ՇԻՐԱԿԸ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏ ՈՒՆԵՑԱՎ
Երեկ` մարտի 7-ին, կառավարությունը հաստատեց վարչապետի որոշումը` անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետ նշանակելու մասին: Դեռ օրեր առաջ, երբ տարածվեցին լուրերը նրա հնարավոր նշանակման մասին, Ցոլակյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ, թե նման հարց չի քննարկվել: Սակայն ի սկզբանե որոշված էր, որ հենց նա է դառնալու Շիրակի վեցերորդ մարզպետը:
Ցոլակյանի նշանակումն այն բացառիկ դեպքերից էր, երբ հանրության շրջանում դժգոհություններ չեղան, երբ շատերը պնդեցին, որ սիրով են սպասում իրենց հայրենակից մարզպետին:
Հետաքրքիր վիճակագրությամբ, Ֆելիքս Ցոլակյանը երկրորդ գեներալն է, ով ղեկավարելու է մարզը: Նա նաև երկրորդ Ֆելիքսն է` Ֆելիքս Փիրումյանից հետո: Իսկ ամենակարևորը` այս մարզպետը զբաղեցրել է շատ բարձր պաշտոններ, եղել պետական կոմիտեի նախագահ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ ու երբեք չի քննադատվել:
Դրամը կշարունակի՞ արժեզրկվել
Մամուլում ներկայացված և այդպես էլ չհերքված տեղեկությունների համաձայն` մեր բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց անձնական խնայողություններն այս օրերին սկսել են դոլարի վերափոխել: Հարկ է կարծել, որ հայրենի մեծահարուստները հետայսու նախապատվությունը բացառապես ամերիկյան արժույթին են տալու: Ի վերջո, դրամի արժեզրկման հերթական գործընթացը լավ առիթ է` վերջնականապես համոզվելու, որ ազգային արժույթը, մեղմ ասած, հուսալի չէ:
Դրամի արժեզրկմանը քաղաքական ուղղվածություն հաղորդելու` այս օրերին բավական տարածված փորձերն, իհարկե, անհեթեթ են: Նախ` մեծագույն ցանկության դեպքում անգամ ներքաղաքական անկայունության մասին խոսելն անհնար է, ինչն էլ միանգամից արձանագրում է, որ Նախագահի ընտրությունները բացարձակապես չեն առնչվում արտարժույթի շուկայում թափ առած վայրիվերումների հետ: Ավելին, թեև դոլարն սկսեց վերելք ապրել դեռևս նախորդ ամսվա վերջից, սակայն միայն օրերս ԿԲ-ն որոշեց, ինչպես ասում են` արտարժութային ներարկում կատարել շուկայում: Ասվածը եթե ավելի պարզ ձևակերպելու լինենք, մտահոգվելով, թե՞ վախենալով դոլարի կուրսի կտրուկ բարձրացումից` Կենտրոնական Բանկը ստիպված եղավ որոշակի քանակությամբ դոլար շրջանառության մեջ մտցնել: Այսինքն, եթե ԿԲ-ն քաղաքական շարժառիթներով ստիպված լիներ նման քայլի դիմել, ապա նախքան փետրվարի 18-ը գործի կանցներ:
Մինչդեռ երևում է, որ մեր դանդաղկոտ դրամատունը, գրեթե մեկ ամիս դիտորդի կարգավիճակում է եղել, իսկ այժմ էլ փողի շուկայում կայունության է ձգտում հարկադրված` կուրսի ավելի կտրուկ ցնցումներից խուսափելու նպատակով: Եվ այստեղ երկրորդական են դառնում ԿԲ ղեկավարների շարունակական հայտարարությունները, թե իրենք կանխատեսումներով չեն զբաղվում: Ասել է թե` այս մարդիկ նման պնդումներով իրենք իրենց ապահովագրում են` վերածվելով ընդամենը փաստն արձանագրողի: Մինչդեռ փաստերն արձանագրելը բանկային համակարգի գլխավոր գործառույթը հաստա´տ չես համարի: Ով ով, բայց մամուլն էլ այդ գործը բոլոր ժամանակներում սիրահոժար կերպով կատարել է: Դեռ շաբաթներ առաջ թերթերը հղում անելով պաշտոնական աղբյուրներին, գրել էին, թե տրանսֆերտների ծավալներն աննախադեպ չափերի են հասել:
Ու մինչ արտերկրի մեր հայրենակիցների շռայլ օգնությունները ենթադրել էին տալիս, որ փողի շուկայում պարզապես դոլարի լճացում է գրանցվելու` դրամի արժևորմամբ, հենց այս օրերին ուղիղ հակառակ փաստի ականատեսը դարձանք... Ու ստացվեց այնպես, որ մեր տնտեսությանը հետևող միջազգային կառույցներն ավելի անվրեպ են իրենց կանխատեսումներում: Համենայն դեպս, հաջորդ տարվա համար նրանք դոլարի 440 դրամ փոխարժեք են նախանշում, ինչին ամիս առ ամիս մոտենում ենք: Հաջորդող տարիներին ևս ամերիկյան արժույթը 20-30 դրամի վերելք կգրանցի` 2017-ին այն գնահատվելով արդեն 500 դրամ: Այսպիսով, առաջիկա տարիներին հայկական դրամն ամենայն հավանականությամբ լողալու է արժեզրկման ուղղությամբ:
in-tob�tΖ��rΖrgin-bottoΗ-Ζlt:ΖutoΚ text-Ζlign:justifyΚline-height:150%&undefined;>Մոսկվայում Ռոզի Արմենին ունկնդրելու է գնացել նաև Արամ Խաչատրյանը և նրան նվիրել իր «Սև կակաչ» երգը: Արամ Խաչատրյանը երգարվեստով քիչ էր հետաքրքրվում, սակայն Ռոզին գերել էր նրան, հմայել, ուստի ապրող դասականը ոչ միայն այս, այլև «Գարուն Երևան» երգը նվիրեց նրան: Իսկ «Գարուն Երևանը» դարձավ Ռոզիի յուրատեսակ անցաթուղթը, երգչական անձնագիրը:
- Մաեստրոն իր տիկնոջ հետ եկավ իմ օթյակ, բռնեց ձեռքս և ասաց «Փոքրի´կս, դու վերածնեցիր իմ երգը, և ես ուզում եմ քեզ ուրիշ երգեր առաջարկել»: Այդ խոսքերից ես արտասվեցի: Որ երկրում էլ որ ելույթ ունենամ, մի տեսակ ուրիշ հպարտությամբ եմ արտաբերում Խաչատրյան և Բաբաջանյան ազգանունները: Առայսօր հիշում եմ նրանց խոսքը` երգը պետք է մատուցվի հոգով կամ` երգն էլ հոգի ունի,- հիշում է երգչուհին:
Իր երաժշտական գործունեության ողջ ընթացքում նա ձայնագրել է 45 ալբոմ, մասնակցել բազմաթիվ համերգների, հանդես եկել Միշել Լեգրանի, Հուլիո Իգլեսիասի հետ, մենահամերգներ տվել Ամերիկայում` հանդես գալով ամենանշանավոր բեմերում:
- Ամեն մի բեմում հանդես գալով` ես իմ մեջ երկու զգացողություն եմ կրել. ես Ֆրանսիան եմ ներկայացնում` որպես հայ երգչուհի: Ես իմ երկրի քաղաքացին եմ, բայց դուստրն եմ մի ժողովրդի, որը աշխարհի բոլոր ծագերում իր ներկայացուցիչներն ունի: Հպարտ եմ եղել միշտ, որ երկու երկիր ու երկու հայրենիք եմ ներկայացրել: Անբացատրելի ու մեծ հպարտություն է դա,- տարբեր առիթներով ասել է Ռոզի Արմենը:
Երևանով հմայված` վերջերս նա նկատել է`
- Այն, ինչ հիմա տեսնում եմ Հայաստանում, շատ լավ է: Նոր տներ են, շնորհքով սարքած շենքեր, արտասահմանյան ավտոմեքենաներ շատ կան: Բայց Հայաստանի խորքը տեսնել դեռ չեմ հասցրել: Հուսով եմ, որ նույն կուլտուրան ու նույն արվեստի շունչը կա: Չգիտեմ, դեռ չեմ հասցրել զգալ:
Իսկ իր ու ընտանիքի, իր ստեղծագործության մեջ ընտանիքի դերի մասին անկեղծանալով` նշեց.
- Ընտանիքս կարող է և հաճախ խանգարում է: Այդ ժամանակ պետք է զիջումների գնալ: Եթե ես մտածեի, որ միայն իմ կարիերայի մասին պետք է հոգամ, չպիտի ամուսնանայի ու երեխաներ ունենայի: Եվ այդ ժամանակ երգչուհի Դալիդայի պես միայնակ ու չոր անձ կլինեի: Ու անպայման կյանքիս վերջում կասեի` ի՞նչ արեցի, երգեցի-երգեցի, հետո՞ ինչ: Միայն երգելը պարապ բան է: Ես դա զգացի, երբ երեսուն տարեկան դարձա: Յուրաքանչյուր տարվա ընթացում ես ինը ամիս երգում էի, հյուրախաղերի էի մեկնում: Տարվա մեծ մասն օդանավերում, հյուրանոցներում, ճաշարաններում և բեմերի վրա էի: Երգում էի, ապա համերգից հետո գնում էի հյուրանոցի իմ սենյակն ու մեն-մենակ մտածում էի` նույնիսկ ուտել չեմ ուզում, ուտելու սիրտ չունեմ, ավելի լավ է` շուտ քնեմ, որ վաղը նորից համերգ երգեմ: Իսկ կողքիս ոչ ոք չկար: Մտածում էի` մինչև ե՞րբ այսպես պիտի երգեմ ու ինձ մենակ զգամ: Այնպես որ, երկուսն էլ պետք են` և´ ընտանիքը, և´ արվեստը: Եվ երկուսն էլ պետք է հավասարակշռված լինեն: