Բազկաթոռ` ձկնիկին 


 

Հեքիաթի կամ մուլտֆիլմի մասին չէ խոսքը, այլ իսկական ձկան, որն ապրում է հոգատար ընտանիքում:

Տանը պահվող ոսկեթեփուկ ձկնիկն անզգուշաբար վնասել է պոչային հատվածի լողաթևը: Նրա տերն անօգնական չի թողել իր հոգեզավակին և նրա համար պատրաստել է հաշմանդամի փոքրիկ բազկաթոռ, որի օգնությամբ ձկնիկն անհոգ լող է տալիս:

Այդ հարմարանքը բարձրացնովի լաստիկ է` ամրացված հաշմանդամ ձկան պոչիկին: Իսկ ակվարիումի մակերեսին տեղադրված լողանը ձկանն օգնում է լողալ: Ջրաբնակն արագ և հեշտորեն վարժվել է սարքին` մոռանալով ցավը: Իսկ տիրոջը նա այնքան է ընտելացել, որ սնվում է հենց նրա ձեռքից: