՊԱՀՈՎ դարձող Հայաստանի կառավարության շատ անդամներ արդեն ԱՊԱՀՈՎագրված չեն պաշտոնանկությունից: :
Ըստ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների` Հայաստանը հիմնավորապես ԱՊԱ-ՀՈՎ դարձնելու նպատակով կտրուկ աճելու է ԱՊԱՀՈՎագրական գործակալութ յունների թիվը: :
Ասում են` երեկ Ր. Հովհաննիսյանը հեռախոսով բարևել է Օբամային և Պուտինին, սակայն ստացել է «գութ բայ» և «պռաշչայ» պատասխանները: :
Նախագահ դառնալու համար Հրանտ Բագրատյանին ընդամենը 100 քայլ չհերիքեց: Իսկ դրա պատճառն ըստ նրա այն է, որ ժողովուրդը շատ անգրագետ է, մինչև հարյուրը հաշվել չգիտի:
Էպոսագետը 81 տոկոս ձայն կհավաքեր, եթե նրան դեմ չլինեին Մսրա Մելիքը, Ձենով Օհանը, Ցռան Վերգոն, մեկ էլ` Քեռի Թորոսը: :
Ռ. Դավոյանի խոսքերով Տառապանքում կա ՁԱՅՆ, Եվ ՁԱՅՆԻ մեջ կա լույս, Եվ լույսի մեջ` ոգի... Եվ ոգու մեջ ահա ես կանգնած եմ անՁԱՅՆ, Ինչպես տրուբադուրը զինաթափված զորքի... ::
Երևանի նախկին քաղաքապետ ու ներկայիս Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունը չի դադարում հայտնվել սկանդալային պատմությունների առանցքում: Հիմա էլ հայտնի են դարձել մեկ ամիս առաջ տեղի ունեցած մի միջադեպի մանրամասներ:
Երեկ` մարտի 7-ին, կառավարությունը հաստատեց վարչապետի որոշումը` անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետ նշանակելու մասին: Դեռ օրեր առաջ, երբ տարածվեցին լուրերը նրա հնարավոր նշանակման մասին, Ցոլակյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ, թե նման հարց չի քննարկվել:
Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, քաջ գիտակցում է, որ Սահմանադրական դատարանը չի վերանայելու ընտրությունների արդյունքները, երկրորդ փուլ չի հայտարար վելու, ուստի հենց ստվերային ալյանսի կամքը կատարելով, նա վառ է պահում հանրահավաքային կրքերը, որպեսզի դրանք շարունակվեն մինչև ավագանու ընտրությունները: Քաղաքական դաշտում չափազանց հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում:
Օրերս տապալվեց Հայաստանի կառավարության թիվ 2 մասնաշենքի հերթական աճուրդը: Այսինքն` այս անգամ էլ Արտգործնախարարության շենքը նոր գնորդներ չունեցավ:
- Երգը մանկուց է իմ մեջ, և առանց դրա ես չեմ կարող ապրել: Երգել եմ և երգելու եմ շարունակ:
Նուբարաշենի աղբանոցը, որտեղ մայրաքաղաքի (և ոչ միայն) աղբն է կուտակվում, զբաղեցնում է 52,3 հա տարածք` 38 մ խորությամբ: Այստեղ մոտ 7 մլն տոննա աղբ է կուտակված, օրական բերվում է մոտ 650 տոննա, և այն մշտապես ծխում է:
Ո՞վ է ասում, որ կաշառք տվողի անեծքը չի բռնում: Չանիծի էլ` կաշառքը երբեմն դժվարամարս է:
Չէ, Բելգիայում միրգն այդքան թանկ չէ: Պարզապես մարդիկ տարվա առաջին բերքը «պատվելու» ավանդույթ ունեն:
Իրանցի փախստական է Մեհրան Քարիմի Նասերին, ում կացարանն 1988 թվականից օդանավակայանն է: Ավելի ստույգ` Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդակայանի 1-ին սպասասրահը:
Կասեք`սովորական երե-վույթ է. ո՞վ գոնե երբեմն ան-քնությամբ չի տառապում: Սա- կայն մի´ շտապեք պարծենալ և զգուշացեք գրիպից ու նյարդային համակարգն ախտահարող այլ վարակներից:
Օրինական այս միլիարդատերը վիրավորվել է և ուղղում պահանջել Forbes-ից: Խնդիրն այն է, որ հանդեսի կազմած` հարուստ մարդկանց այս տարվա վարկանիշային ցանկում Ալ-Վալիդ իբն Թալալը հայտնվել է 20-րդ տեղում 20 մլրդ դոլարով:
Իր կյանքի կեսը Սանջու Բհահատը նմանվում էր հղիության վերջին ամսում գտնվող ծննդկանի: Տարիներ շարունակ տղամարդը տառապում էր իր փքված որովայնից, որը խանգարում էր շարժվել ու շնչել:
Դիտել ասվածը մեղմ է Ջինա անունով շիմպանզեի համար: Իսպանական Սեվիլյե քաղաքի գազանանոցում ապրող այս մարդանմանը պարզապես տարվել է պոռնոֆիլ մերով:
Անսահմանափակ են սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները. կարևորը դրանց օգտատերերի ունակություն-ճարպկություն-նպատակն է: Ոմանք այդ հեռատարածքն օգտագործում են սոսկ որպես ինքնաարտահայտման, ոմանք` այլոց հետ հաղորդակցվելու միջոց:
Խելագարությունն ուրիշ ի՞նչ կերպ ավելի ցցուն կլիներ, եթե ոչ` այս հանցագործների արարքի տեսքով: Նրանք գերեզմաններից փորել-հանել են հանգուցյալ կանանց աճյունները, որպեսզի նրանց որպես հարսնացու վաճառեն հանգուցյալ ամուրիներին:
Հեքիաթի կամ մուլտֆիլմի մասին չէ խոսքը, այլ իսկական ձկան, որն ապրում է հոգատար ընտանիքում: Տանը պահվող ոսկեթեփուկ ձկնիկն անզգուշաբար վնասել է պոչային հատվածի լողաթևը:
***- Մարտի 8-ը Հայրենիքի պաշտ-պանների ընկերուհիների տոնն է: ***- Սիրելիս, ի՞նչ ես նվիրելու ինձ Մարտի 8-ին,- հարցնում է կինը: